Ֆրանսիացի գենետիկ Ժերար Լյուկոտը հայտարարել է, որ Ֆրանսիայի միակ ցմահ կայսր Նապոլեոն Բոնապարտն ունեցել է կովկասյան արմատներ։
Le Figaro-ն գրում է, որ գիտնականը կայսրի ԴՆԹ-ի նմուշներ վերցրել է
Շատորու քաղաքում գտնվող նապոլեոնյան թանգարանից, որտեղ պահվում են նրա
մազերի մի փունջ ու մի քանի փաստաթուղթ։ Լյուկոտը, որն իրեն համարում է
մոլեկուլյար ծագումնաբանության հիմնադիրը, ԴՆԹ-ն ուսումնասիրել է մի քանի
«տեսանկյունից» այդ թվում բացահայտել է սեռական քրոմոսոմի պրոֆիլը, ինչը
թույլ է տվել բացահայտել Նապոլեոնի գենետիկ տվյալները և մայրական և
հայրական կողմից։ Պարզվել է, որ Նապոլեոնի գեների մի մասը համապատասխանում է
Մերձավոր Արևելքի բնակչության գեներին, ինչը հաստատվում է նաև հենց կայսրի
տեղեկություններով, ըստ որոնց նա իր նախնի է համարել Իտալիայի Սարցանա
քաղաք գաղթած մի վարձկանի։
Լյուկոտի առաջին բացահայտումներից հետո նրան է դիմել Նապոլեոնի եղբոր
ժառանգներից մեկը՝ Ժերոմ Բոնապարտը, որն առաջարկել ստացված արդյունքները
համեմատել իր ԴՆԹ-ի նմուշի հետ։ Բոնապարտների Y քրոմոսոմները նույնական են
եղել, ինչը թույլ է տվել ավելի կոնկրետ համոզվել, որ Բոնապարտներն ունեն ոչ
թե արաբական, այլ կովկասյան գեներ։
Այլ գիտնականներ ընդունելով Լյուկոտի ստացած արդյունքների լրջությունը,
կոչ են անում նոր հետազոտություններ անցկացնել այլ լաբորատորիաներում;
Շատերի կարծիքով, ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը հնարավորություն
կտա Նապոլեոնի մահվան պատճառը, եթե պարզվի գենետիկ հիվանդությունների
առկայությունը։