Սյուզաննա Մուրադյան 12 տարեկան.
"Ինձ թվում է աղջնակը խոստումնալից բանաստեղծ կդառնա":
ՌՈՒԹ.
Մայրիկիս
Դու, իմ մայրիկ թանկագին,
Իմ անուշիկ, իմ անգին:
Դու իմ ծաղիկ գեղատես,
Դու իմ լուսին լուռ ու հեզ:
Դու իմ սրտի մի մասնիկ,
Դու իմ կլանքի հույս ու միտք,
Դու իմ արև, իմ նշխար,
Իմ ապավեն, իմ աշխարհ:
ԱՐԱՐԱՏԻՆ
Սուրբ է, որբ է Արարատը:
Խինդ է, խանդ է Արարատը:
Թեև` պապիկ ճերմակահեր`
Երիտասարդ է Արարատը:
Լույսի ջահ է Արարատը:
Հույսի ռահ է Արարատը:
Աստծուց ընծա` պարգև - նվեր`
Հայ Տան գահն է Արարատը:
ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Դարեր ի վեր տառապանք ես դու կրել,
Դարեր ի վեր քեզ ջարդել են, կոտորել:
Դարեր ի վեր դու մի ձեռքում մաճ բռնած,
Իսկ` մյուսում զենք բռնած ես արարել:
Իմ ժողովուրդ, դու միշտ կանգուն կմնաս,
Օրըստօրե հզորանաս, բազմանաս:
Եվ գալիքիդ մեծ հավատ ու լույս խառնած
Կորցրածիդ կրկին պետք է տեր դառնաս:
Այո, եթե միասնական, կուռ լինենք,
Մեկս մեկին սիրենք, ոչ թե այպանենք,
Փույտ չէ` նետի թե ոսոխը մեզ ձեռնոց.
Մենք նրան մեր հին, սուրբ հողից կվանենք:
ԶԻՆՎՈՐԸ
Այդ ով է մեզ պաշտպանում
Երբ խաղում ենք մենք բակում:
Երբ մենք քնած ենք լինում,
Ով է մեր քունը հսկում:
Ով է զսպում ոսոխին,
Ուղղած նրան իր զենքը:
Պաշտպան կանգնած իր հողին,
Ով է զոհում իր կյանքը:
Դա զինվորն է քաջարի
Ամուր կանգնած դիրքերում:
Արծիվն է մեր սարերի
Իր սուրբ պարտքը կատարում:
ՀԱՅՈՑ ՏԱՌԱՊԱՆՔԸ