ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 23.06.2017, 10:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [1]
Ընտանիք [0]
Տեսակետ [8]
Համայնք [1]
Զանազան [4]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Զանազան
Կահիրեից 300 կմ հարավ՝ Ամառնա բնակավայրի մոտ, 1887թ. պատահաբար հայտնաբերվեց Եգիպտոսի 18-րդ հարստության (մ.թ.ա. 1580-1090թթ.) արքունական դիվանը, որը մեծ նշանակություն ունեցավ ոչ միայն Եգիպտոսի, այլև Առաջավոր Ասիայի շատ երկրների ու ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար: Եգիպտական արքունիքի հայտնաբերված դիվանը կազմված էր մոտ 300 կավե տախտակներից և բովանդակում էր փարավոններ Ամենհոտեպ 3-րդի (1455-1419) և Ամենհոտեպ 4-րդի (1419-1400) դիվանագիտական նամակագրությունը Խուրրի-Միտանիի, Բաբելոնի, Ասորեստանի, Խաթթիի և այլ երկրների միապետների հետ:

 Ուսումնասիրությունները պարզել են, որ մ.թ.ա. 18-րդ դարից սկսած Խուրրի-Միտանի պետությունը կարևոր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներով Просмотров: 104 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նա թողել է 7 հզ. ձեռագիր էջ, որոնք մինչև օրս լիովին չեն ուսումնասիրվել: Որպես գիտնական և ճարտարագետ՝ խորաթափանց դիտարկումներով հարստացրել է ժամանակի գիտության գրեթե բոլոր բնագավառները: Ձեռագրերում եղել են թռչող սարքերի, պարաշյուտների, ջրանցքների, կախովի կամուրջների, մետաղահալման վառարանների, տպագրական և հողափոր մեքենաների նախագծեր: Նա առաջինն է բուսաբանությունը դիտել որպես ինքնուրույն կենսաբանական գիտություն, տվել բույսերի արևամետության, արմատներում նյութերի շարժման նկարագրությունը:

Լեոնարդո դա Վինչիի «Հայկական նամակներ» ձեռագրում նկարագրված են հայկական բնաշխարհի տեսարաններ, նշված է Հայաստանի մասին գիրք գրելու նրա մտադրության մասին: Նկարչի` Հայաստանում լինելու ենթադրությանն իրական հիմք են տալիս նաև Էջմիածնի Մայր տաճարի, Բագարանի Կաթողիկեի, Հռիփսիմեի տաճարի, Իրինդի և Ավանի եկեղեցիների  նրա էսքիզները: Նա ծանոթ է եղել և օգտագործել է հայկական կավ ներկը:

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներով Просмотров: 156 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 19.11.2014 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իրաքի՝ շուրջ 30 միլիոն բնակչության 20 տոկոսը քրդեր են, որոնք անցյալ դարի 20–ականներից, հանուն իրենց քաղաքական ու հասարակական իրավունքների, երբեմն քաղաքական եղանակներով, երբեմն էլ զինված ապստամբությամբ պայքարել են կենտրոնական իշխանությունների դեմ։ Քրդերը պահանջում էին ինքնավարություն, մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք եւ այլն։ Սադամ Հուսեյնի վարչակարգի օրոք նրանք առավել խիստ հալածանքների են ենթարկվել, դաժանաբար ճնշվել է նրանց պայքարը։ Օրինակ, անցյալ դարի 70—ականների սկզբներին քրդերը, ինքնավարության պահանջով ապստամբեցին Բաղդադի դեմ։ Ապստամբներին Վաշինգտոնի հովանավորությունը պայմանավորված էր Թեհրան—Բաղդադ փոխհարաբերություններում առաջացած ճգնաժամով, իսկ Իրանի շահը ԱՄՆ—ի դաշնակիցն էր։ Ահա թե ինչու՝ 1975թ., երբ կնքվեց Իրան—Իրաք ալժիրյան խաղաղության պայմանագիրը, Սպիտակ տունն առանց քրդերին տեղեկացնելու, դադարեցրեց աջակցությունը, որի հետեւանքով Բաղդադին հաջողվեց դաժանաբար ճնշել ապստամբությունը, շուրջ 100 հազար քրդեր հարկադրված հեռացան իրենց բնակավայրերից եւ ապաստան գտան Իրանում։

Մարտի 16—ին նշվեց Հալաբչեի աղետի տարելիցը։ 1987թ. մարտի 16—ին իրան—իրաքյան պատերազմի թերեւս վերջին օրերին Սադամն Իրանի սահմանից ոչ շատ հեռու գտնվող քրդաբնակ Հալաբչե քաղաքն իր քիմիական ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներով Просмотров: 187 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 22.03.2013 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սյուզաննա Մուրադյան 12 տարեկան. 
"Ինձ թվում է աղջնակը խոստումնալից բանաստեղծ կդառնա":
ՌՈՒԹ.

Մայրիկիս
Դու, իմ մայրիկ թանկագին,
Իմ անուշիկ, իմ անգին:
Դու իմ ծաղիկ գեղատես,
Դու իմ լուսին լուռ ու հեզ:
Դու իմ սրտի մի մասնիկ,
Դու իմ կլանքի հույս ու միտք,
Դու իմ արև, իմ նշխար,
Իմ ապավեն, իմ աշխարհ:

ԱՐԱՐԱՏԻՆ
Սուրբ է, որբ է Արարատը:
Խինդ է, խանդ է Արարատը:
Թեև` պապիկ ճերմակահեր`
Երիտասարդ է Արարատը:
Լույսի ջահ է Արարատը:
Հույսի ռահ է Արարատը:
Աստծուց ընծա` պարգև - նվեր`
Հայ Տան գահն է Արարատը:

ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Դարեր ի վեր տառապանք ես դու կրել,
Դարեր ի վեր քեզ ջարդել են, կոտորել:
Դարեր ի վեր դու մի ձեռքում մաճ բռնած,
Իսկ` մյուսում զենք բռնած ես արարել:
Իմ ժողովուրդ, դու միշտ կանգուն կմնաս,
Օրըստօրե հզորանաս, բազմանաս:
Եվ գալիքիդ մեծ հավատ ու լույս խառնած
Կորցրածիդ կրկին պետք է տեր դառնաս:
Այո, եթե միասնական, կուռ լինենք,
Մեկս մեկին սիրենք, ոչ թե այպանենք,
Փույտ չէ` նետի թե ոսոխը մեզ ձեռնոց.
Մենք նրան մեր հին, սուրբ հողից կվանենք:

ԶԻՆՎՈՐԸ
Այդ ով է մեզ պաշտպանում
Երբ խաղում ենք մենք բակում:
Երբ մենք քնած ենք լինում,
Ով է մեր քունը հսկում:
Ով է զսպում ոսոխին,
Ուղղած նրան իր զենքը:
Պաշտպան կանգնած իր հողին,
Ով է զոհում իր կյանքը:
Դա զինվորն է քաջարի
Ամուր կանգնած դիրքերում:
Արծիվն է մեր սարերի
Իր սուրբ պարտքը կատարում:
 
ՀԱՅՈՑ ՏԱՌԱՊԱՆՔԸ
Ամրացում Прикрепления: նկար 1
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներով Просмотров: 357 | Ավելացրեց Добавил: Rut | Օր: Дата: 16.05.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Զամբյուղ
Ձեր զամբյուղը դատարկ է

Օրացույց
«  Հունիս 2017  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2017