ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 30.12.2024, 21:25
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Փետրվար » 25 » Հայոց բանակը բացարձակ եւ անառարկելի հեղինակություն է /Անհրաժեշտ է համակարգային բարեփոխումների ծրագիր/
13:37
Հայոց բանակը բացարձակ եւ անառարկելի հեղինակություն է /Անհրաժեշտ է համակարգային բարեփոխումների ծրագիր/

«Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախում բանակը բացարձակ ու անառարկելի հեղինակություն է։ Այսինքն, բանակի հետ կապված՝ ոչ Հայաստանի Հանրապետությունում, ոչ Արցախում չի կարող լինել որեւէ քննարկում եւ որեւէ թեմա, որովհետեւ Հայաստանում ու Արցախում, ընդհանրապես հայ ժողովրդի համար բանակը բացարձակ, անքննելի արժեք է»,–օրերս Ստեփանակերտում կայացած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վերջին շրջանում բանակում զինվորների մահվան 13 ողբերգական դեպքը բոլորի վրդովմունքի պատճառը դարձան։ Բազմաթիվ սրտացավ մարդիկ արտահայտում են իրենց արդարացի դժգոհությունը, սեփական փորձի հիման վրա առաջարկներ անում, իսկ բանակից խուսափած ու զորանոց չտեսած բազմաթիվ «վայ փորձագետներ» ու «վայ իրավապաշտպաններ» «վերլուծություններ» են անում, բանակի ուղղությամբ ցեխ շպրտելով՝ մեղավորներ են փնտրում, դեմոնիզացնում են որոշ կերպարներ, ատելության խոսք են գեներացնում ու թեժացնում հանրային դժգոհությունը։ Նման մարդիկ ինչ—ինչ նպատակներով օգտագործում են զոհվածների ընտանիքների ողբերգությունը եւ իրավիճակից լուծում առաջարկելու փոխարեն վերքի վրա աղ են լցնում, ինչպես, օրինակ, մի «վայ իրավապաշտպանի» պարագայում, ում խառնակիչ պահվածքից հետո, մեղմ ասած, դուրս են հրավիրել հոգեհանգստի արարողությունից՝ լարված մթնոլորտն էլ ավելի չթեժացնելու համար։
Բանակը փակ կառույց է, իսկ պաշտպանության նախարարության կողմից տեղեկատվական պասիվության պարագայում բացը լրացվում է ապատեղեկատվություն պարունակող աղբով։ Որոշ մարդիկ չեն տարբերում ՀՀ պաշտպանության նախարարությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբից, բայց վստահությամբ հայտարարում են՝ «մեղավորը ՌՈ պետն է, հենց նրան հեռացնեն, բոլոր խնդիրները կլուծվեն», ինչը, պարզապես, մարտնչող տգիտության վառ օրինակ է։ Բոլոր խնդիրները հնարավոր չէ մեկ գործողությամբ միանգամից լուծել, անհրաժեշտ են համակողմանի, համակարգային փոփոխություններ։
Այս իրավիճակը ցույց է տալիս, որ մեր հանրային դիսկուրսում առկա է մասնագիտական հիմնավորված խոսքի դեֆիցիտ։ Ցավոք, հանրությունը սովորում է մեղավորներ փնտրել, քարկոծել, պատժել ու հանգստանալ, բայց այդպես խնդիրը չի լուծվում։ Այդ «մեղավորները» հանցագործություն գործելու կամ պարտականությունները չկատարելու դեպքում պետք է պատժվեն իրավական ճանապարհով, ոչ թե հանրային ատելությամբ կամ պաշտոնից ազատմամբ։
Անկախ ամեն ինչից, այդուհանդերձ, անհրաժեշտ է մասնագիտական խմբերի մասնակցությամբ մշակված դեպքերի կանխարգելման համակարգային բարեփոխումների ծրագիր։

Արմեն ԽԱՉԻԿՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 279 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024