Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2020 » Փետրվար » 25
Ադրբեջանցի խառնամբոխն ինչպես շարժվեց դեպի Ստեփանակերտ
1988-ի փետրվարի 20-ին ԼՂ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանի ընդունած «Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը Հայկական ԽՍՀ—ին վերամիավորելու մասին» որոշման վերաբերյալ Ադրբեջանի իշխանությունների արձագանքը չուշացավ։ Այն, «իրավական» գնահատականից բացի, բնականաբար, արտահայտվեց միջնադարյան բարբարոսությանը բնորոշ հանցագործություններով, հակառակորդի զինված հարձակումներով եւ ջարդերով, ավերածություններով։ Պատմական որոշումն ընդունելուց ընդամենը մեկ օր անց Ստեփանակերտի վրա թուրք բաշիբոզուկների զանգվածային աննախադեպ հարձակման թիրախ դարձավ մայրուղու վրա գտնվող Ասկերան շրջկենտրոնը։
Հանդիպելով ժողովրդի ուժեղ դիմադրությանն ու ետ շպրտվելով քաղաքի (Ասկերանի) մատույցներից, ազերի իշխանություններն արցախյան շարժումը գլխատելու եւ իրենց նպատակին հասնելու համար հետագայում պիտի հրեշավոր նոր հանցագործություններ ծրագրեին՝ կազմակերպելով Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի, Մինգեչաուրի եւ մյուս բնակավայրերում ապրող հայերի զանգվածային ջարդերը։
«Ասկերանի հերոսական դիմակայության վերաբերյալ հրապարակումներ, անշուշտ, եղել են, սակայն, իմ համոզմամբ, ուշագրավ շատ փաստեր ու մանրամասներ առայսօր անհայտ են մնում ընթերցողներին։ Մինչդեռ ժամանակն է, որպեսզի դրանք բացահայտվեն եւ «գաղտնազերծվեն»՝ լույս սփռելով այն իրողությունների վրա, որոնք Ադրբեջանի հայատյաց, թշնամական քաղաքականության պայմաններում անհնար էին դարձնում արցախցիների կեցությունը, նրանց հետագա գոյատեւումը»,–կարծում է արցախյան շարժման ակտիվ մասնակից Սլավիկ Առուշանյանը, ով Ասկերանի՝ փետրվարի 22—ի իրադարձությունների վերաբերյալ, որպես ականատես եւ վավերագիր, հայտնվելով բախումների կիզակետում,
...
Կարդալ շարունակությունը »
|
«Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում բանակը բացարձակ ու անառարկելի հեղինակություն է։ Այսինքն, բանակի հետ կապված՝ ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որեւէ քննարկում եւ որեւէ թեմա, որովհետեւ Հայաստանում ու Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է»,–օրերս Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջին շրջանում բանակում զինվորների մահվան 13 ողբերգական դեպքը բոլորի վրդովմունքի պատճառը դարձան։ Բազմաթիվ սրտացավ մարդիկ արտահայտում են իրենց արդարացի դժգոհությունը, սեփական փորձի հիման վրա առաջարկներ անում, իսկ բանակից խուսափած ու զորանոց չտեսած բազմաթիվ «վայ փորձագետներ» ու «վայ իրավապաշտպաններ» «վերլուծություններ» են անում, բանակի ուղղությամբ ցեխ շպրտելով՝ մեղավորներ են փնտրում, դեմոնիզացնում են որոշ կերպարներ, ատելության խոսք են գեներացնում ու թեժացնում հանրային դժգոհությունը։ Նման մարդիկ ինչ—ինչ նպատակներով օգտագործում են զոհվածների ընտանիքների ողբերգությունը եւ իրավիճակից լուծում առաջարկելու փոխարեն վերքի վրա աղ են լցնում, ինչպես, օրինակ, մի «վայ իրավապաշտպանի» պարագայում, ում խառնակիչ պահվածքից հետո, մեղմ ասած, դուրս են հրավիրել հոգեհանգստի արարողությունից՝ լարված մթնոլորտն էլ ավելի չթեժացնելու համար։
Բանակը փակ կառույց է, իսկ պաշտպանության նախարարության կողմից տեղեկատվական պասիվության պարագայում բացը լրացվում է ապատեղեկատվություն պարունակող աղբով։ Որոշ մարդիկ չեն տարբերում ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբից, բայց վստահությամբ հայտարարում են՝ «մեղավորը ՌՈ պետն է, հենց նրան հեռացնեն, բոլոր խնդիրն
...
Կարդալ շարունակությունը »
|
ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Նիստում քննարկվել են աշխարհում եւ մեր տարածաշրջանում կորոնավիրուսով պայմանավորված ընթացիկ իրավիճակը եւ Հայաստանում դրա տարածումը կանխարգելելու ուղղությամբ անելիքները։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է այս պահի դրությամբ առկա վիճակագրական տվյալները՝ կորոնավիրուսի տարածվածության, հիվանդացության եւ մահացության վերաբերյալ, անդրադարձել մեր երկրում կանխարգելման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներին՝ Հայաստան ժամանող քաղաքացիների նկատմամբ իրականացվող վերահսկողությանը, ՀՀ բժշկական հաստատությունների տեխնիկական պատրաստվածությանը եւ ախտորոշման համար անհրաժեշտ լաբորատոր հագեցվածությանը։ Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են հետագա քայլերը, այդ թվում նաեւ՝ հարեւան Իրանի Իսլամական Հանրապետությունում կորոնավիրուսի տարածմանն առնչվող իրավիճակով պայմանավորված անելիքները։ Վարչապետը համապատասխան հանձնարարականներ է տվել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին։
Ամփոփելով նիստի արդյունքները՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստում մենք քննարկեցինք մեր անելիքները՝ կապված Հայաստանում կորոնավիրուսի մուտքը կանխարգելելուն ուղղված գործողությունների հետ, եւ այս քննարկման հրատապությունը կապված է նրա հետ, որ հարեւան եւ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետությունում արդեն կորոնավիրուսից մահվան դեպ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|