ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY երկուշաբթի, 11.11.2024, 15:53
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հայրենիք [5]
Ընտանիք [0]
Տեսակետ [9]
Համայնք [1]
Զանազան [5]
Գիտություն [4]
Արտառոց բաներ [1]
Home [0]
Իմ Տունը [0]
Անձնական բլոգ [0]
Հաճախորդի նոթեր [0]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

« 1 2 3
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ,  Հայաստանի քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի փոխնախագահ Վիլեն Խլղաթյանը վերլուծական հոդվածով անդրադարձել է Իրանի վրա հնարավոր հարձակմանը եւ Հարավային Կովկասում դրա հետեւանքներին: «Արմենպրես»-ն ամբողջական ներկայացնում է կենտրոնի տրամադրած վերլուծությունը:

«Վերջին ժամանակներում տարբեր լրատվամիջոցներ շատ են արծարծում Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից գրոհի հետեւանքները: Սակայն շատ լուսաբանումներում անտեսվում է այն, թե այս գրոհը ինչ հետեւանքեր կառաջացնի Կովկասում, որը եւ նպատակ է հանդիսացել այս կարճ վերլուծության: Այս առիթով` 2 կարեւորագույն խնդիրներ են առաջ գալիս. Խնդիրներից առաջինը դեպի Հայաստան եւ Ադրբեջան իրանցի փախստականների մեծ հոսքն է եւ փախստականներին աջակցություն ցուցաբերելու ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 584 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.04.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Արամ Աթեշյանը պահանջել է Թուրքիայի Սահմանադրությունից վերացնել բոլորին թուրք որակող կետը

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը թուրքական իշխանությունների հետ նոր Սահմանադրության մշակման շուրջ քննարկումների ժամանակ պահանջել է Թուրքիայի Սահմանադրությունից վերացնել այն կետը, ըստ որի՝ Թուրքիայում ծնված յուրաքանչյուր քաղաքացի համարվում է թուրք.
«Հին Սահմանադրության մեջ առկա այդ կետը սխալ է: Բնականաբար, մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, սակայն բոլորը չէ, որ ազգությամբ թուրք են: Այո՛, մենք Թուրքիայի քաղաքացիներ ենք, սակայն մենք հայեր ենք:
Այս հարցում պետք է ուղղումներ մտցնել, այլապես ստացվում է, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, մինչդեռ իրականում դա այդպես չէ: Ստացվում է, որ ես անգամ չեմ կարող դառնալ ոստիկան, եթե ես ազգությամբ թուրք չեմ»:
Նշվում է, որ նոր Սահմանադրության նախագծի քննարկումները պետք է տևեն մինչև ապրիլի 30-ը:
Հիշեցնենք, որ խոսքը Թուրքիայի Սահմանադրության 66-րդ հոդվածի մասին է, որը բխում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի հետևյալ խոսքերից. «Երջանիկ է նա, ով իրեն թուրք է համարում»:
Ի դեպ, ներկայումս Թուրքիան նոր Սահմանադրության մշակման համար ուսումնասիրում է 60 երկրների Սահմանադրություն:
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 566 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Լեռնային Ղարաբաղում նոր պատերազմը կլինի տևական և կործանարար». Սաբինա Ֆրեյզեր

Ադրբեջանական Turan լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) եվրոպական ծրագրերի տնօրեն Սաբինա Ֆրեյզերն անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը.
«Մեկ տարի առաջ ICG-ն հրապարակեց «Հայաստան և Ադրբեջան. պատերազմի կանխում» խորագրով զեկույցը, որում մենք զգուշացրեցինք իրավիճակի սրման հնարավորության մասին, քանի որ երկու կողմն էլ մասնակցում են սպառազինությունների մրցավազքին, շփման գծում բախումների էսկալացիային, ռազմաշունչ հռետորիկային, ինչը դանդաղեցնում է բանակցային գործընթացը:
Ադրբեջանում և Հայաստանում առկա են ուժեր, որոնք կարծում են, որ կարող են հասնել արագ հաղթանակի: Սակայն մեր զեկույցում նշված է, որ յուրաքանչյուր պատերազմ կլինի տևական և ծանր: Ադրբեջանի զինված ուժերը կազմում են 95,000 մարդ, իսկ Հայաստանինն ու Լեռնային Ղարաբաղինը՝ մոտ 70,000 մարդ:
Գնալով կողմերի զինանոցները դառնում են ավելի ու ավելի մահաբեր և ունակ են տևական պատերազմ մղելուն: Դրանք կարող են հասնել խոշոր բնակավայրերին, կենսական նշանակություն ունեցող ենթակառույցներին ու հաղորդկացության ուղիներին:
Ադրբեջանի համար գլխավոր խնդիրը կլինի այն, որ հայկական զորքերն ունեն մարտավարական առավելություն, քանի որ նրանք վերահսկում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ընկած բարձունքների մեծ մասը: Բացի Ֆիզուլուց ու Ջեբրաիլից, ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներով Просмотров: 593 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Ֆրանսիացի գենետիկ Ժերար Լյուկոտը հայտարարել է, որ Ֆրանսիայի միակ ցմահ կայսր Նապոլեոն Բոնապարտն ունեցել է կովկասյան արմատներ։

Le Figaro-ն գրում է, որ գիտնականը կայսրի ԴՆԹ-ի նմուշներ վերցրել է Շատորու քաղաքում գտնվող նապոլեոնյան թանգարանից, որտեղ պահվում են նրա մազերի մի փունջ ու մի քանի փաստաթուղթ։ Լյուկոտը, որն իրեն համարում է մոլեկուլյար ծագումնաբանության հիմնադիրը, ԴՆԹ-ն ուսումնասիրել է մի քանի «տեսանկյունից» այդ թվում բացահայտել է սեռական քրոմոսոմի պրոֆիլը, ինչը թույլ է տվել բացահայտել Նապոլեոնի գենետիկ տվյալները և մայրական և հայրական կողմից։ Պարզվել է, որ Նապոլեոնի գեների մի մասը համապատասխանում է Մերձավոր Արևելքի բնակչության գեներին, ինչը հաստատվում է նաև հենց կայսրի տեղեկություններով, ըստ որոնց նա իր նախնի է համարել Իտալիայի Սարցանա քաղաք գաղթած մի վարձկանի։

Լյուկոտի առաջին բացահայտումներից հետո նրան է դիմել Նապոլեոնի եղբոր ժառանգներից մեկը՝ Ժերոմ Բոնապարտը, որն առաջարկել ստացված արդյունքները համեմատել իր ԴՆԹ-ի նմուշի հետ։ Բոնապարտների Y քրոմոսոմները նույնական են եղել, ինչը թույլ է տվել ավելի կոնկրետ համոզվել, որ Բոնապարտներն ունեն ոչ թե արաբական, այլ կովկասյան գեներ։

Այլ գիտնականներ ընդունելով Լյուկոտի ստացած արդյունքների լրջությունը, կոչ են անում նոր հետազոտություններ անցկացնել այլ լաբորատորիաներում; Շատերի կարծիքով, ավելի մանրակրկիտ ուսումն ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Գիտություն | Դիտումներով Просмотров: 513 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 18.01.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Սյուզաննա Մուրադյան 12 տարեկան. 
"Ինձ թվում է աղջնակը խոստումնալից բանաստեղծ կդառնա":
ՌՈՒԹ.

Մայրիկիս
Դու, իմ մայրիկ թանկագին,
Իմ անուշիկ, իմ անգին:
Դու իմ ծաղիկ գեղատես,
Դու իմ լուսին լուռ ու հեզ:
Դու իմ սրտի մի մասնիկ,
Դու իմ կլանքի հույս ու միտք,
Դու իմ արև, իմ նշխար,
Իմ ապավեն, իմ աշխարհ:

ԱՐԱՐԱՏԻՆ
Սուրբ է, որբ է Արարատը:
Խինդ է, խանդ է Արարատը:
Թեև` պապիկ ճերմակահեր`
Երիտասարդ է Արարատը:
Լույսի ջահ է Արարատը:
Հույսի ռահ է Արարատը:
Աստծուց ընծա` պարգև - նվեր`
Հայ Տան գահն է Արարատը:

ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴ
Դարեր ի վեր տառապանք ես դու կրել,
Դարեր ի վեր քեզ ջարդել են, կոտորել:
Դարեր ի վեր դու մի ձեռքում մաճ բռնած,
Իսկ` մյուսում զենք բռնած ես արարել:
Իմ ժողովուրդ, դու միշտ կանգուն կմնաս,
Օրըստօրե հզորանաս, բազմանաս:
Եվ գալիքիդ մեծ հավատ ու լույս խառնած
Կորցրածիդ կրկին պետք է տեր դառնաս:
Այո, եթե միասնական, կուռ լինենք,
Մեկս մեկին սիրենք, ոչ թե այպանենք,
Փույտ չէ` նետի թե ոսոխը մեզ ձեռնոց.
Մենք նրան մեր հին, սուրբ հողից կվանենք:

ԶԻՆՎՈՐԸ
Այդ ով է մեզ պաշտպանում
Երբ խաղում ենք մենք բակում:
Երբ մենք քնած ենք լինում,
Ով է մեր քունը հսկում:
Ով է զսպում ոսոխին,
Ուղղած նրան իր զենքը:
Պաշտպան կանգնած իր հողին,
Ով է զոհում իր կյանքը:
Դա զինվորն է քաջարի
Ամուր կանգնած դիրքերում:
Արծիվն է մեր սարերի
Իր սուրբ պարտքը կատարում:
 
ՀԱՅՈՑ ՏԱՌԱՊԱՆՔԸ
Ամրացում Прикрепления: նկար 1
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներով Просмотров: 910 | Ավելացրեց Добавил: Rut | Օր: Дата: 16.05.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1-10 11-20 21-25
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Նոյեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024