Հանրահայտ փաստ է՝ հայությունն իր պետականությունը կերտում է, հիրավի, բարդագույն պայմաններում։ Այդուհանդերձ, աշխարհում կա եւս մեկ պետություն, որ նույնպես գտնվում է մշտական արտաքին վտանգի պայմաններում, բայց հաջողությամբ զարգանում է. խոսքն Իսրայելի մասին է։ Ստորեւ մենք կանդրադառնանք Իսրայելում ստեղծված պատերազմի, ահաբեկչությունների արդյունքում տուժածներին առաջին հոգեբանական օգնության ցուցաբերման մեթոդիկային, որն արդեն երկար տարիներ հաջողությամբ կիրառվում է այդ երկրում, եւ որի փորձը կարող է օգտակար լինել նաեւ մեզ համար։
Անվտանգության խնդիրն Իսրայելի հասարակության համար երբեք չի կորցնում իր արդիականությունը. Իսրայելն ապրում է ամենօրյա վտանգի պայմաններում։ Ընդ որում, այդ վտանգն ունի ինչպես ներքին, այնպես էլ արտաքին տեղորոշում։ Այն առնչվում է այդ երկրի յուրաքանչյուր քաղաքացուն։ Նման պայմաններում Իսրայելի յուրաքանչյուր քաղաքացի իր պաշտպանությունը տեսնում է հզոր բանակի եւ ուժային կառույցների մեջ։ Ավելին. Իսրայել պետության եւ նրա բանակի հզորության գրավականներից մեկը, թերեւս, այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է երկրի պաշտպանության գործում իր անձնական պատասխանատվության չափը։ Հենց դրանով, ինչպես նաեւ երկրի մարդկային ռեսուրսները օպտիմալ օգտագործելու նպատակահարմարությամբ է պայմանավորված, օրինակ, աղջիկներին բանակ զորակոչելը։ ՈՒ թեեւ աղջիկների զինծառայությունը նախատեսված է ԶՈՒ օժանդակ ստորաբաժա
...
Կարդալ շարունակությունը »