«Արմենոիդ» մարդաբանական տիպերՊատմականորեն կազմավորված և ընդհանուր ժառանգական հատկանիշներով ծագման, սերման միասնականություն արտահայտող մարդկանց արեալային խմբերը կոչվում են ռասաներ /արաբերեն ռաս-գլուխ, սկիզբ արմատից/: Ելնելով մարդու արտաքին կազմաբանական հատկանիշներից ուսումնասիրողները դասակարգել են մարդկանց խմբերը: Մարդաբանության մեջ հստակորեն տարբերվում են երեք հիմնական կամ մեծ ռասաներ` նեգրոիդ /սև/, եվրոպեոիդ /սպիտակ/ և մոնղոլոիդ /դեղին/: Սակայն այժմ աշխարհում գոյություն ունեցող ոչ բոլոր մարդկային խմբերն են պատկանում այդ ռասաներին: Ավստրալացիները, հնդկացիները, պոլինեզացիները, այները, բուշմենները և այլոք դիտվում են վերոհիշյալ երեք մեծ ռասաներից դուրս, դրանց միջև ընկած միջանկյալ ձևեր, կամ դրանցից մեկից առանձնացված տիպեր:
Գիտական աշխարհում ռասաների հարցի վերաբերյալ չկա միասնական կարծիք: Տեսակետներից մեկի համաձայն մարդկային ռասաներն առաջացել են աշխարհի տարբեր կետերում, տարբեր նախնիներից /պոլիցենտրիստներ/: Այլ տեսակետի համաձայն բոլոր ռասաներն առաջացել են մի տեսակ նախնուց, երկրագնդի ինչ-որ մասում, իսկ այնուհետև տարածվել են և էվոլյուցիոն պրոցեսների հետևանքով վերածվել տարբեր ռասաների /մոնոցենտրիստներ/: Ուսումնասիրողները զբաղվել են նաև գանգերի դասակարգմամբ: Մարդաբան Ա. Ռետցիուսի առաջարկով գիտնականներն ըստ գանգի երկարության /հորիզոնական, գլխարկի շրջագծով/ բոլոր ժողովուրդներին բաժանում են դոլիխոցեֆալների /երկարագլուխներ/ և բրախիցեֆալների /կլորագլուխներ/:
Ուսումնասիրողները Հարավ-արևմտյան Ասիայում, Հյուսիսային Աֆրիկայում և Եվրոպայում տարածված եվրոպեոիդ ռասան բաժանում են երեք գլխավոր խմբերի. հարավային` որը բնորոշվում է մուգ մաշկով, թուխ աչքերով ու մազերով, հյուսիսային` բաց մաշկով, գորշ և կապույտ աչքերով, խարտյաշ և բաց խարտյաշ մազերով, և միջանկյալ` չափավոր գունավորմամբ: Մաշկի, աչքերի և մազերի գույնով, դեմքի կառուցվածքով ուղեղագանգի համամասնություններով և այլ հատկանիշներով մարդաբանները եվրոպեոիդների մեջ խմբերից բացի առանձնացնում են նաև փոքր ռասաներ: Հարավային եվրոպեոիդներին անվանում են հնդ-միջերկրածովյան ռասա, նկատի առնելով նրանց բնակության տարածքը` արեալը: Այդ ռասայի արևմտյան մասում առանձնանում են հարաբերականորեն երկայնագանգ /գլխարկի շրջագծով/ բուն միջերկրածովյանը, իսկ արևելյանում` հնդ-աֆղանականը: Հարավային եվրոպեոիդների կազմում առանձնանում են նաև կարճագանգ /գլխարկի շրջագծով/ ադրիատիկյանը կամ դինարյանը, արմենոիդը /առաջավորասիական/ և պամիրաֆերգանականը: Ըստ մաշկի գույնի միջանկյալ եվրոպեոիդներին, որոնք հիմնականում կարճագանգ են, ստորաբաժանում են ալպյան, միջին եվրոպական և այլն: Միջնաերկայնագանգ բաց գույնի եվրոպեոիդներին նախկինում կոչում էին հյուսիսային կամ նորդական ռասա, իսկ առավել կարճագանգներին` բալթյան ռասա:
Հայկական լեռնաշխարհի բնիկները` հայ-արմենները «եվրոպեոիդ» ռասայի հարավային խմբի առանձին ճյուղի` Կովկասա-բալկանյան փոքր ռասայի մարդաբանական տիպն են ներկայացնում, որը հայտնի է «արմենոիդ» անունով: Անդրադառնանք Հայկական լեռնաշխարհում և շրջակա տարածքներում տարածված «արմենոիդ» մարդաբանական տիպին:
Լուսանկարում՝ «Արմենոիդ» մարդաբանական տիպեր
Հայկական լեռնաշխարհը մարդու արարման, ծագման հնագույն կենտրոններից մեկն է և գտնվում է երկրի այն մասում, ուր ձևավորվել է «եվրոպեոիդ» ռասայի հնագույն «արմենոիդ» տիպը /ճյուղը/: Հայկական լեռնաշխարհը բարձր լեռների, բլուրների, հարթավայրերի ու դաշտավայրերի, մեծ ու փոքր գետերի երկիր է, ունեցել է բարենպաստ բնակլիմայական պայմաններ, որոնք հնագույն ժամանակներից նպաստավոր են եղել մարդու բնակության համար: Այստեղ հազարավոր տարիներ առաջ արարվել, ստեղծվել է այդ տարածքի բնիկների` հայ-արմենների մարդաբանական տիպը, որը գերմանացի մարդաբան ֆոն Լուշանն անվանում է «արմենոիդ» /ավելի ուշ անվանում են նաև «առաջավորասիական»/: «Արմենոիդ» մարդաբանական տիպի բնորոշ հատկանիշներն են. կարճ, կլոր գանգ /բրախոցեֆալ/, տափակ ծոծրակ, խոշոր ակնակապիճներ, ալիքաձև մազեր, կոր քիթ /բարձր քթարմատ/, զարգացած երրորդական մազածածկույթ, միջին հասակ, լայն մարմին և այլն: «Արմենոիդը» Առաջավոր Ասիայի հնագույն մարդաբանական տիպն է, որը փաստարկվում է էնեոլիթյան բնակավայրերից` Շենգավթից, Լճաշենից, Տրոյա-2-րդ շերտից, Տարսոնից /Կիլիկիա/, Բաբա-քյոյից /Կապադովկիա/, Թեփե-Սիալկից /Իրան/, Ուրից, Քիշից /Միջագետք/ հայտնաբերված կարճ, կլոր գանգերով, Զինջիրլիի /Մալաթիա-Անտիոք հատված, Ամուկի հովիտ/, Բողազքեոյի /Անկարայի մոտ, Խաթթիի հին մայրաքաղաք Խաթթուսասը/ որմնանկարներով, Լագաշից /Շումեր/ հայտնաբերված արձանիկներով, եգիպտական հուշարձանների ու փարավոնների դամբարանների վրայի գերյալ խեթերի պատկերներով, Միջագետքի ասուրական /ասորական/ բարձրաքանդակներով և այլն:
Ժամանակակից շատ մարդաբաններ /Վ. Ալեքսեև, Գ. Դեբեց, Հերլիխ/ գտնում են, որ «եվրոպեոիդ» մեծ ռասայի Բալկանո-Կովկասյան փոքր ռասայի կազմավորման օջախի կենտրոնը Փոքր Ասիան է` Հայկական լեռնաշխարհը և շրջակա տարածքները, ուր առանձնանում է մ.թ.ա. 4-րդ հազարամյակով թվագրվող խիստ արտահայտված «եվրոպեոիդ» հատկանիշներով օժտված «արմենոիդ» /«առաջավորասիական»/ տիպը: Հայկական լեռնաշխարհում և շրջակա տարածքներում /Միջագետք, Իրան, Կովկաս/ բնակվող հայ-արմենները իրենց հատուկ «արմենոիդ» տիպը ժառանգել են հնագույն նախնիներից` հայկական ցեղերից, որոնք հայտնի են խուրրիներ, արատացիներ, նաիրցիներ, հայասացիներ, ուրարտացիներ, նաև հ.ե. խեթեր և այլ անուններով: Այդ են վկայում հայտնաբերված բարձրաքանդակների, արձանիկների, որմնանկարների, զենքերի, կնիքադրոշմների և այլ իրերի վրայի «արմենոիդի» հատկանիշներով օժտված մարդկանց պատկերները:
Արևելյան Հայաստանում հայտնաբերված մարդաբանական նյութերից մեծ կարևորություն ունեն և հայերի մարդաբանական տիպի հետ են առնչվում Շենգավթից /մ.թ.ա. 4-2-րդ հազարամյակներ/ և Սևանա լճի առափնյա տարածքների (Գավառ /Նոր Բայազետ/, Հրազդանի շրջանի Ջրառատ գյուղ /մ.թ.ա. 4-2-հազարամյակներ/, Սևանի ավազանի Լճաշեն գյուղ /մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակներ/) դամբարաններից հայտնաբերված գանգաբանական նյութերը: Լավ ուսումնասիրվել և պրոֆ. Ա. Ճաղարյանի կողմից վերականգնվել են Շենգավթից և Լճաշենից հայտնաբերված գանգերը: Դրանք խոշոր, զանգվածեղ, քիչ երկարավուն դեմքերով, կլոր գլուխներով, տափակ ծոծրակներով, կլոր ակնակապիճներով, բարձր քթոսկրով դեմքեր են, որոնք, այսօր էլ շարունակում են տիպական լինել հայերի համար: Շենգավթից և Սևանի ավազանից հայտնաբերված մարդաբանական նյութերը վկայում են, որ հայերի ցեղասերման մեջ առկա են «եվրոպեոիդ» ռասայի կարճագանգ «արմենոիդ» /Ցամաքաբերդ, Նորադուզ/ և հարաբերականորեն երկարագանգ «եվրոպեոիդի»/ Ջրառատ, Լճաշեն, Կամոյի շրջան/ տիպերը: Վաղ միջնադարից հայերի մեջ սկսում է գերակշռել կլորագանգ տիպը:
Այսպիսով հայ ցեղի մարդաբանական կերպարը` «արմենոիդ» տիպը ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում և Առաջավոր Ասիայում, ապա տարածվել դեպի Կովկաս, Հյուսիսային Իրան, այնուհետև` որոշ փոփոխություններով, Աֆղանստան ու Հյուսիսային Հնդկաստան:
Եվ չնայած մ.թ.ա. 3-րդ հազարամյակից սկսած Հայկական լեռնաշխարհը և շրջակա տարածքները հաճախ են ենթարկվել տարբեր ցեղերի հարձակումների ու շատ անգամ թշնամիները առևանգել են հայ ցեղի կանանց ու մանուկներին, հայկական միջավայրից դուրս առաջացնելով խառնածին սերունդ, այնուամենայնիվ հայը պահպանել է իր ցեղին հատուկ մարդաբանական տիպը և գենոտիպը:
Իրենց արեալի արևելյան սահմաններում հնագույն ժամանակներից եվրոպեոիդները փոխադարձ շփումների մեջ են եղել մեկ այլ ռասայի ներկայացուցիչների` մոնղոլոիդների հետ: Մոնղոլոիդ /մոնղոլուդ/ ռասան մարդկային մեծ ռասաներից մեկն է, որին հատուկ են երկար գլուխը /գլխարկի շրջագծով/, սև, ուղիղ, կոշտ մազերը, մաշկի թուխ, հաճախ դեղնավուն գույնը, մուգ, շեղ աչքերը, թույլ զարգացած երրորդական մազածածկույթը, հարթ դեմքը, այտոսկրերի ցցվածությունը, ցածր քթարմատը, վերին կոպի խիստ զարգացած ծալքը, էպիկանտուսը և այլն: «Մոնղոլոիդ» ռասան ևս բաժանվում է գլխավոր խմբերի /մայրցամաքային, խաղաղօվկիանոսյան/ ու փոքր ռասաների /հյուսիսասիական կամ սիբիրյան, հարավասիական կամ միջինասիական, հեռավորարևելյան կամ արևելաասիական, արկտիկական կամ էսկիմոսյան, ամերիկյան/:
Լուսանկարում՝ «Մոնղոլոիդ» ռասայի ներկայացուցիչներ
/թուրանցիներ/
Եվրոպեոիդների և մոնղոլոիդների վաղ միախառնման հետևանքով ձևավորվել է ուրալյան փոքր ռասան` մոնղոլոիդա-եվրոպեոիդյան խառը հատկանիշներով /կճատ քիթ/, ավելի ուշ ձևավորվում է հարավ-սիբիրյան փոքր ռասան /լայն դեմք, արտահայտված կարճագանգություն/:
Բուն մոնղոլոիդները Ասիայում բաժանվում են երկու գլխավոր խմբի` մայրցամաքային և խաղաղօվկիանոսյան: Մայրցամաքայինը աչքի է ընկնում առավել բաց դեղնավուն գույնի մաշկով, մազերի և աչքերի գունաթափման որոշ հակումով, դեմքի խոշորությամբ, հարթակզակությամբ և առավել բարակ շուրթերով: Մայրցամաքային մոնղոլոիդների կազմում զատվում են սիբիրյան /հյուսիսասիական/ և միջինասիական փոքր ռասաները: Մայրցամաքային և խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների միջև միջանկյալ դիրք է գրավում արկտիկական /էսկիմոսներ/ փոքր ռասան: Խաղաղօվկիանոսյան մոնղոլոիդների բարձր, համեմատաբար նեղ դեմքով հյուսիսային խմբերը միավորվում են հեռավորարևելյան կամ արևելաասիական փոքր ռասայի մեջ և այլն:
Անդրադառնանաք այժմ Փոքր Ասիայում և Հայկական լեռնաշխարհի մեծ մասում բնակվող «թուրք» կոչվող ժողովրդին: «Մոնղոլոիդ» թուրքական ցեղերի նախնիները ապրել են Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում, Ալթայում և հաճախակի հարձակումներ էին գործում Չինաստանի վրա: Թուրքական ցեղերի մի մասին իրենց ենթարկելով, չինացիները նրանց անվանում են ույղուր «հպատակ»: IX-XI դդ. Միջին Ասիայի թուրքախոս ցեղերը արաբների ազդեցությամբ ընդունում են իսլամ: Շատ թուրքեր ծառայում էին արաբական բանակում ու հաճախ էին հայտնվում Իրանում և Փոքր Ասիայում: X դարի կեսին օղուզական ցեղի առաջնորդ Սելջուկը միավորում է թուրքական ցեղերին, իսկ XI դարում արդեն հզորացած թուրք-սելջուկները ներխուժում են Իրան և շարժվում դեպի արևմուտք` Այսրկովկաս ու Փոքր Ասիա, այդ թվում Հայաստան: Կարճ ժամանակում նրանք նվաճում են Այսրկովկասը և Փոքր Ասիայի մեծ մասը: Ընդ որում, եթե իրենց առաջին արշավանքների ժամանակ թուրքերը ավերում, կողոպտում էին բնակավայրերը, գերեվարում բնակիչներին ու վերադառնում, ապա հաջորդ արշավանքների ժամանակ նրանք արդեն հաստատվում էին նվաճված երկրներում:
Թուրքական /թուրքմենական/ ցեղերի ներխուժումները շարունակվում էին: Նրանք Միջին Ասիայից մտնում էին Իրան ու Ատրպատականի տարածքով հայտնվում Հայաստանում ու Փոքր Ասիայում: Սթափված բյուզանդական կայսրությունը, որն ստեղծված ծանր պայմաններում միացյալ պայքար կազմակերպելու փոխարեն, անհեռատեսորեն 1045 թ. գրավել էր մայրաքաղաք Անին ու վերացրել Բագրատունյաց Հայաստանը, փորձում է կասեցնել սելջուկների առաջխաղացումը: Սակայն 1071 թ. Մանազկերտի մոտ տեղի ունեցած ճակատամարտում ծանր պարտություն է կրում: Այնուհետև առանց լուրջ դիմադրության հանդիպելու, սելջուկները նվաճում են Փոքր Ասիան: Ստեղծվում է սելջուկյան կամ Իկոնիայի սուլթանությունը:
13-րդ դարի 1-ին կեսին մոնղոլ-թաթարական արշավանքների հետևանքով թուրքական ցեղերի ներհոսքը դեպի Այսրկովկաս, Հայաստան, Իրան ու Փոքր Ասիա էլ ավելի է ուժեղանում: Թուրքմեն- օղուզներից բացի այս տարածքներում հայտնվում են կայը /ի դեպ կայը ցեղի առաջնորդ Էրթողրուլ բեյի որդի և հաջորդ Օսմանի անունով թուրքական պետությունը 1299 թ. նախ կոչվեց Օսմանի բեյություն, իսկ ավելի ուշ` Օսմանյան կայսրություն/, այնուհետև /14-15-րդ դարեր/, օղուզական ակ-կոյունլու /սպիտակ ոչխար/, կարա-կոյունլու /սև ոչխար/ և այլ թուրքական ցեղեր, ինչպես նաև մոնղոլներ ու թաթարներ: Թուրքական ցեղերը հիմնավորապես հաստատվում էին նվաճված երկրներում, հատկապես Փոքր Ասիայում: Եվ թուրքական տարբեր ցեղերից ու Փոքր Ասիայի բնիկների մի մասի, հատկապես հայերի ու հույների բռնի թուրքացումից ու մահմեդականացումից աստիճանաբար ձևավորվում է թուրք ժողովուրդը:
Այսօր, 21-րդ դարում, նոր կազմավորված թուրք ժողովուրդը, բացի թուրք անունից, ոչ մի կապ չունի Չինաստանից հյուսիս ընկած տարածքներում, Ալթայում և Միջին Ասիայում ապրող իր նախկին ցեղակիցների` թուրքական ցեղերի հետ: Այսրկովկասում և Փոքր Ասիայում իրենց հայտնվելուց ընդհամենը մի քանի դար հետո թուրքական ցեղերը ձուլվեցին բնիկներին` հիմնականում հայերին ու հույներին և ձեռք բերեցին նրանց մարդաբանական տեսքն ու տիպը, դառնալով «եվրոպեոիդ» ռասայի «արմենոիդ» մարդաբանական տիպի ներկայացուցիչներ: Թուրքական ցեղերի «ձուլումը» կատարվում էր տասնյակ հազարավոր հայ, հույն աղջիկների ու կանանց հետ բռնի ամուսնության միջոցով, մանուկների, մանկահասակ աղջիկների ու տղաների «թուրքացմամբ», նաև բռնի, ստիպողաբար կամ այլ միջոցներով հայերին ու հույներին մահմեդական դարձնելով, որից հետո նրանք հայտարարվում էին թուրքեր և այլն: Հայտնի է նաև, որ թուրքերն իրենց բանակը համալրելու համար պարտադիր հավաքագրում էին հայ, հույն և այլ քրիստոնյա մանուկներ, որոնց դաստիարակում էին իրենց հավատակիցների հանդեպ մոլեռանդ ատելությամբ և անհանդուրժողականությամբ: Այսպես ստեղծվում էր ենիչերներից /նոր զորք/ բաղկացած բանակ, որն ապահովում էր թուրքական զենքի հաջողությունը: Այս ամենը շարունակվել է դարեր շարունակ, որի արդյունքում «արմենոիդ» մարդաբանական տիպը վերացրեց թուրքերի «մոնղոլոիդ» տիպին: Այս իրողությունը շարունակվում է այսօրվա Թուրքիայում / նաև Ադրբեջանում/: Եվ այս երկրների բնակչության 70-80 տոկոսն արդեն «արմենոիդ» մարդաբանական տիպն է ներկայացնում: Աշխարհագրական միջավայրի դերը այս դեպքում էական չէ, քանի որ դրա համար մեկ կամ մի քանի հազարամյակ էր անհրաժեշտ: Մինչդեռ թուրք ժողովուրդը կազմավորվեց շատ արագ, մի քանի հարյուրամյակում:
Պահպանված անունով ու փոխված արտաքինով, նախկինում «մոնղոլոիդ», այժմ հիմնականում «արմենոիդ» թուրքը 21-րդ դարում կանգնել է դժվարին կացության առջև, իր ինքնությունը պարզելու հարցի առջև: Այլ արտաքին տեսք, այլ մարդաբանական տեսակ, նաև այլ գենետիկ ժառանգություն ունեցող այսօրվա թուրքը հակասության մեջ է մտնում ինքն իր, իր էության ու պատմության հետ: Աշխարհի բոլոր մարդկանց հետաքրքրող հարցերը. ո՞վ է ինքը, ո՞րն է իր երկիրը, որտե՞ղ են իր արմատները, ովքե՞ր են իր նախնիները հետաքրքրում են նաև այսօրվա թուրքերին: Իսկ ճշմարիտ պատասխանը շատ դաժան է նրանց համար: Ընդունված է, որ մարդու Էթնիկ պատկանելությունը որոշվում է նախնիների /հայր, մայր, պապ, տատ/ ազգությամբ, ինչը չի պահպանվում թուրքերի ու ադրբեջանցիների մոտ: Հայ նախնուց ծնվում է «թուրք», «ադրբեջանցի», / Արևմտյան Հայաստանում նաև «քուրդ»/ և սկսվում է խառնաշփոթ իրավիճակ ու պայքար ոգու, արյան, գենետիկ ժառանգության, հիշողության և իրականության միջև, որը հաճախ ծայրահեղ դրսևորումներ է ունենում /ատելություն, չարություն, նախանձ, անզորություն, բարդույթ, մեծամտություն/: Այդպիսի դեպքեր են Օգյուն Սամաստը, Ռամիլ Սաֆարովը և շատ ուրիշներ: Դրա արտահայտման ձևերից է նաև այն, երբ բազմաթիվ պետական, ռազմական, քաղաքական, մշակութային և այլ գործիչներ իրար մեղադրում են հայկական ծագում ունենալու համար: Հիշենք Թուրքիայի խորհրդարանում վերջերս կատարված մի դեպք: Խորհրդարանի բացահայտորեն «արմենոիդի» հատկանիշներ ունեցող մի պատգամավորուհի մեղադրում էր վարչապետ Ա. Գյուլին հայկական ծագում ունենալու համար և այլն: Այս ամենից հետո գուցե պետք չէ զարմանալ ու զայրանալ, որ թուրքերը /նաև ադրբեջանցի կամ ազերի կոչվող թուրքերը/ փորձում են հանդես գալ որպես հայոց հնագույն պատմության ու հայկական մշակույթի /ճարտարապետություն, գորգագործություն, երաժշտություն, պարեր, ճաշատեսակներ, նաև խաչքարագործություն/ ժառանգորդներ1:
Թուրքական ցեղերը Այսրկովկաս և Փոքր Ասիա ներխուժեցին մի քանի տասնյակ հազար ցեղակիցներով: Մոտ 8- 9 դար հետո, 21-րդ դարի սկզբին միայն Թուրքիայում նրանց թիվն ավելի քան 70 միլիոն է: Եթե ընդունենք, որ Հայաստանում հայերի թիվը նրանց գալուց առաջ, 10-11-րդ դարերում մոտ 5 միլիոն էր, իսկ այժմ` ավելի քան 3 միլիոն /աշխարհում ավելի քան 10 միլիոն/, ապա բնականաբար հարց է առաջանում, ու՞ր են դարեր շարունակ հայկական բազմանդամ ընտանիքներում ծնված միլիոնավոր այն երեխաները, որ այսօր հայ պետք է կոչվեին: Պատասխանը հայտնի է, ինչպես վերևում նշվեց նրանց մեծ մասը թուրքացվում էր, մի մասը չդիմանալով թուրքական անտանելի բռնություններին, լքում էր հայրենիքը, մի մասը ֆիզիկապես ոչնչացվում էր, մինչև վերջնականապես 1915 թ. ենթարկվեց ցեղասպանության և հայոց բնօրրանի` Հայաստանի մեծ մասը դատարկվեց իր բնիկ ցեղերից` հայ-արմեններից: Սակայն չշտապենք: Այդպես ասում էինք մինչև վերջերս, երբ ԽՍՀՄ-ը և Թուրքիան ամուր փակել էին իրենց սահմանները և հայտնի չէր թե ինչ է կատարվում սահմաններից ներս: Իսկ այնտեղ հայ-արմեններից ազատված տարածքներում` Փոքր Ասիայում, Կիլիկիայում ու Արևմտյան Հայաստանում շարունակում են ապրել նույն «արմենոիդ» մարդաբանական տիպը ներկայացնող բնակիչներ` հիմնականում թուրքեր ու քրդեր, որոնց մեծ մասը մեզնից օտարված, իրենց արմատներից կտրված մեր ազգակիցներն են: Թուրքական հզոր պետական, ազգային գաղափարախոսությունը դեռևս մանուկ հասակից նրանց նախապատրաստում է թուրք ցեղին պատկանելու «երջանիկ»մտքին /դա հաճախ նաև պարտադրվում է/: Ինչպես նկատում ենք, գաղափարախոսությունն ու դաստիարակությունն են Թուրքիայում ծնված բնակչին թուրք դարձնում: Նկատում ենք նաև, որ «արմենոիդ» մարդաբանական տիպը այլ որակով շարունակում է գոյություն ունենալ: Սակայն հնարավոր չէ, որ այս իրավիճակը երկար շարունակվի, քանի որ «արմենոիդ» մարդաբանական տիպը ոչ միայն շարունակում է գոյություն ունենալ Թուրքիայում, այլև թուրքական միջավայրում հակասության մեջ է մտնում «մոնղոլոիդ» մարդաբանական տիպի հետ: Այս պայմաններում ինչ պետք է անենք մենք` հայերս, որոնց գոյությունը ոմանց համար որոշ դեպքերում անցանկալի, որոշ դեպքում` ցանկալի է այսօրվա Թուրքիայում: Առաջին հերթին ապավինում ենք մեր նոր գաղափարախոսությանը, մեր պատմությանն ու մշակույթին: Ներկայացնում ենք հայոց հնագույն, հարուստ պատմությունը, մշակույթն ու արվեստը գրքերի, ֆիլմերի, քարտեզների, համացանցի ու այլ միջոցներով: Մեծ չափով օգտագործվում է հատկապես համացանցը: Ներկայացնում ենք, որ Հայաստանը եղել է արարչագործության ու քաղաքակրթության բնօրրան, որ հայ-արմենները Մայր Երկրի վրա երբևէ արարված հնագույն ցեղն են, որ աշխարհին հայտնի հնագույն շատ պետություններ /Արատտա, Միտանի, Նաիրի, Հայասա, Արարատ – Ուրարտու/ ստեղծվել են Հայկական լեռնաշխարհում, որ հայ ճարտարապետության ու մշակույթի հիմքի վրա է ստեղծվել այսօրվա եվրոպական ճարտարապետությունն ու մշակույթը, որ միջնադարյան վերածնունդը սկսվել է Հայաստանից, որ Հայաստանը աստղագիտության հնագույն հայրենիքն է, որ աշխարհը շատ աղքատ ու անշուք կլիներ առանց հայ-արմենների և այլն: Պետք է կարողանանք արթնացնել մեզնից օտարված մեր նախկին ազգակիցների մարած, քնած գեները, հպարտությունը, վստահությունը ապագայի հանդեպ, որ հայ ժողովուրդը հզոր է իր կերպարով, անցյալով ու ապագայով, որ իրենց նախնիները ոչ թե քոչվորներ, այլ այս երկրի բնիկների` հայ-արմենների հետնորդներն են, և որ թուրք անվան հետ իրենք կապ չունեն, որ այսօրվա թուրքը այլևս «մոնղոլոիդ» չէ, այլ «արմենոիդ»:
Թող յուրաքանչյուր թուրք մտածի այդ մասին, թող համեմատի, դիտարկի, քննարկի իր արտաքինը, գեները, տոհմի, նախնիների պատմությունը, ապավինի գենետիկ հիշողությանը և շատ գաղտնիքներ կբացահայտվեն: Հոգու խաղաղությունը հանգիստ ապրելու ու արարելու նախապայմանն է: Հոգու հանգստությունը վերադարձն է արմատներին: Թող այդ մասին մտածեն «արմենոիդի» արտաքին ունեցող և իրենք իրենց թուրք համարող այսօրվա Թուրքիայի բնակիչները:
* * *
Արդյոք նույն իրավիճակը չէր ավելի քան 3 հազար տարի առաջ, երբ միջերկրածովյան երկարագանգ սեմական ցեղերը /երկար գլուխ, երկար դեմք, մուգ սև մազեր, սևի խփող մաշկ, միջահասակից բարձր, բարակ հասակ, լայն քիթ/ հայտնվեցին Հյուսիսային Միջագետքում ու Հայկական լեռնաշխարհի հարավային մասերում (հայոց Միտանի /Խուրի-Միտանի/ պետության տարածքը), «նստեցին մշակութային շերտի վրա», յուրացրին այնտեղ ստեղծված հարուստ մշակույթը, «ձուլվեցին» բնիկներին` հայկական ցեղերին և ներկայացան իբրև նոր պետություններ` Բաբելոն, Ասորեստան և նոր ժողովուրդներ` բաբելացիներ, ասորեստանցիներ, նաև արամեացիներ: Սակայն հայտնաբերված բարձրաքանդակների, հարթաքանդակների, որմնանկարների, զենքերի, կնիքների և այլ հնագիտական իրերի վրա պատկերված բաբելացիներն ու ասորեստանցիները /թագավորներ, ազնվականներ, քրմեր, ռազմիկներ/ օժտված են «արմենոիդի» բոլոր հատկանիշներով /այս մասին տես Ա. Տերյան, «Միտանի. Հայոց հնագույն պետություն», Ե., 2006, աշխատությունը/:
Օգտագործված գրականություն
Վ. Ալեքսեև, Տեղեկագիր, 1964, 1,
Фон Лушан, Народы, расы и языки, Л., т. 1, 1925.
А. Бунак, Труды антропологического научно-исследовательского института при МГУ, 1927, в. 2,
Г. Дебец, Происхождение человека и древнее расселение человечества, М., 1951
Ս. Սարդարյան, Նախնադարյան հասարակությունը Հայաստանում, Երևան, 1967
Հ. Ազիզյան, Հայերի մարդաբանական տիպի առաջացման մասին, «Գիտություն և Տեխնիկա», / ամսագիր/, 1987, 3:
Ռ. Հարությունյան, Ն. Քոչար, Հայ ժողովրդի մարդաբանության և էկոլոգիական գենետիկա, Ե., 1996
Յ. Մարթաեան, «Յոդուածներ», 2000, Իսթանպուլ, «Հայ-արիներ» /ամսագիր/, 2007 թ., 3-4
Б.С.Э., /3-րդ հրատարակություն/, Арменоидная раса
ՀՍՀ, հ. 2 , 9
Անժելա Տերյան
|