ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 10:16
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Հայրենիք

Մայրաքաղաքի Խորհրդային շրջանի զինկոմիսարիատը մեզ խնդրեց «Դավիթ Բեկ» ջոկատի կամավորականներով մտնել շրջանից զորակոչվող եռամսյա հավաքի 2-րդ վաշտի կազմի մեջ եւ միասին մեկնել Արցախ։ Արդեն 1994 թվականն էր, նորաստեղծ ազգային բանակի ուժերով հնարավոր չէր պաշտպանել երկու հանրապետության երկար ու ձիգ սահմանները։ Իշխանություններն ստիպված էին «փողոցներից հավաքել» երիտասարդներին, եռամսյա հավաքի վաշտեր կազմել եւ ուղարկել Արցախի նորաստեղծ հանրապետություն։ Չնայած զինված ուժերի նախարար Վազգեն Սարգսյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ վաշտերն առաջին գիծ չեն գնալու, բայց դա իրականությանը չէր համապատասխանում՝ մարտի դաշտում միայն մեկ գիծ կա։
Համաձայնեցին, եւ գործի անցանք։ Խորհրդային շրջանի նոր կազմավորված 2-րդ վաշտը երգ-երաժշտությամբ, քահանայի պահպանիչ աղոթքով ճանապարհ է դրվում դեպի Արցախի Հանրապետություն։ Ծնողներն ու կանայք թաշկինակներն են թափահարում, հրաժեշտ տալիս, թաքուն մաքրում արցունքները։
Ապրիլի 18—ին արդեն ճանապարհին ենք։ Արտաքնապես նման ենք կանոնավոր բանակի ստորաբաժանման՝ միատեսակ համազգեստով, վաշտի դրոշով, զենք–զինամթերքով, ներքին հստակ կառուցվածքով։ Սակայն իրականում տղաներից շատերը գաղափար անգամ չունեն զենքից։ Զինկոմիսարիատը, նախարարի առաջ պարզերես դուրս գալու համար, պարզապես «գլխաքանակ» է լրացրել։
Մենք շարժվում ենք դեպի անհայտություն, եւ միայն Աստծուն է հայտնի, թե քանիսը կկարողանան հաղթահարել վախը, դ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հայրենիք | Դիտումներով Просмотров: 341 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Անկախ կամ անկուսակցական մամուլ

Անկախ մամուլի թվին կարելի է դասել գիտական մամուլը։ Իսկ որոշ պարբերականներ էլ եթե հիմնվում էին որպես անկախ, ապա կարճ ժամանակամիջոցում, չունենալով բավարար ֆինանսական միջոցներ, կամ փակվում էին, կամ էլ ընկնում իշխանությունների կամ որեւէ կուսակցության ու հովանավոր խմբի ազդեցության տակ։ Դրանց թվին էին դասվում «Ալեքսանդրապոլի լրաբեր» օրաթերթը (1919թ.), «Իդեալ» Երեւանի ամերիկյան որբանոցների աշակերտական միության երկշաբաթաթերթը (1919թ.), «Նոր ուղի» (Երեւան, 1920թ.), ռուսալեզու՝ «դշՁՇտ ՌՆ«նս» («Դպրոցի դրոշ») Երեւանի գիմնազիաների կոլեկտիվների շաբաթաթերթը (Երեւան, 1919թ.) եւ այլ պարբերականներ։
Շատ կարճատեւ լույս տեսան գերատեսչական եւ գիտաուսումնական բնույթի մի քանի ամսագրեր։ 1920թ. մեկ համարով թողարկվեց Գյուղատնտեսության եւ պետական գույքի մինիստրության գյուղատնտեսական բաժանմունքի «Գյուղատնտեսական հանդես» ամսագիրը։
Երեւանում լույս տեսավ «Առողջապահիկ» բժշկական միամսյա հանդեսը (1920թ.)։ Խմբագրության հասցեն էր՝ Աստաֆյան 21, բժիշկ Տեր—Ավետիքյանի հիվանդանոցը։ Խմբագիրն է եղել բժիշկ Վահան Արծրունին։ Բժշկական հանդեսը նախաձեռնել էր Երեւանի բժշկական ընկերությունը, որը ժողովրդի առողջական վիճակը բարելավելու նախապայման էր համարում անհատական եւ հասարակական առողջապահության հանդեպ ժողովրդի գիտակցական վերաբերմունքի ձեւավորումը։ Ընկերութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հայրենիք | Դիտումներով Просмотров: 491 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Կուսակցական մամուլ

Անկախության տարիներին մեծ թափով սկսեցին լույս տեսնել նաեւ գործող կուսակցությունների գաղափարախոսությունը ներկայացնող օրգաններ։
ՀՀ—ում Հայ ժողովրդական կուսակցությունը (ազատական ուղղվածության) լույս է ընծայել երկու անուն թերթ։ 1918թ. օգոստոսի 14—ից Երեւանում սկսեց լույս տեսնել Հայ ժողովրդական կուսակցության պաշտոնաթերթ «Ժողովուրդ» լրագիրը։ Այն լույս էր տեսնում շաբաթական երկու անգամ, գինը՝ 50 կոպեկ։ «Ժողովուրդը» իր առաքելությունն էր համարում «խաղաղ, օրենսդրական ճանապարհով նպաստելու պետության մեջ այն հասարակարգի կայացմանը, որը գծագրված էր կուսակցության ծրագրում՝ քաղաքական, քաղաքացիական, օրենսդրական, ֆինանսական, բանվորական, կրոնական, լուսավորության եւ այլ հարցերի վերաբերյալ»։ Իր առաքելություններից է համարել ինչպես այլ երկրներում բնակվող հայ ժողովրդի, իբրեւ փոքրամասնության, անձնական ազգային—կուլտուրական ինքնավարությանը հասնելը, այնպես էլ Հայաստանի սահմաններում բնակվող փոքրամասնությունների նույնպիսի ինքնավարությանն աջակցելը։
Քաղաքական դաշտում աջակողմյան թեւը ներկայացնող մյուս ազդեցիկ պարբերականները Հայ սահմանադրական ռամկավար կուսակցության պաշտոնաթերթ «Վան—Տոսպն» էր եւ նրա իրավահաջորդ «Հայաստանի ձայնը»։ Եթե ՀԺԿ—ն եւ նրա «Ժողովուրդ» պաշտոնաթերթը ներկայացնում էր արեւելյան եւ ռուսահայ ազգային աջ—ազատական հատվածը, ապա Հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հայրենիք | Դիտումներով Просмотров: 518 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հարյուր տարի առաջ Հայաստանի անկախ պետության վերականգնումը նշանակալի իրադարձություն էր ոչ միայն պատմաքաղաքական, այլեւ մշակութային եւ հասարակական կյանքի աշխուժացման առումով։ Առաջին հանրապետության ընդամենը 2.5 տարվա ընթացքում երկրում բուռն ծաղկում ապրեց պարբերական մամուլը։ Մի քանի տասնյակ անուն պարբերականներ են հրատարակվել Երեւանում, Ալեքսանդրապոլում, Կարսում, Էջմիածնում, Գորիսում, Շուշիում եւ այլուր։ 
Լրատվական դաշտի կայացման համար նշանակալի իրադարձություն էր 1918 թվականի վերջում Հայաստանի պառլամենտի որոշմամբ Հայաստանի Հանրապետության հեռագրական գործակալության ստեղծումը (Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 200, ց. 1, գ. 86, թ. 18 տպագիր)։ Ընդունված օրենքի համաձայն՝ բոլոր պետական եւ հասարակական հիմնարկությունները պարտավորվում էին տեղեկություններ տալ գործակալությանը։ Արգելվում էր տեղեկություններ տալ մասնավոր անձանց եւ հաստատություններին, նախքան գործակալությանը հաղորդելը։ Գործակալության հեռագրերի բաժանորդագինը Երեւանի պարբերական հրատարակությունների համար ամսական 300 ռ. էր, գավառինը՝ 200 ռ., իսկ մասնավոր անձանց համար՝ առանց օրինակների բազմացման իրավունքի՝ 50 ռ.։ Հայաստանի խորհրդի նիստերի մասին եղած հեռագրերի համար նախատեսված էր լրացուցիչ 100 ռ.։ Գործակալությունն իր աշխատանքները սկսել է 1919թ. հունվարի 15—ից։ Վերջինիս աշխատանքների կանոնավոր ընթացքն ապահովելու համար բոլոր պետական եւ հասարակական հիմնարկությունները պարտավորվում են ամեն օր եւ պարտադիր սկզբ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հայրենիք | Դիտումներով Просмотров: 518 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 23.06.2018 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մենք ավանդաբար հեռացնում ենք մեզ Բյուզանդական կայսրությունից՝ ընդունելով այն որպես Հայաստանի դեմ պատերազմող երկիր։ Սակայն արդեն ութերորդ դարի երկրորդ կեսից Բյուզանդիան թե՛ բնակչության մեծամասնությամբ, թե՛ կառավարող իշխանությամբ ավելի շատ հայկական էր, քան հունական, ընդ որում՝ հայազգի բյուզանդական մեծամեծերից ոմանք վիթխարի դեր են ունեցել աշխարհի պատմության մեջ։ Նշված ժամանակաշրջանից Բյուզանդիան դառնում է մեր ժողովրդի գոյության մի մասը, որը մենք ոչ մի դեպքում անտեսելու իրավունք չունենք։
Առաջին բյուզանդական հայ կայսրը եղել է Վարդանը (711—713 թթ.), նրան հաջորդել են Անաստասը (713—715թթ.) եւ Թեոդորոսը (715—717թթ.)։ 813—820 թթ. բյուզանդական թագը կրել է Լեւոն V—ը։ Նրա օրոք ձուլված ոսկե դրամները մինչ այսօր պահպանվում են Աթենքի՝ Բյուզանդիայի թանգարանում։ Հույն եւ սլավոնական պատմիչները նրան անվանում են հանցագործ, քանի որ նա փորձել է հայ քրիստոնեություն տարածել ողջ երկրում։
Իններորդ դարի կեսից կայսրական գահը անցնում է հայերին՝ մինչեւ տասնմեկերորդ դարի կեսերը, որից հետո Բյուզանդիան արագորեն գլորվում է դեպի իր վախճանը։
Այս ամենի հիշատակման պատճառը արքայադուստր Աննան է, որը եղել է բյուզանդական հայ թագա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հայրենիք | Դիտումներով Просмотров: 667 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 25.04.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Դեկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024