ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 5
Հյուրեր: 5
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Փետրվար » 26 » Բաքվի հայությունը թողել է ավելի քան 92.000 տուն եւ բնակարան
13:51
Բաքվի հայությունը թողել է ավելի քան 92.000 տուն եւ բնակարան

Բռնագաղթածների գերակշռող մասը բարձրագույն կրթությամբ անձինք են եղել

Բաքվում 1990 թ. հունվարին տեղի ունեցած հայերի ցեղասպանությամբ սկիզբ դրվեց Ադրբեջանից հայերի բռնագաղթի չորրորդ փուլին։
«1990 թ. հունվարյան կոտորածներից մազապուրծ տասնյակ հազարավոր հայեր տեղափոխվեցին Հայաստանի Հանրապետություն, հազարավոր ընտանիքներ էլ Բաքվի նավահանգստից լաստանավերով դարձյալ հասցվեցին Կասպից ծովի հանդիպակաց ափը՝ Կրասնովոդսկ։ Բռնագաղթածներից շատերն ադրբեջանցի հրոսակների պատճառած խոշտանգումների հետեւանքով մահացան ճանապարհին»,–այս մասին «ՀՀ»—ի հետ զրույցում նշում է պատմաբան Գեւորգ Ստեփանյանը՝ մեջբերելով ականատեսի վկայություն. «Երբ «Խորհրդային «Կալմիկիա» նավը Թուրքմենիայի Կրասնովոդսկ քաղաք հասավ, պարզվեց, որ մի տղամարդ ու կին՝ երկար տարիների ամուսիններ, չդիմանալով խոշտանգումներին, հոգեկան տառապանքներին, ճանապարհին հանկարծամահ են եղել»։
Այդտեղից գաղթականներից շատերը մեկնում են Երեւան, Ստավրոպոլ, Կրասնոդար եւ այլ քաղաքներ։ 1990 թ. հունվարին, ընդամենը 10—15 օրում, Ստեփանյանի խոսքով, Հայաստանի Հանրապետություն բռնագաղթեց ավելի քան 10.000 փախստական, որոնց վկայությամբ՝ Բաքվում կատարված վայրագությունները գերազանցել են նույնիսկ սումգայիթյան ողբերգության հրեշավոր պատկերները։ Բռնագաղթածների գերակշռող մասը բարձրագույն կրթությամբ անձինք են եղել, մտավորականներ, մշակույթի գործիչներ. «Այլ խոսքով՝ այդ տարիների Բաքվի հասարակության սերուցքը»։ Պատմաբանը նկատում է՝ Բաքվում եւ հարակից շրջաններում վանդալիզմի եւ եղեռնագործության երեւույթները խստագույնս դատապարտեց Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը։ 1990 թ. փետրվարի 19—ի որոշման մեջ ասված է. «Պահանջել ԽՍՀՄ Գերագույն խորհրդից ճանաչել եւ դատապարտել 1990 թվականի հունվարին Բաքվում եւ Ադրբեջանական ԽՍՀ մի շարք այլ բնակավայրերում հայերի ցեղասպանությունը»։
«Հիշատակության է արժանի այն հանգամանքը, որ Բաքվի հայերի ցեղասպանության եւ ադրբեջանցիների վանդալիզմի մասին իրենց վրդովմունքը հայտնեցին նաեւ օտարերկրյա քաղաքական գործիչներ։ ԱՄՆ—ի արտաքին հանձնաժողովի նախագահ, սենատոր Կրեյբորն Պելը Մոսկվայում ԽՍՀՄ արտաքին գործերի նախարար Է. Շեւարդնաձեի հետ ունեցած հանդիպումից հետո թղթակիցներին ասել է. «Ես խորապես ցնցված ու ճնշված եմ ԽՍՀՄ—ում ադրբեջանցիների իրագործած հայկական ջարդերի դաժանությամբ։ Խորհրդային կառավարությունը պետք է ամեն ինչ անի հայ ազգաբնակչությանը պաշտպանելու համար»։ Ցեղասպանության եւ բռնագաղթի հետեւանքով Բաքվի հայությունը զրկվեց իր բնօրրանը համարվող քաղաքից եւ ունեցվածքից՝ թողնելով այնտեղ ավելի քան 92.000 տուն եւ բնակարան, նկատի ունենանք, որ հայերը հիմնականում բնակվել են Բաքվի կենտրոնական փողոցներում»,–ասում է Գ. Ստեփանյանը՝ ընդգծելով՝ ողջ մնացած հայերը դատապարտված էին՝ սփռվելու աշխարհով մեկ, ադրբեջանցիները, հավատարիմ իրենց նախնյաց՝ թյուրք—թաթարների ավարառու, ուրիշի հաշվին ապրելու յուրատիպ գործելակերպին, 1905, ապա՝ 1918—1920 թթ. օրինակով անկասելի մոլուցքով կրկին յուրացրին կոտորածի ենթարկված եւ բռնագաղթած հայերի տարիներ ի վեր քրտնաջան աշխատանքով ստեղծած տասնյակ միլիոնների հասնող շարժական եւ անշարժ գույքը. «Այսպիսով՝ պատմությունը ցույց տվեց, որ Խորհրդային Ադրբեջանի իշխանությունները մուսավաթականների ոճրագործ, արյան ծարավի արժանի ժառանգորդն են եւ նույնիսկ գերազանցեցին նրանց հայերի նկատմամբ գործած նախճիրների ասպարեզում»։
Բաքվի հայերի ցեղասպանությանը հաջորդում է Ադրբեջանից ավելի քան 361.000 հայերի վերջին հատվածի բռնագաղթը։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում ապաստանում է 260.000 փախստական (67000 ընտանիք), իսկ ավելի քան 90.000—ը՝ Ռուսաստանում, Ուկրաինայում եւ այլ վայրերում. «Որով եւ ավարտվեց Արեւելյան Այսրկովկասում՝ Կուրից մինչեւ Ապշերոնյան թերակղզի ընկած տարածքում, հայերի 20—րդ դարի հերոսապատումներով եւ մաքառումներով լի պատմությունը...»։ hhpress.am

Շարունակելի

Լիանա ՍԱՐԳՍՅԱՆ
l.sargsyan@hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 310 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024