ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 09:39
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Փետրվար » 26 » Ովքեր են եղել «Խոջալուի եղեռնի» իրական կազմակերպիչները
13:51
Ովքեր են եղել «Խոջալուի եղեռնի» իրական կազմակերպիչները

Բաքվի նպատակը պարզ է՝ կեղծել իրադարձությունները եւ միջազգային հարթակներում վարկաբեկել հայ ժողովրդին

«...Այդ ամենը, ինչպես վկայում են սպանդից հրաշքով փրկված մի խումբ ադրբեջանցիներ, կազմակերպել է ընդդիմությունը, որպեսզի առիթ լինի իմ հրաժարականի համար։ Ինչ-որ ուժեր գործել են նախագահին վարկաբեկելու համար։ Ես չեմ կարծում, թե հայերը, որ շատ կազմակերպված ու գործիմացաբար են վերաբերվում նման իրադարձություններին, թույլ տային, որ ֆաշիստական գործողությունների մեջ իրենց մերկացնող փաստաթղթեր ձեռք բերեն ադրբեջանցիները։ Միջանցքը, որտեղով մարդիկ կարող էին հեռանալ, հայերը թողել էին։ Հետեւաբար, ինչո՞ւ պիտի նրանք կրակեին։ Դա բացառվում էր...»,–Ադրբեջանի նախկին նախագահ Ա. Մութալիբովի՝ «Նեզավիսիմայա գազետա» թերթի 1992 թ. ապրիլի 2—ի համարում հրապարակված հարցազրույցից մի հատված։
Ամեն տարի փետրվարյան այս օրերին Ադրրբեջանի իշխանությունները Խոջալուի 1992 թ. ռազմագործողությունների կապակցությամբ հակահայկական հիստերիա են բորբոքում՝ նպատակ ունենալով կեղծել իրադարձությունները եւ միջազգային հարթակներում վարկաբեկել հայ ժողովրդին։ Ադրբեջանի ժողովրդական ճակատի հատուկ նշանակության ջոկատի կողմից՝ Աղդամի եւ Նախիջեւանիկ բնակավայրի մերձակայքում Խոջալուի շուրջ 100 քաղաքացիական անձանց դաժան սպանությունը որակելով «ցեղասպանություն»՝ Բաքուն անամոթաբար հանդես է գալիս զոհի կարգավիճակում եւ Սումգայիթ քաղաքում՝ հայերի կոտորածների հերթական տարելիցի նախաշեմին փորձում քողարկել շարունակվող հակահայկական դրսեւորումները։
Անդրադառնալով Խոջալուի իրադարձություններին՝ Ադրբեջանի քարոզչական մեքենան մոլեռանդորեն փորձում է իրողությունը միջազգային հանրությանը ներկայացնել խեղաթյուրված, ամեն կերպ ճգնում սեփական ձեռագիրը բարդել հայկական կողմի վրա։ Իրական փաստերը կեղծելու եւ միջազգային հանրության աչքերում հայ ժողովրդին վարկաբեկելու նպատակով դիմում է միջազգային ամենատարբեր ատյանների։ Սակայն զուր են նրա բարբաջանքները։ Խոջալու բնակավայրում, իրոք, շատ են եղել սպանված ադրբեջանցիները։ Դժբախտաբար, նրանց մեջ կային ոչ քիչ թվով կանայք ու երեխաներ։ Սակայն Բաքուն սեփական ժողովրդից թաքցնում է այն ճշմարտությունը, որ նրանք սպանդի են ենթարկվել ոչ թե Խոջալուի, այլ Աղդամի մատույցներում, Շելի գյուղի մոտ, ուր «հսկում էին» ազերի զինյալները։ Ու եթե դրան ավելացնելու լինենք, որ հայկական կամավորական ջոկատները հեռանալու համար Կարկառի հունով միջանցք էին տրամադրել խաղաղ բնակիչներին, իսկ ծերերին, կանանց ու երեխաներին տեղափոխել Ասկերան եւ հանձնել Աղդամի ներկայացուցիչներին, ապա ավելի պարզորոշ կերեւա, թե ովքեր են եղել «Խոջալուի եղեռնի» իրական կազմակերպիչները։
Խոջալուի ողբերգական իրադարձությունները, որոնք խաղաղ բնակչության սպանդի պատճառ դարձան, անկասկած, Ադրբեջանում ներքաղաքական մթնոլորտի ծայրաստիճան լարման, մասնավորապես՝ քաղաքական խարդավանքների եւ իշխանափոխության հետեւանք են։ Այդ են հաստատում դեպքերին քաջատեղյակ ադրբեջանցիների վկայություններն ու փաստարկները, Խոջալուի ռազմագործողությունների ականատես ադրբեջանցի լրագրողների հրապարակումները։

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 249 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024