ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 15:10
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Ապրիլ » 25 » Արքայադուստր Աննան
16:44
Արքայադուստր Աննան

Մենք ավանդաբար հեռացնում ենք մեզ Բյուզանդական կայսրությունից՝ ընդունելով այն որպես Հայաստանի դեմ պատերազմող երկիր։ Սակայն արդեն ութերորդ դարի երկրորդ կեսից Բյուզանդիան թե՛ բնակչության մեծամասնությամբ, թե՛ կառավարող իշխանությամբ ավելի շատ հայկական էր, քան հունական, ընդ որում՝ հայազգի բյուզանդական մեծամեծերից ոմանք վիթխարի դեր են ունեցել աշխարհի պատմության մեջ։ Նշված ժամանակաշրջանից Բյուզանդիան դառնում է մեր ժողովրդի գոյության մի մասը, որը մենք ոչ մի դեպքում անտեսելու իրավունք չունենք։
Առաջին բյուզանդական հայ կայսրը եղել է Վարդանը (711—713 թթ.), նրան հաջորդել են Անաստասը (713—715թթ.) եւ Թեոդորոսը (715—717թթ.)։ 813—820 թթ. բյուզանդական թագը կրել է Լեւոն V—ը։ Նրա օրոք ձուլված ոսկե դրամները մինչ այսօր պահպանվում են Աթենքի՝ Բյուզանդիայի թանգարանում։ Հույն եւ սլավոնական պատմիչները նրան անվանում են հանցագործ, քանի որ նա փորձել է հայ քրիստոնեություն տարածել ողջ երկրում։
Իններորդ դարի կեսից կայսրական գահը անցնում է հայերին՝ մինչեւ տասնմեկերորդ դարի կեսերը, որից հետո Բյուզանդիան արագորեն գլորվում է դեպի իր վախճանը։
Այս ամենի հիշատակման պատճառը արքայադուստր Աննան է, որը եղել է բյուզանդական հայ թագավորներից մեկի՝ Ռոմանոս II—ի դուստրը եւ փոքր տարիքից աչքի է ընկել իր հմայիչ գեղեցկությամբ։ Աննան դեռ հինգ տարեկան էր, երբ 968 թվականին գերմանական կայսր Օտտոն I—ը պատվիրակություն էր ուղարկել՝ Աննայի ձեռքը խնդրելու։ Բյուզանդական կայսրերի հետ բարեկամանալը միջին դարերում նշանակում էր իսկական թագավորական տոհմին դասվել։ Աննան հինգ տարեկան էր, բայց նա հայ արքայադուստր էր։ Իսկ ո՞վ էր Գերմանիայի կայսրը, որ սիրտ առներ հավակնելու հայ արքայադստեր ձեռքին։ Պատվիրակությունը վերադարձել է ձեռնունայն։ Մի քանի տարի հետո Օտտոնն իր երազանքը փորձել է իրականացնել իր տղայի համար, սակայն տասն օր քաղաքի արվարձաններից մեկի պանդոկներում տառապելուց հետո պատվիրակությունը ծարավ վերադարձել է հայրենիք։ 967 թվականին նույն պատվին են արժանացել Ֆրանսիայի կայսր Ռոբերտ II—ի խնամախոսները։
Իսկ արքայադուստր Աննան իրոք ծնված է եղել հրաշագործության համար։ 987 թվականին Հին Ռուսիայի իշխան Վլադիմիրը, լսելով Աննայի մասին եւ փափագելով բարեկամանալ բյուզանդական կայսրերի հետ, խնամախոս է ուղարկել Կոնստանդնուպոլիս կայսր Բարսեղ II—ի՝ Աննայի եղբոր մոտ, որն իր ունեցվածքով եւ հարստությամբ մարդկության պատմության մեջ 3—րդն է։ 
Եվ այսքանից հետո Աննային տա՞լ մի վայրենի, կռապաշտ իշխանի, որը արդեն մի քանի կին ուներ եւ ըստ ռուսական տարեգրությունների՝ հիսուն հարճ։ Բարսեղը մոլեգնել էր միայն այդ մտքից, բայց... պատմության ընթացքն անշրջելի է... Արաբների եւ արեւելյան վայրի ցեղերի հարձակումների պայմաններում Բարսեղը ստիպված էր հզոր բարեկամ որոնել, եւ ռուս իշխանն այդպիսինն էր, մանավանդ որ Բյուզանդիայում այդ ժամանակ ծառայում էին շուրջ հինգ հազար ռուս զինվորներ։ Դա 988 թվականի սկիզբն էր, այն թվականի, որը պաշտոնապես ճանաչված է որպես Ռուսիայի կողմից քրիստոնեության ընդունման տարի։ Ըստ ռուսական Լավրենտյան տարեգրության՝ ռուս իշխանը նոր կրոն է որոնել եւ ժողով հրավիրել՝ երեք կրոնների ներկայացուցիչների փաստարկները լսելու համար։ Հրեան մերժվել է անմիջապես, իսկ քրիստոնյա եւ մահմեդական հոգեւորականների ասածները լրջորեն հետաքրքրել են իշխանին, սակայն նա հայտնվել է մի անելանելի վիճակում. քրիստոնեության պայմաններով Վլադիմիրն իրավունք ուներ ընդամենը մեկ կին ունենալ (բա մարդն աշխարհից ի՞նչ է տանելու), իսկ մահմեդականության պայմաններով պետք է հրաժարվեր խմիչքից (բա մարդը լույս աշխարհ ինչո՞ւ է եկել)։ Երկար մտածելուց հետո իշխանը գերադասել է խմիչքը։ Իսկ իրականում... Իրականում, ըստ ուկրաինական աղբյուրների եւ ժամանակակից գիտնականներ Ն. Նիկիտենկոյի, Ի. Գայուկի եւ այլոց ուսումնասիրությունների, Բյուզանդիայում Վլադիմիրին կտրուկ պայման է առաջադրվել. Աննայի հետ ամուսնանալու համար կնքել երկիրը Փրկչի խաչով։ Պայմանն ընդունվել է անմիջապես, եւ Վլադիմիրը խաչի զորությանն է արժանացել 989 թվականի մայիսի 12—ին Ղրիմի Խերսոնես քաղաքում՝ բյուզանդական գաղութներից մեկում, ուր եկել էր Աննային դիմավորելու։
Բոլոր ռուս գիտնականների համոզմամբ Ռուսիայի՝ քրիստոնեության ընդունումը փրկություն էր երկրի համար։ Ռուսիան կնքվեց իր իշխանից անմիջապես հետո, եւ ժողովուրդը Վլադիմիրին անվանեց այնպես, ինչպես չի անվանել ոչ մեկին՝ Կարմիր Արեւ։ Նա առաջին ռուսն է, որը դասվել է ռուսական սրբերի շարքին։ Աննայի տղաները՝ Բորիսը եւ Գլեբը, որոնք Բյուզանդիայի միակ թագաժառանգներն էին (Բարսեղ II—ը ամուսնացած չի եղել), ըստ ռուս պատմահայրեր Վ.Տատիշչեւի եւ Ս. Սոլովյովի՝ մոր ազդեցությամբ ցուցաբերել են քրիստոնեական մարդասիրություն եւ, խաբված ու սպանված լինելով իրենց խորթ եղբոր՝ Յարոսլավի կողմից, դասված են ռուսական սրբերի շարքին։ Ենթադրվում է, որ Աննայի դուստրերից մեկը Մարինա Դոբրոնեգան է՝ Լեհաստանի կայսր Կազիմիր I—ի կինը, իսկ երկրորդ դուստրը՝ Ֆեոֆանան՝ Նովգորոդի պոսադնիկ (քաղաքագլուխ) Օստրոմիրի կինը, որը պատվիրել է հայտնի Օստրոմիրյան Ավետարանը՝ ռուսական գրության պահպանված ամենահին հուշարձանը։ Վլադիմիրը, գտնվելով կնոջ մոգական ազդեցության տակ, բազմաթիվ եկեղեցիներ ու վանքեր է կառուցել Հին Ռուսիայում, որոնցից լավագույնը Կիեւյան Սուրբ Սոֆիան է, որի պատերին պահպանվել են հայ արքայադստեր պատկերները։
Մենք մեծ ոգեւորությամբ ենք ընդունում ուկրաինական գիտնականների եւ ուղղափառ հոգեւորականների ճիգերը վերականգնելու պատմական ճշմարտությունը. Աննային, ով դարձել է Ռուսիայում քրիստոնեության ընդունման գլխավոր շարժառիթը, նույնպես դասել ռուսական ուղղափառ եկեղեցու սրբերի շարքին։ Ընկալելով Աննայի հայրենիքի ձայնի դերը այս հարցում՝ «Հայաստանում Ռուսաստանի շրջանավարտների միավորումը», Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական համալսարանը օգոստոսին Ռուսաստանի քրիստոնեության 1025—ամյակի առթիվ կազմակերպում է գիտաժողով։

Հովհաննես ԹՈՔՄԱՋՅԱՆ
ԵՃՇՀ ռեկտոր
Վաղարշակ ՄԱԴՈՅԱՆ
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կատեգորիա: Հայրենիք | Դիտումներ: 668 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024