ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 15:00
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 9 » Քերոլայն Քոքսն Ադրբեջանին մերկացնող ելույթ է ունեցել
11:16
Քերոլայն Քոքսն Ադրբեջանին մերկացնող ելույթ է ունեցել
Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, հայ—բրիտանական խորհրդարանական խմբի ղեկավար բարոնուհի Քերոլայն Քոքսը Ադրբեջանին մերկացնող ելույթ է ունեցել Միացյալ Թագավորության եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների մասին բանավեճի ժամանակ։ Ինչպես փոխանցում է «Արմենպրեսը»՝ վկայակոչելով «Asbarez»—ը, Քոքսը նշել է, որ իր «ներդրումն» այդ քննարկմանը բացասական է լինելու, քանզի իր ելույթն Ադրբեջանի դեմ ուղղված քննադատություն է։ «Սակայն այն, ինչ ասելու եմ, տեղեկություն եւ վկայություն է հենց առաջին ձեռքից։ Տարածաշրջան եմ այցելել 78 անգամ, այցերիցս շատերը եղել են ղարաբաղյան պատերազմի ընթացքում։ 
Ես այցելել եմ Ադրբեջան 1991—ին, որտեղ հանդիպեցի նախագահի եւ քաղաքական գործիչների հետ։ Ես զարմացած էի հայերի բացահայտ էթնիկ զտումների փաստով։ Ես նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելեցի եւ հանդիպեցի ադրբեջանցիների, ովքեր ապրում էին տներում, որոնք պատկանել են այն հայերին, ովքեր վտարվել էին Ադրբեջանի լավ մշակված փաստաթղթային քաղաքականության արդյունքում։ «Օղակ» գործողության ծրագրի շրջանակներում հայ գյուղացիներին շրջապատել էր ադրբեջանական զորքը, որը սպանեց, խոշտանգեց եւ քշեց նրանց իրենց հողից»,–նշել է Քոքսը։
Բրիտանացի գործիչը նաեւ շեշտել է, որ Ադրբեջանում հայերը մշտապես զոհ են եղել եւ օրինակ է բերել Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը։ «Ես եղել եմ ադրբեջանցիների կողմից նախապատրաստված պատերազմական հանցագործությունների վկան, որոնցից մեկը Մարաղայի գյուղացիների կոտորածն է։ Ես այնտեղ տեսել եմ կտրված գլուխներով դիակներ։ Այցելել եմ նաեւ Խոջալու եւ կվկայեմ, որ այնտեղ իրականացված դաժան եւ ողբերգական դեպքերը չեն համապատասխանում Ադրբեջանի ներկայացրածին։ Այս հարցում անկախ լրագրողները եւ Ադրբեջանի նախկին նախագահ Մութալիբովը եւս համակարծիք են»,–շեշտել է Քոքսը։
Բարոնուհին այն եզրահանգմանն է եկել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի ժողովուրդներն անհապաղ խաղաղության հաստատման կարիք ունեն, «քանի որ Հարավային Կովկասի ժողովուրդը չի ցանկանում տարածաշրջանն ապակայունացնող մեկ այլ պատերազմ։ Սակայն Ադրբեջանի շարունակական թշնամական քաղաքականությունը վտանգում է այս կիսասառեցված հակամարտությանը խաղաղ լուծում տալու փորձերը»,–ընդգծել է նա։
Քերոլայն Քոքսն իր ելույթում նաեւ անդրադարձել է Ռամիլ Սաֆարովի գործին՝ մեջբերելով Ռուսաստանի եւ ԱՄՆ—ի արձագանքը «սաֆարովյան» գործարքի վերաբերյալ։ «Իսկ կարո՞ղ եմ հարցնել՝ ի՞նչ քայլեր է ձեռնարկել կամ ինչպե՞ս է արձագանքել Մեծ Բրիտանիան ոճրագործ Սաֆարովի հերոսացման եւ ազատ արձակման վերաբերյալ»,–հարց է բարձրացրել Քոքսը։
Լորդերի պալատի անդամը խոսել է նաեւ Ադրբեջանում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակին, մասնավորապես՝ մամուլի եւ կրոնի ազատությանը։
Կատեգորիա: Տեսակետ | Դիտումներ: 525 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024