Սյուզաննա Մուրադյան 12 տարեկան. "Ինձ թվում է աղջնակը խոստումնալից բանաստեղծ կդառնա": ՌՈՒԹ.
Մայրիկիս Դու, իմ մայրիկ թանկագին, Իմ անուշիկ, իմ անգին: Դու իմ ծաղիկ գեղատես, Դու իմ լուսին լուռ ու հեզ: Դու իմ սրտի մի մասնիկ, Դու իմ կլանքի հույս ու միտք, Դու իմ արև, իմ նշխար, Իմ ապավեն, իմ աշխարհ:
ԱՐԱՐԱՏԻՆ Սուրբ է, որբ է Արարատը: Խինդ է, խանդ է Արարատը: Թեև` պապիկ ճերմակահեր` Երիտասարդ է Արարատը: Լույսի ջահ է Արարատը: Հույսի ռահ է Արարատը: Աստծուց ընծա` պարգև - նվեր` Հայ Տան գահն է Արարատը:
ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ Դարեր ի վեր տառապանք ես դու կրել, Դարեր ի վեր քեզ ջարդել են, կոտորել: Դարեր ի վեր դու մի ձեռքում մաճ բռնած, Իսկ` մյուսում զենք բռնած ես արարել: Իմ ժողովուրդ, դու միշտ կանգուն կմնաս, Օրըստօրե հզորանաս, բազմանաս: Եվ գալիքիդ մեծ հավատ ու լույս խառնած Կորցրածիդ կրկին պետք է տեր դառնաս: Այո, եթե միասնական, կուռ լինենք, Մեկս մեկին սիրենք, ոչ թե այպանենք, Փույտ չէ` նետի թե ոսոխը մեզ ձեռնոց. Մենք նրան մեր հին, սուրբ հողից կվանենք:
ԶԻՆՎՈՐԸ Այդ ով է մեզ պաշտպանում Երբ խաղում ենք մենք բակում: Երբ մենք քնած ենք լինում, Ով է մեր քունը հսկում: Ով է զսպում ոսոխին, Ուղղած նրան իր զենքը: Պաշտպան կանգնած իր հողին, Ով է զոհում իր կյանքը: Դա զինվորն է քաջարի Ամուր կանգնած դիրքերում: Արծիվն է մեր սարերի Իր սուրբ պարտքը կատարում:
ՀԱՅՈՑ ՏԱՌԱՊԱՆՔԸ
Որքան զոհեր մենք տվեցինք,
Տառապանք ու ցավ կրեցինք,
Մեր Արաքսից արցունք հոսեց,
Մեր Մասիսը ցավից խոսեց:
Մեզ առանց տուն, տեղ թողեցին,
Հայրենիքից մեզ զրկեցին:
Մեր թշնամին անբարտավան,
Մեզ թողեց որբ, անօթևան:
Բայց մենք դեռ կանք ու կմնանք,
Դեպի գալիք պիտի գնանք:
Եվ որ երթը մեր պաշտպանենք,
Երթում զինվորներ պիտ ծնենք:
Թող ոսոխի առջև նսեմ
Կանգնենք հպարտ, կանգնենք վսեմ:
Թող աշխարհը մեզ ճանաչի,
Հայ անունը բարձր հնչի:
|