ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 16:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2013 » Մարտ » 22 » Քրդստանի Ինքնավարության 10—ամյա պատմության ձեռքբերումները
15:21
Քրդստանի Ինքնավարության 10—ամյա պատմության ձեռքբերումները

Իրաքի՝ շուրջ 30 միլիոն բնակչության 20 տոկոսը քրդեր են, որոնք անցյալ դարի 20–ականներից, հանուն իրենց քաղաքական ու հասարակական իրավունքների, երբեմն քաղաքական եղանակներով, երբեմն էլ զինված ապստամբությամբ պայքարել են կենտրոնական իշխանությունների դեմ։ Քրդերը պահանջում էին ինքնավարություն, մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք եւ այլն։ Սադամ Հուսեյնի վարչակարգի օրոք նրանք առավել խիստ հալածանքների են ենթարկվել, դաժանաբար ճնշվել է նրանց պայքարը։ Օրինակ, անցյալ դարի 70—ականների սկզբներին քրդերը, ինքնավարության պահանջով ապստամբեցին Բաղդադի դեմ։ Ապստամբներին Վաշինգտոնի հովանավորությունը պայմանավորված էր Թեհրան—Բաղդադ փոխհարաբերություններում առաջացած ճգնաժամով, իսկ Իրանի շահը ԱՄՆ—ի դաշնակիցն էր։ Ահա թե ինչու՝ 1975թ., երբ կնքվեց Իրան—Իրաք ալժիրյան խաղաղության պայմանագիրը, Սպիտակ տունն առանց քրդերին տեղեկացնելու, դադարեցրեց աջակցությունը, որի հետեւանքով Բաղդադին հաջողվեց դաժանաբար ճնշել ապստամբությունը, շուրջ 100 հազար քրդեր հարկադրված հեռացան իրենց բնակավայրերից եւ ապաստան գտան Իրանում։

Մարտի 16—ին նշվեց Հալաբչեի աղետի տարելիցը։ 1987թ. մարտի 16—ին իրան—իրաքյան պատերազմի թերեւս վերջին օրերին Սադամն Իրանի սահմանից ոչ շատ հեռու գտնվող քրդաբնակ Հալաբչե քաղաքն իր քիմիական հարձակման թիրախը դարձրեց, ինչի հետեւանքով զոհվեց 5 հազար մարդ։
Սակայն 1991թ., Պարսից ծոցի երկրորդ պատերազմից հետո, երբ Իրաքի հյուսիսում Քրդստանը հայտնվեց այդ երկրում սահմանված թռիչքազերծ գոտում, քրդերը հնարավորություն ստացան տարածաշրջանի վրա հաստատել իրենց վերահսկողությունը, եւ 1992թ. այստեղ անցկացվեցին առաջին ընտրությունները։ Քրդական երկու խոշոր կազմակերպություններից՝ «Ժողովրդավարական Քրդստան» կուսակցությանը (ԺՔԿ) եւ Քրդստանի հայրենասիրական միությանը (ՔՀՄ) չհաջողվեց հաջողություն արձանագրել, ուստի համաձայնվեցին Քրդստանը բաժանել երկու մասի։ Բայց եւ այնպես առաջին ընտրությունը քրդերը համարում են պատմական իրադարձություն եւ կարեւոր ձեռքբերում։
Մարտի 19—ին լրացավ 2003թ. ԱՄՆ—ի գլխավորությամբ կոալիցիոն ուժերի՝ Իրաքի վրա հարձակման 10–ամյակը։ Սադամի վարչակարգը տապալվեց եւ Իրաքի Սահմանադրության առաջին կետի համաձայն այդ երկիրը հռչակվեց որպես դաշնային պետություն, պաշտոնապես ձեւավորվեց Իրաքի Քրդստանի Ինքնավարությունը։ Բացի այդ, քրդերը հնարավորություն ստացան երկրի մակարդակով բարձր պաշտոններ զբաղեցնել, ինչպես, օրինակ, երկրի նախագահի եւ փոխվարչապետի պաշտոններն են։ Իսկ քրդերենը Սահմանադրության 4–րդ կետի համաձայն արաբերենին զուգահեռ պաշտոնական լեզվի կարգավիճակ ստացավ։
Իրաքի Քրդստանի Ինքնավարությունը, կարելի է ասել, որ դուրս է մնացել վերջին 10 տարիներին Իրաքում տիրող անկայունության տիրույթից եւ ամենակայուն, ու համեմատաբար անվտանգ տարածաշրջանն է։ Այն կառավարվել է կիսանկախ, որոշ դեպքերում անգամ անկախ կենտրոնական իշխանությունից։
Սակայն Ինքնավարությունում առաջացած ընդդիմությունը՝ «Իսլամական միասնություն» եւ «Իսլամական ժողովուրդ» կուսակցությունները, որոնք իրենց ներկայացուցիչներն ունեն նաեւ դաշնային խորհրդարանում, շեշտում են, որ քաղաքական առումով վերջին 10 տարիներին ոչ միայն լուրջ առաջընթաց չի արձանագրվել, այլեւ Քրդստանի իշխանությունը երկու ավանդական կուսակցությունների միջեւ բաժանելը հետընթաց է։ Շեշտում են, որ կառավարման ինստիտուտները վերջնականապես չեն ձեւավորվել։ Այսուհանդերձ, կենտրոնական իշխանության հետ տարաձայնությունները դեռեւս չեն վերացել, այդ թվում՝ Քիրքուքի պատկանելության, նավթի եկամուտների եւ քուրդ զինյալների հարցերը։ 
Բացի այդ, Բաղդադը ձգտում է լիովին վերահսկողության տակ պահել Իքնավարությունը։ Ինքնավարության խորհրդարանի ընդդիմության ներկայացուցիչ Ադնան Օսմանի կարծիքով, անհրաժեշտ է հասնել 2003—ից առաջ Քրդստանում առկա իրական անկախությանը։ Քրդստանի Ինքնավարության իշխանություններն ու ընդդիմությունը համակարծիք են միայն տնտեսական առաջընթացի հարցում, ինչը պայմանավորված է երկրի բյուջեի 17 տոկոսի հատկացումով տարածաշրջանին եւ նավիթի եկամուտներով։ Ներկա դրությամբ կենտրոնական իշխանությունների հետ առկա քաղաքական խնդիրների շուրջ բանակցությունները վարում են ՔՀՄ եւ ԺՔԿ կուսակցությունները, որոնք դրական են գնահատում գործընթացը, մինչդեռ ընդդիմությունը դժգոհ է, շեշտելով, որ Քրդստանը պետք է ունենա կիսանկախ կարգավիճակ Իրաքի կոնֆեդերացիայում։
Այսուհանդերձ, Դաշնային Իրաքի կազմում Քրդստանի Ինքնավարությունը մեծ ձեռքբերում է, մանավանդ եթե համեմատելու լինենք սադամյան Իրաքում քրդերի իրավիճակի հետ։ Հատկանշական է, որ Թուրքիան կտրականապես դեմ է հարցը լուծել քրդերին ինքնավարություն շնորհելով, ուստի վարչապետ Էրդողանը ջանքեր է գործադրում խնդիրը կարգավորել ժողովրդավարական իրավունքներ տալով, ինչին կանդրադառնանք հաջորդիվ։ hhpress.am

Էմմա    ԲԵԳԻՋԱՆՅԱՆ

Կատեգորիա: Զանազան | Դիտումներ: 577 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2013  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024