Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ
Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա
Ֆրեյզերն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մեկ
տարի առաջ ICG-ն հրապարակեց «Հայաստան և Ադրբեջան. պատերազմի կանխում»
խորագրով զեկույցը, որում մենք զգուշացրեցինք իրավիճակի սրման
հնարավորության մասին, քանի որ երկու կողմն էլ մասնակցում են
սպառազինությունների մրցավազքին, շփման գծում բախումների էսկալացիային,
ռազմաշունչ հռետորիկային, ինչը դանդաղեցնում է բանակցային գործընթացը:
Ադրբեջանում
և Հայաստանում առկա են ուժեր, որոնք կարծում են, որ կարող են հասնել արագ
հաղթանակի: Սակայն մեր զեկույցում նշված է, որ յուրաքանչյուր պատերազմ
կլինի տևական և ծանր: Ադրբեջանի զինված ուժերը կազմում են 95,000 մարդ, իսկ
Հայաստանինն ու Լեռնային Ղարաբաղինը՝ մոտ 70,000 մարդ:
Գնալով
կողմերի զինանոցները դառնում են ավելի ու ավելի մահաբեր և ունակ են տևական
պատերազմ մղելուն: Դրանք կարող են հասնել խոշոր բնակավայրերին, կենսական
նշանակություն ունեցող ենթակառույցներին ու հաղորդկացության ուղիներին:
Ադրբեջանի
համար գլխավոր խնդիրը կլինի այն, որ հայկական զորքերն ունեն մարտավարական
առավելություն, քանի որ նրանք վերահսկում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընկած
բարձունքների մեծ մասը: Բացի Ֆիզուլուց ու Ջեբրաիլից,
...
Կարդալ շարունակությունը »