ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 09:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 12 » Կառավարման համակարգի ընտրությունը ժողովրդի որոշումն է /Խորհրդարանն իր դերը պետք է կատարի, նախագահն՝ իր
12:37
Կառավարման համակարգի ընտրությունը ժողովրդի որոշումն է /Խորհրդարանն իր դերը պետք է կատարի, նախագահն՝ իր
Պետության կառավարման խառը մոդելից խորհրդարանական մոդելին անցնելը պահանջում է սահմանադրական փոփոխություն եւ ժամանակ. անցման անհրաժեշտությունը պետք է որոշի միայն ժողովուրդը։ Այս մասին նոյեմբերի 9—ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՕԵԿ փոխնախագահ, Ազգային ժողովի պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով քաղաքական որոշ ուժերի կողմից բարձրացված կառավարման խորհրդարանական մոդելին անցելու հարցին։ Նրա խոսքով՝ զուտ իրավական տեսանկյունից կան խնդիրներ, որոնց լուծումը, ելքը պետք է որոշի ժողովուրդը։ Կառավարման խառը համակարգից խորհրդարանական համակարգին անցումը հրապարակային գործընթաց է, որը տեւական ժամանակ է պահանջում։ «Հասարակությանը պետք է ներկայացնել կառավարման տարբեր մոդելներ, եւ ժողովուրդն ինքը պետք է որոշի, թե որ մոդելն ընտրի։ Մեր գործընկերները պետք է կոնկրետ ներկայացնեն այդ մոդելը՝ հասկանալու, թե ինչպիսին է լինելու այդ համակարգը, ինչպես է նպաստելու հասարակության զարգացմանը»,– ասաց պատգամավորը։ Ցանկացած նմանատիպ հարց վեր հանելիս պետք է ներկայացվեն հիմնավորումներ, փաստեր, որպեսզի հասարակությունը լիարժեք գաղափար կազմի, թե ինչի մասին է խոսքը եւ որն է օգտակար իր համար։
Անդրադառնալով գալիք նախագահական ընտրություններին՝ Մարգարյանը նկատեց, որ այս տարի, համեմատած նախորդ նախագահական ընտրությունների հետ, դեռ ոչ բոլոր թեկնածուներն են հստակ։ «Այս առումով եթե համեմատելու լինենք նախորդ նախագահական ընտրությունների հետ, ապա նախորդ անգամ անհամեմատ ավելի վաղ քաղաքական ուժերը հստակեցրեցին իրենց դիրքորշումը։ Սա բխում է նաեւ ընտրողների շահերից, քանի որ հստակեցնում են, թե ում են ընտրելու»,–ընդգծեց Հովհաննես Մարգարյանը եւ նշեց, որ կարեւորում են նախագահի ընտրությունները, քանի որ հասարակությունը հույս է կապում այս ընտրությունների հետ։
Հովհաննես Մարգարյանը ստեղծված իրավիճակը պայմանվորում է նրանով, որ ներկա պահին կա քաղաքական երեք սպեկտոր՝ իշխանություն, ընդդիմություն եւ այլընտրանք՝ հանձին ԲՀԿ–ի։ «Իսկ մեր դիրքորաշումը հստակ է եւ դեռ նախորդ նախագահական ընտրություններից հետո։ Արթուր Բաղդասրյանը արդեն հայտարարել է, որ մենք պաշտպանելու ենք գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,–նշեց Հովհաննես Մարգարյանը։ Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից մինչ այս պահը իրենց առաջադրման— չառաջադրման հարցի շուրջ լռելուն, Մարգարյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ռազմավարությունն ու մարտավարությունը, այլ հարց է, թե ընտրված ռազմավարությունը ճիշտ է, թե ոչ։
ՕԵԿ—ական պատգամավորը արձագանքելով այն հարցին, թե հավատո՞ւմ է, որ այս քսան տարվա չարածները ընդդիմությանը կհաջողվի իրենց առաջարկած փոփոխությունների փաթեթով երեք տարվա ընթացքում փոխելը, նկատեց, թե գործերն ավելին արժեն, քան խոսքերը՝ անկախ նրանից, թե ում օրոք է եղել։ «Տեսեք, նման մի օրինակ բերեմ. ասում են՝ ես երկու տարում շենքը կկառուցեմ, բայց երբ սկսում ես ֆունդամենտից, հազար ու մի արգելքների ես հանդիպում եւ տեսնում են, որ երրորդ տարին է, ինչ ֆունդամենտի աշխատանքերը չեն ավարտվել»,–պարզաբանեց Հովհաննես Մարգարյանը։
Առաջիկա նախագահական ընտրություններում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մրցակիցներ կունենա, բայց ոչ՝ հավասարը հավասարին, համոզված է ԱԺ ՀՀԿ—ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։ «Մրցակցություն չի լինի անգամ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի եւ առաջին ու երկրորդ նախագահների ասպարեզ դուրս գալու դեպքում»,–ասել է նա։
Հայաստանի դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն առաջիկա նախագահական ընտրություններում նույնպես բացառեց մրցակցությունը։ «Եթե մարդ կա, ով ցանկություն ունի դառնալու նախագահ, առնվազն մեկ տարի առաջ պետք սկսեր գործել, այլ ոչ ընտրություններից մի քանի ամիս առաջ»,–նշել է նա։
Անդրադառնալով կառավարման խորհրդարանական մոդելի անցնելու գաղափարին՝ Արամ Սարգսյանը նշել է, որ դա նոր գաղափար չէ։ «Դա նախընտրական քայլ է, որն արվում է իրենց շուրջ քաղաքական ուժերին համախմբելու համար»,–ասել է նա։
Մկրտիչ Մինասյանի կարծիքով՝ խորհրդարանն իր դերը պետք է կատարի, նախագահն՝ իր։ «Ամեն ինչ պետք է հավասարակշռված մեխանիզմով գործի։ Ճիշտ չի լինի, որ խորհրդարանը երկրի ողջ ղեկավարումը վերցնի իր վրա»,–կարծիք է հայտնել Մինասյանը։
Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 466 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024