ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 20.04.2024, 12:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Մարտ » 07

Արամ Աթեշյանը պահանջել է Թուրքիայի Սահմանադրությունից վերացնել բոլորին թուրք որակող կետը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թուրքական իշխանությունների հետ նոր Սահմանադրության մշակման շուրջ քննարկումների ժամանակ պահանջել է Թուրքիայի Սահմանադրությունից վերացնել այն կետը, ըստ որի՝ Թուրքիայում ծնված յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք.
«Հին Սահմանադրության մեջ առկա այդ կետը սխալ է: Բնականաբար, մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, սակայն բոլորը չէ, որ ազգությամբ թուրք են: Այո՛, մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, սակայն մենք հայեր ենք:
Այս հարցում պետք է ուղղումներ մտցնել, այլապես ստացվում է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, մինչդեռ իրականում դա այդպես չէ: Ստացվում է, որ ես անգամ չեմ կարող դառնալ ոստիկան, եթե ես ազգությամբ թուրք չեմ»:
Նշվում է, որ նոր Սահմանադրության նախագծի քննարկումները պետք է տևեն մինչև ապրիլի 30-ը:
Հիշեցնենք, որ խոսքը Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածի մասին է, որը բխում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետևյալ խոսքերից. «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում»:
Ի դեպ, ներկայումս Թուրքիան նոր Սահմանադրության մշակման համար ուսումնասիրում է 60 երկրների Սահմանադրություն:
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 524 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը կլինի տևական և կործանարար». Սաբինա Ֆրեյզեր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մեկ տարի առաջ ICG-ն հրապարակեց «Հայաստան և Ադրբեջան. պատերազմի կանխում» խորագրով զեկույցը, որում մենք զգուշացրեցինք իրավիճակի սրման հնարավորության մասին, քանի որ երկու կողմն էլ մասնակցում են սպառազինությունների մրցավազքին, շփման գծում բախումների էսկալացիային, ռազմաշունչ հռետորիկային, ինչը դանդաղեցնում է բանակցային գործընթացը:
Ադրբեջանում և Հայաստանում առկա են ուժեր, որոնք կարծում են, որ կարող են հասնել արագ հաղթանակի: Սակայն մեր զեկույցում նշված է, որ յուրաքանչյուր պատերազմ կլինի տևական և ծանր: Ադրբեջանի զինված ուժերը կազմում են 95,000 մարդ, իսկ Հայաստանինն ու Լեռնային Ղարաբաղինը՝ մոտ 70,000 մարդ:
Գնալով կողմերի զինանոցները դառնում են ավելի ու ավելի մահաբեր և ունակ են տևական պատերազմ մղելուն: Դրանք կարող են հասնել խոշոր բնակավայրերին, կենսական նշանակություն ունեցող ենթակառույցներին ու հաղորդկացության ուղիներին:
Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը կլինի այն, որ հայկական զորքերն ունեն մարտավարական առավելություն, քանի որ նրանք վերահսկում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընկած բարձունքների մեծ մասը: Բացի Ֆիզուլուց ու Ջեբրաիլից, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 551 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024