ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 16.07.2020, 18:31
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Մարտ » 06

Մայրաքաղաքի Խորհրդային շրջանի զինկոմիսարիատը մեզ խնդրեց «Դավիթ Բեկ» ջոկատի կամավորականներով մտնել շրջանից զորակոչվող եռամսյա հավաքի 2-րդ վաշտի կազմի մեջ եւ միասին մեկնել Արցախ։ Արդեն 1994 թվականն էր, նորաստեղծ ազգային բանակի ուժերով հնարավոր չէր պաշտպանել երկու հանրապետության երկար ու ձիգ սահմանները։ Իշխանություններն ստիպված էին «փողոցներից հավաքել» երիտասարդներին, եռամսյա հավաքի վաշտեր կազմել եւ ուղարկել Արցախի նորաստեղծ հանրապետություն։ Չնայած զինված ուժերի նախարար Վազգեն Սարգսյանը հեռուստատեսությամբ հայտարարեց, որ վաշտերն առաջին գիծ չեն գնալու, բայց դա իրականությանը չէր համապատասխանում՝ մարտի դաշտում միայն մեկ գիծ կա։
Համաձայնեցին, եւ գործի անցանք։ Խորհրդային շրջանի նոր կազմավորված 2-րդ վաշտը երգ-երաժշտությամբ, քահանայի պահպանիչ աղոթքով ճանապարհ է դրվում դեպի Արցախի Հանրապետություն։ Ծնողներն ու կանայք թաշկինակներն են թափահարում, հրաժեշտ տալիս, թաքուն մաքրում արցունքները։
Ապրիլի 18—ին արդեն ճանապարհին ենք։ Արտաքնապես նման ենք կանոնավոր բանակի ստորաբաժանման՝ միատեսակ համազգեստով, վաշտի դրոշով, զենք–զինամթերքով, ներքին հստակ կառուցվածքով։ Սակայն իրականում տղաներից շատերը գաղափար անգամ չունեն զենքից։ Զինկոմիսարիատը, նախարարի առաջ պարզերես դուրս գալու համար, պարզապես «գլխաքանակ» է լրացրել։
Մենք շարժվում ենք դեպի անհայտություն, եւ միայն Աստծուն է հայտնի, թե քանիսը կկարողանան հաղթահարել վախը, դ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հայրենիք | Դիտումներով Просмотров: 41 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կրկնում եմ, ոճրագործության հանգամանքների առաջին իսկ թռուցիկ հետաքննությունը ցույց է տալիս, որ խնդիրը դուրս է զուտ քրեական հանցագործության սահմաններից։ Այսպես պատահում է ցանկացած պատմության հետ, որ կրկնվելու համառ բնավորություն ունի, իսկ երբ կրկնվելու հնարավորությունը մեծ է, արդեն որպես սովորական պատմություն չի ընկալվում։ Ինքդ դատիր, ողբերգությանը հաջորդած դեպքերը այս կամ այն չափով լուսաբանված են մամուլում։ Տարիուկես տեւած հետաքննությունը, ապա՝ մեկ տարվա դատաքննությունը, կարելի է ասել, ոչինչ չավելացրին մեր գիտելիքներին, որ արդեն ունեինք դեպքի հաջորդ օրը՝ հոկտեմբերի 28—ի առավոտյան։ Առաջին օրերի տասնյակ վարկածները ուժի մեջ մնալու հնարավորությունները պահպանում են առայսօր։ Թվում է, երբ վարկածները շատ են, ընտրության հնարավորությունը մեծ է, բայց դա ժողովրդավարական սկզբունք է, ոչ թե հետաքննական։ Որովհետեւ վարկածների առատությունը հենց սկզբից հարկադրական օրինականություն ստացավ «ում է ձեռնտու» հարցապնդմամբ, որ տրամաբանության չի դիմանում, թեկուզ այն պատճառով, որ հակառակ պնդումը՝ «իսկ ում չէր ձեռնտու», հավանական լինելու ավելի մեծ հնարավորություն ունենալով՝ վարկածների քանակը հասցնում է նվազագույնի։
Բացի այդ, առարկության չհանդիպելով շարունակում է նախկին ոստիկանը, մի շարք հանգամանքներ առհասարակ օրինաչափությունից, առողջ տրամաբանությունից դուրս են կամ ունեն զուտ իրենց օրինաչափությունը եւ մեզ ոչ հասու տրամաբանություն։ Դրանք մեկը մեկին կրկ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 31 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2020