ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 17:48
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Նոյեմբեր » 09
ՀՀԿ գործադիր մարմնի երեկվա նիստում վերջնականապես հաստատվել է դեկտեմբերի 15—ին կայանալիք համագումարի օրակարգը։ Համագումարում քննարկվելու է միայն մեկ հարց՝ ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրման հարցը։ «Արմենպրեսի» փոխանցմամբ՝ ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, որը վարում էր նախագահ Սերժ Սարգսյանը, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Լրագրողների խնդրանքով Շարմազանովն անդրադարձել է վերջին շրջանում ԲՀԿ—ի հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես, այն մասին, թե անհրաժեշտ է անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգի։ «Մեզ համար կարեւորը խնդրի էությունն է, ոչ թե ձեւը։ Կառավարման համակարգը խնդրի էությունը չի լուծում»,–նշել է Շարմազանովը։
«Չնայած խորին հարգանք եմ տածում ՀՅԴ—ի հանդեպ, սակայն պետք է նշել, որ այսօր այդ կուսակցությունը կանգնել է շատ լուրջ խնդրի առջեւ։ Վերջին շրջանում առաջին անգամ ՀՅԴ—ն գիտակցում է, որ ինքն իր մեջ մրցունակ նախագահի թեկնածու չունի։ Կարծես թե հենց սա է պատճառը, որ այսօր ՀՅԴ—ական պատգամավորները հայտարարել են, որ իրենք միգուցե սատարեն այն քաղաքական ուժի թեկնածուին, ով կողմ կլինի կառավարման խորհրդարանական համակարգին»,–նկատել է ԱԺ փոխնախագահը։
Էդուարդ Շարմազանովը նաեւ ներկայացրել է իր գնահատականը ՀԱԿ—ի մասին. «Այն, ի տարբերություն ՀՅԴ—ի, «կարճատեւ նախագիծ է»։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 485 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.11.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դրանք մշակվել են գիտության եւ տեխնիկայի արդի մակարդակին համապատասխան
Կառավարությունը երեկվա նիստում հաստատեց միջուկային նոր էներգաբլոկ(ներ)ի նախագծային անվտանգության պահանջները։ Որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10—րդ օրը։
Ինչպես նիստում ներկայացրեց կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, խոսքը անվտանգության ապահովման սկզբունքների ու նպատակների, համակարգերի, սարքերի եւ բաղադրամասերի ծերացման անվտանգության գործոնների, վթարների կանխարգելման ու տեղայնացման, վթարների հետ կապված միջոցառումների, համակարգերի, սարքերի եւ բաղադրամասերի անվտանգության ապահովման պահաջների, ռեակտորի հովացման համակարգի, մնացորդային ջերմահեռացման, տեխնոլոգիական գործընթացների վերահսկողության, ռադիոակտիվ թափոնների կառավարման, ճառագայթային պաշտպանության, վթարային պատրաստվածության եւ որակի կառավարման համակարգի մասին է։
Ըստ Ա. Մարտիրոսյանի բացատրության, միջուկային տեղակայանքների նախագծմանը ներկայացվող անվտանգության պահանջները կիրառվում են միջուկային տեղակայանքների կենսական բոլոր ցիկլերի համար՝ հրապարակի ընտրություն, նախագծում, կառուցում, շահագործման հանձնում, շահագործում եւ շահագործումից հանում։ Ի դեպ, պահանջները մշակվել են գիտության եւ տեխնիկայի ժամանակակից մակարդակին համապատասխան՝ հաշվի առնելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության, ԵՄ եւ ԱՄՆ միջուկային եւ ճառագայթային անվտանգության ստանդարտներն ու չափանիշները։
«Անվտանգության հիմնական նպատակն է ապահովել մարդկանց եւ շրջակա միջավայրի պաշտպանությունը իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից։ Միջուկային տեղակայանքի անվտանգությունը պետք է երաշխավորվի տեղակայանքի շահագործման բոլոր ռեժիմներում, ապահովելու ճառագայթային ազդեցությունը հնարավոր ցածր մակարդակի վրա, ինչպես նաեւ պահպանելով անձնակազմի եւ բնակչության համար սահմանված ներքին ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 504 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 09.11.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024