ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 21.12.2024, 20:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 2
Հյուրեր: 2
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Փետրվար » 26 » Դեմ ըլլալով՝ կողմ երեւալու արվեստը կամ՝ Ժողովո՛ւրդ, դու հաղթող ես
13:51
Դեմ ըլլալով՝ կողմ երեւալու արվեստը կամ՝ Ժողովո՛ւրդ, դու հաղթող ես

Սահմանադրական նախատեսվող հանրաքվեն փաստացի բնական լյուստրացիայի ճանապարհ է, որով ակամա գնաց իշխանությունը։ Քաղաքական մեր ուժերն ու գործիչները բացահայտվում են ու հանրությանը ներկայանում իրենց քաղաքական ամբողջական դիմանկարով։ Այդ դիմանկարի լուսավոր ու ստվերոտ կողմերով։ Հասարակությունը հնարավորություն է ունենում մեկ առ մեկ ճանաչելու նրանց, հասկանալու, թե ո՞վ ով է։ Ինչպիսի՞ն է յուրաքանչյուրի քաղաքական նախապատվությունը, եւ թե ո՞րն է նպատակը, որի համար դուրս են գալիս հրապարակ ու լրատվական այս կամ այն հարթակից փորձում հասարակությանը մատուցել իրենց դիրքորոշումը քննարկվող հարցի վերաբերյալ։
Իսկ հարցը գիտենք, թե որն է՝ խնդիր կա՞ այսօր Սահմանադրական մեր դատարանում, թե՞ ոչ։ Եվ եթե այդ խնդիրը կա, անհրաժե՞շտ է գնալ այն լուծելու ճանապարհով, թե՞ ոչ։ Ճանապարհն էլ հստակ է՝ հարցը թողնվում է ժողովրդի վճռին, այսինքն՝ սահմանադիրն ինքն է որոշում իր Սահմանադրական դատարանի ճակատագիրը։
Բայց, իհարկե, քաղաքական ուժերի մի մասը համաձայն չէ դրան։ Ավելի ճիշտ՝ համարձակությունը չի զորում ասելու, որ Սահմանադրական դատարանում խնդիր չկա, բայց այ, այդ նույն համարձակությունը զորում է, որպեսզի քննադատի ու դուրս գա պրոբլեմը լուծելու փաստի դեմ։ Ու որպեսզի ամեն ինչ սիրուն մատուցվի, հորինում է հազար ու մի հեքիաթներ. ճանապարհը իրավական չէ, օրենքի այս կետը պահպանվեց, բայց այս մեկը չպահպանվեց, այս հարցը այսպես քննվեց, բայց այն մեկը՝ այնպես։ Ու այսպես՝ շարունակ։
Մի խոսքով՝ թեմային մոտենալու փոխարեն պտտվում են թեմայի շուրջը։ Պտտվում են, պտտվում, ու այնպես չի լինում, որ հանդիպեն բուն հարցին ու բաց աչքերով նայեն, թե այն ի՞նչ է իր մեջ պարունակում իրականում։
Եվ այս պարագայում, երբ հանրաքվեի մասին հրապարակավ խոսվում, քննարկումներ են արվում, եթե կողքից ուշադիր նայես, յուրաքանչյուր քաղաքական ուժի մկրտություն քեզ համար պարզից էլ պարզ կդառնա։
Դե, եթե քաղաքական ուժը, հետեւաբար նաեւ՝ նրա ներկայացուցիչը ազնիվ է իր տեսակետների մեջ, նշանակում է կապացուցի՝ ինչն ինչոց է։ Գուցե դու նրա տեսակետի հետ համաձայն չլինես, բայց նրա տրամաբանության ենթատեքստը քեզ հասկանալի կլինի, ու դու կըմբռնես, թե այս մարդն ինչո՞ւ է այսպես խոսում։ Նմանների գործը հեշտ է, փառք Աստծո։
Բայց սարսափելի է նրանց վիճակը, ովքեր մի բան մտածում, բայց պարտավոր են բոլորովին այլ բան ասել։ Էս խեղճերը պարզապես քաղաքական իրենց ուժի կողմից գործուղվում են լրատվական հարթակներ, որ փրկեն սեփական ուժի դեմքը։ Տպավորություն է, որ հստակ սցենար է մշակվում ու հատկացվում նրանց՝ գնացեք ու այսպես ասեք։ Հիմնավորեք ա՛յս—այ՛ս բաները։ Ինչպես ուզում եք, հիմնավորեք։ Ձե՛ր գործն է։ Բայց ինչպե՞ս խոսեն, ինչպես հիմնավորեն։ Ընկնում են կրակը բառիս բուն իմաստով։
Իսկ եթե խոսեցնող է լինում ու մի քիչ փորփրում էլ է, ապա պատկերացրեք վիճակները։ Ի՞նչ ասեն, ինչպե՞ս իրենց ներկայացրած տեսակետի տակից դուրս գան։ Խճճվում ու անհույս պտտվում են սեփական ձեռքերով հյուսած ցանցի մեջ։ Մոտավորապես սա է՝ մենք գտնում ենք, որ Սահմանադրական դատարանը պետք է փոխվի, մենք համաձայն ենք այն տեսակետին, որ դատարանի անդամները ապօրինի շատ որոշումներ են կայացրել, գործադիր իշխանության համար դակողներ են եղել, եւ անհրաժեշտ է, որպեսզի նոր դատարան ձեւավորվի։ Բայց… հանրաքվեի չպետք է գնալ։
Եվ վրա է հասնում կարեւոր պահը. ինչպե՞ս դեմ ըլլալով կողմ երեւան։ 
Հավատացեք՝ դիտողը կամ ընթերցողը չէ, որ կարեկցանքի են արժանի։ Կարեկցանքի են արժանի հենց այս մարդիկ, որ պարտավոր են ապացուցել անապացուցելին ու հիմնավորել չհիմնավորվողը։
Եվ ուզում ես հարցնել նրանց. ախր, դուք չգիտե՞ք, որ մեր երկիրը փոքր է, ժողովուրդն էլ չափազանց քաղաքականացված է։ Բոլորը բոլորի մասին գիտեն։ Գիտեն, թե քաղաքկան որ ուժը կամ քաղաքական որ գործիչն ինչով է շնչում ու ինչով արտաշնչում։ Անգիր գիտեն բոլորի անցյալն էլ, ներկան էլ։ Զուր չե՞ն ձեր ջանքերը։
Բայց ասեմ՝ այս ամենի մեջ մի հրաշալի բան կա. երբ ժողովուրդը քաղաքական գործոն է, արդեն ծանրության բոլորովին այլ կենտրոն է ձեւավորվում։ Ամենքի նպատակն ու ձգտումը մեկն է դառնում՝ հանկարծ մի բան չանեն, որը դուր չգա Նորին մեծություն ժողովրդին։ Որովհետեւ, ո՞վ գիտե, անդրադարձը կարող է ցավոտ լինել, շա՜տ ցավոտ։
Կեցցես, ժողովուրդ, դու հաղթող ես. ահա սա՛ պետք է ասել նման դեպքերի համար։ hhpress.am

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 305 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Փետրվար 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
     12
3456789
10111213141516
17181920212223
242526272829

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024