Առաջին բանը, որ կուզենայի հայտնել ընթերցողին, դա այն է, ինչը ոչ մի կերպ չէի սպասի «Կոմսոմոլսկայա պրավդա»—ից։ Այդ իսկ պատճառով ես պարզապես պարտավոր եմ ներածական խոսքով նախորդել այդ թերթի հրապարակմանը նվիրված իմ նյութը, թերթ, որի նկատմամբ իմ, ավելի ճիշտ՝ իմ սերնդի մոտ ստեղծվել է մի ինչ—որ կենսագրական, թող թույլ տրվի ասել՝ պապիկական վերաբերմունք։ Առանձնապես եթե հաշվի առնենք, որ ինքը՝ երիտասարդական թերթը, ինչպես տեսնում ենք, բոլորովին չի ծերանում։ Բանն այն է, որ եթե հոդվածը, որի մասին գնում է խոսքը, լույս տեսներ ցանկացած այլ հրատարակությունում, ապա, իհարկե, այլ կլիներ նաեւ իմ վերաբերմունքը։ Ինձ համար այդ հարցը սկզբունքային է։ Կարծում եմ, դա կարեւոր է նաեւ հենց իր՝ «Կոմսոմոլկա»—ի համար …
Իմ հարազատ Ստեփանակերտում հետպատերազմյան տղա երեխաները պարզապես ֆանատիկոսաբար, նույնիսկ գլխովին, զբաղվում էին սպորտով։ Համարյա մեր բոլորի կրծքերը զարդ
...
Կարդալ շարունակությունը »