ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 10:11
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Մարտ » 6 » Ոչինչ անսպասելի կամ անկանխատեսելի չի եղել /Այլ եղել է անկասելի/
12:18
Ոչինչ անսպասելի կամ անկանխատեսելի չի եղել /Այլ եղել է անկասելի/

Կրկնում եմ, ոճրագործության հանգամանքների առաջին իսկ թռուցիկ հետաքննությունը ցույց է տալիս, որ խնդիրը դուրս է զուտ քրեական հանցագործության սահմաններից։ Այսպես պատահում է ցանկացած պատմության հետ, որ կրկնվելու համառ բնավորություն ունի, իսկ երբ կրկնվելու հնարավորությունը մեծ է, արդեն որպես սովորական պատմություն չի ընկալվում։ Ինքդ դատիր, ողբերգությանը հաջորդած դեպքերը այս կամ այն չափով լուսաբանված են մամուլում։ Տարիուկես տեւած հետաքննությունը, ապա՝ մեկ տարվա դատաքննությունը, կարելի է ասել, ոչինչ չավելացրին մեր գիտելիքներին, որ արդեն ունեինք դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28—ի առավոտյան։ Առաջին օրերի տասնյակ վարկածները ուժի մեջ մնալու հնարավորությունները պահպանում են առայսօր։ Թվում է, երբ վարկածները շատ են, ընտրության հնարավորությունը մեծ է, բայց դա ժողովրդավարական սկզբունք է, ոչ թե հետաքննական։ Որովհետեւ վարկածների առատությունը հենց սկզբից հարկադրական օրինականություն ստացավ «ում է ձեռնտու» հարցապնդմամբ, որ տրամաբանության չի դիմանում, թեկուզ այն պատճառով, որ հակառակ պնդումը՝ «իսկ ում չէր ձեռնտու», հավանական լինելու ավելի մեծ հնարավորություն ունենալով՝ վարկածների քանակը հասցնում է նվազագույնի։
Բացի այդ, առարկության չհանդիպելով շարունակում է նախկին ոստիկանը, մի շարք հանգամանքներ առհասարակ օրինաչափությունից, առողջ տրամաբանությունից դուրս են կամ ունեն զուտ իրենց օրինաչափությունը եւ մեզ ոչ հասու տրամաբանություն։ Դրանք մեկը մեկին կրկնում են այլ ժամանակներում, սակայն միեւնույն պարագաներում կատարված իրադարձությունները։ Այսպես. դեպքերից կարճ ժամանակ անց մամուլում հրապարակվեց մի նամակ, որ հայտնաբերվել էր սպանված վարչապետի սեյֆից։ Նամակի բովանդակությունը հիմնական դրույթներով հանգում էր այն մտքին, թե նա պետք է զգուշանա ահաբեկչությունից։ Ըստ նամակի թվագրության, այն գրված է եղել դեպքից մոտ մեկ տարի առաջ։ Նամակի գոյության փաստը ինձ հուշեց, որ չեն բացառվում նաեւ այլ նախազգուշացումներ։ Եվ դրանք չուշացան։ «Ֆիդայի» թերթի մարտյան համարում վարչապետի ենթականերից մեկը գրեց. «Երբ կողքից ասում էին, որ քեզ խփելու են, ասում էր՝ եթե իմ ժողովուրդը ինձ խփելու է, թող խփի, ուրեմն ես արժանի եմ դրան»։ Մի այլ զինակից, որ այդպես էլ չհրապարակեց իր անունը, պատմում է, որ ահաբեկչությունից մեկ շաբաթ առաջ վարչապետին նախազգուշացրել են դավադրության մասին՝ հայտնելով նույնիսկ օրը, նա քահ–քահ ծիծաղել է, ապա հանկարծորեն մտախոհ դառնալով՝ ասել. դրան անընդհատ սպասել եմ։ Արդեն 10 տարի, եւ շարունակում եմ սպասել, բայց հիմա արդեն հանգիստ եմ, քանի որ ինձ վերացնելով, նրանք իրենց նպատակին չեն հասնի, որովհետեւ ես արդեն մենակ չեմ (նկատի ունենալով Ազգային ժողովի նախագահին)։
Վարչապետի վարքն ուսումնասիրելիս անհնար է չենթադրել, որ բացի դատապարտվածության հետ հաշտված լինելու հանգամանքից, ահաբեկչությունը կանխելուն ուղղված քայլերի բացակայությունը բացատրելի է նաեւ այն բանով, որ նա բնավ չի մտածել, որ ինքն ու Ազգային ժողովի նախ ագահը կսպանվեն միաժամանակ։ Թվում է, նա ինքն իր համար իր վճիռը հանել էր, նույնիսկ որոշել եղանակը։ Պատմում են, որ մահվանից երկու օր առաջ, երբ ճաշի ժամանակ մի քանի գինովցած զինվորականներ քննարկում էին, թե մահվան որ ձեւն է նախընտրելի, վարչապետը բոլորից առաջ բացականչել է. «Անսպասելին», ապա, գրեթե բանաստեղծի տողերով ավելացրել. «Ինչ լինում է, թող որ լինի միանգամից»։
Բայց հարցի նաեւ մյուս կողմը կա։ Անգամ ոճրագործները չեն թաքցրել իրենց դավադրության մտադրությունը։ Նրանք՝ դեպ եւ անդեպ, մարդաշատ վայրերում հայտարարել են իրենց մտադրությունը, նույնիսկ ազգային անվտանգության ներկայացուցիչների ներկայությամբ։ Թվում է, փորձել են այնպես անել, որ դավադրությունը շատերին հայտնի դառնա, եւ իրենք էլ խուսափեն ճակատագրական գործիք դառնալու անխուսափելիությունից։
Խնդիրը միայն դրանով չի վերջանում. բացի բանավոր հիշատակումներից, այժմ ձեռքի տակ ունեմ գրավոր փաստեր։ Այսպես, 1998 թ., նույն՝ ճակատագրական հոկտեմբեր ամսին, այսինքն՝ ահաբեկչությունից մեկ տարի առաջ «Ինտիմ» օրաթերթում տպագրվել է նշանավոր քաղաքագետի «Մոռանալ Հերոստրատին...» խոսուն վերնագրով հոդվածաշարը, ուր հեղինակը տալիս է նաեւ Հերոստրատի անունը. «Մեկ այլ պարագայում, եթե իրադարձությունները նման տեմպեր չունենային, կարելի կլիներ մի երկու—երեք տարի պարզունակ, բայց հոխորտալի, դրանով իսկ տպավորիչ հայրենասիրություն խաղալ, ազգ «դաստիարակել» սեփական կերպով եւ նմանությամբ, սփյուռք պարեցնել եւ ստիպել, որ Նաիրին էլ պար մտնի. ավտոմատների եւ ավտոմատավորների առատությանը ղուրբան...»։
Մի այլ՝ «Մայրամուտ» օրաթերթում քաղաքագետը տպագրում է «Ընդդեմ նոր սպանությունների» հոդվածաշարը, ուր, մասնավորապես, գրում է. «Վախենամ, որ Երեւանի փողոցները կարմիրով ներկելու հեռանկարն արդեն հիմնավոր արմատներ է գցել... Ազգային շահը գիտակցող բոլոր քաղաքական գործիչներից եւ ուժերից առավելագույն ողջախոհություն է պահանջվում, որպեսզի վարչապետի նախաձեռնությունների հետեւողական տապալմամբ՝ վերջակետ չդրվի Շարժման վրա... հակառակ դեպքում «Սպայի տնից» հաջորդ հուղարկավորության ընթացքը խիստ կանխատեսելի է լինելու»։  hhpress.am

Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ
t.khachatryan@hhpress.am

Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 297 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024