Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2020 » Փետրվար » 19
Թուրքիայում հետապնդումների են ենթարկել եւ այսօր էլ շարունակում են հետապնդել
Հայաստանում թուրքագիտության զարգացման, կրթական ու գիտական որոշ խնդիրների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի հետ։
–Պարոն Սաֆրաստյան, մեր երկրում թուրքագիտությունը որքանո՞վ է կայացած եւ դրված ամուր հիմքերի վրա։
–Ես ուզում եմ անդրադառնալ խորհրդային շրջանի հայ թուրքագիտությանը։ Դա մի դպրոց էր, որ ստեղծվել էր Խորհրդային Հայաստանում, որը չէր վախենում ուղղակի բախումների մեջ մտնել մոսկովյան պարտադրանքների հետ։ Խորհրդային Միությունը, հիմնվելով Լենինի ու Աթաթուրքի միջեւ բարեկամության միֆի վրա, փորձում էր հարաբերությունները Թուրքիայի հետ կարգավորել, ինչի համար բավական աղավաղված էր ներկայացվում Թուրքիայի քաղաքականությունը, մասնավորապես՝ քեմալական շարժումը, հարձակումը Հայաստանի վրա եւ այլն։ Նույնիսկ ցեղասպանության խնդրի նկատմամբ վերաբերմունքը միայն 1960—ականների երկրորդ կեսից փոխվեց, այսինքն, այն արգելանքը, որ դրված էր Հայաստանի պատմաբանների վրա ցեղասպանության վերաբերյալ, կամաց—կամաց սկսեց վերանալ միայն 60—ականների երկրորդ կեսից, բայց հայկական թուրքագիտությունը կարողացավ այդ ծանր պայմաններում որոշակի մոտեցումներ ձեւակերպել Թուրքիայի նկատմամբ, որոնք բխում էին մի կողմից պատմական իրականության օբյեկտիվ գնահատումից, մյուս կողմից՝ հայ ժողովրդի շահերից։ Եվ այդ հիմքը, որ դրվել է խորհրդային թուրքագիտության կողմից, կարծում եմ, մեր սերունդը կարողացավ շարունակել։ Հիմա ձեւավորվում է նոր սերունդ, միջին տարիքի թուրքագետներ, որոնք շարունակում են այդ գիծը, կան արդեն երիտասարդ, ավելի դինամիկ թուրքագետներ։ Եվ դա կարեւոր է մեզ համար, որովհետեւ
...
Կարդալ շարունակությունը »
|
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Վարչապետը գոհունակություն է հայտնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքից եւ նշել, որ երկկողմ փոխգործակցությունը կրում է ինտենսիվ բնույթ։ Վարչապետը նշել է, որ մեր երկիրն այժմ գտնվում է Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի անցկացման փուլում, եւ անդրադարձել է դրա նպատակներին։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը հավատարիմ է հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափում, եւ անդրադարձել բանակցային կարգավորման շուրջ իր դիտարկումներին ու տեսակետներին։ Վարչապետը կարեւորել է Արցախի քաղաքացիական հասարակության ներգրավումը վստահության կառուցման միջոցառումներում, ինչը կնպաստի կառուցողական մթնոլորտի ձեւավորմանն ու բանակցային գործընթացին։
ՀՀ վարչապետն ու Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել նաեւ տարածաշրջանային նշանակության այլ հարցերի շուրջ։
|
Քննարկվել է ՀՀ հարկային բարեփոխումների հայեցակարգը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ երեկ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ Հայաստանի Հանրապետությունում հարկային բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հայեցակարգով նախանշվող այն նպատակները, որոնց պետք է ծառայեն հարկային համակարգի բարեփոխումները, այն ուղղություններն ու սկզբունքները, որոնց միջավայրում պետք է իրականացվեն այդ փոփոխությունները եւ արդյունքները, որոնք ակնկալվում են այդ փոփոխությունների իրականացմամբ։ Հիմնական նպատակն է՝ ձեւավորել հավասարակշռված մոտեցում, որը կնպաստի տնտեսական զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը, սոցիալական խնդիրների լուծմանը եւ շրջակա միջավայրի նկատմամբ հավասարակշռված վերաբերմունքի ապահովմանը։ Նախարարն անդրադարձել է հարկային քաղաքականության բարելավման, հարկային վարչարարության պարզեցման եւ հարկերի վճարման մշակույթի ամրապնդման ուղղությամբ անելիքներին։
Վարչապետ Փաշինյանը, ընդգծելով թեմայի կարեւորությունը, նշել է. «Մենք շատ համարձակ որոշումների ենք գնալու առաջիկայում՝ սկսած գույքահարկից, վերջացրած հարկային մյուս փոփոխություններով։ Այդ համարձակ որոշումների տրամաբանությունն ու նպատակը հետեւյալն է, որ պետական եկամուտները պետք է ավելանան այնպես եւ այն տրամաբանությամբ, որ տնտեսությանը զարգանալու հնարավորություն տան, որպեսզի հետագայում ավելի շատ ավելանան։ Եվ մարդիկ պետք է փոխեն հարկ վճարելու նկատմամբ վերաբերմունքը, որ այսօր կա Հայաստանի Հանրապետությունում։ Ի՞նչ է պետք անել այս ասելիքը ՀՀ քաղաքացիներին ճշգրիտ տեղ հասցնելու համար։ Առաջին հերթին անկյունաքարը հակակոռուպցիոն պայքարն է, այսինքն՝ ՀՀ
...
Կարդալ շարունակությունը »
|
«ՀՀ»-ի հյուրն է Հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության եւ միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։
–Պարոն Նավասարդյան, վերջերս տեղեկատվություն տարածվեց, որ հանրային թվային մուլտիպլեքսում գործող արտասահմանյան հեռուստաալիքները սպառնում են Հայաստանի տեղեկատվական անվտանգությանը։ Խոսքը, մասնավորապես, ռուսական ընկերությունների մասին էր։ Դուք ի՞նչ կարծիքի եք այդ առթիվ։
–Այդ հարցին միանշանակ պատասխան տալ դժվարանում եմ։ Որովհետեւ նախ պետք է նկատի ունենանք այսօրվա մեր մեդիադաշտի հնարավորություններն ու գոյություն ունեցող տեխնոլոգիաների բնույթը։ Լա՛վ, ասենք արգելեցին, ու այդ հեռուստաընկերությունները չհեռարձակվեցին Հայաստանում, բայց մարդիկ, ովքեր հետաքրքրվում են դրանցով, արդյոք տեխնիկական այլ միջոցներով չե՞ն հետեւի։ Ուստի, կարծում եմ, այդպես կտրուկ արգելելը դեռեւս համադարման չէ։ Որովհետեւ այսօր անհնար է երկաթյա վարագույր իջեցնել։ Ըստ իս, պետք է փնտրենք եւ հակամեթոդներ գտնենք։ Պետք է ունենանք այնպիսի ուժեղ մեդիա եւ լրատվական դաշտ, որ դիմագրավենք դրսի միջոցներին։ Այսօրվա աշխարհաքաղաքական եւ ինտեգրացիոն պայմաններում պետք է հակված լինենք առավել կիրառել փափուկ ուժը, հասնենք նրա ներգործության առավել արդյունավետությանը։ Այո, մեր մեդիա արտադրանքի որակը պետք է բարձրացնենք, որպեսզի մրցակից լինենք դրսի առաջարկին։ Մինչդեռ այսօր ի՞նչ է կատարվում մեր լրատվադաշտում. բաժանված բանակների՝ առավոտից երեկո անպարկեշտ հարվածներ են հասցնում իրար։ Շատ հեռուստահաղորդումների մակարդակը, ինչպես ասում են, շրիշակից ցածր է։ Այն դեպքում, երբ մեր երկիրը աշխարհաքաղաքական շատ ծանր միջավայրում է, մենք փաստացի պատերազմի մեջ ենք նաեւ։
–Դեռեւս խորհրդային ժամանակներից եկած սերունդ ունենք, ո
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|