2006 թ. ի վեր առաջին անգամ «Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը։ Կառավարության երեկվա նիստում մինչ օրակարգային հարցերի քննարկումը վարչապետ Նիկոլ Փաշինյանը այս փաստը շատ կարեւորեց եւ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանին խնդրեց ներկայացնել, թե ինչու է սա կարեւոր իրադարձություն, եւ «ինչու են տնտեսագետներն այդքան կարեւորում այդ իրադարձությունը»։
Ինչն է մտափոխել «Մուդիզին»
Էկոնոմիկայի նախարարը պարզաբանեց, որ մեր երկրի սուվերեն վարկանիշը, B1—ից բարձրացվելով մեկ մակարդակ, սահմանվել է Ba3 մակարդակում։ «Մուդիզ»—ը «Ստանդարտ եւ Փուրզ եւ Ֆիթչ» վարկանիշային կազմակերպությունների հետ միասին ստեղծում է, ըստ էության, միջազգային ներդրումային հանրության մոտ սպասումներ եւ կարծիք՝ տվյալ երկրում եղած մակրոտնտեսական, ընդհանրապես տնտեսական քաղաքականության հուսալիության եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Եվ այն փաստը, որ 2015 եւ ապա 2016թթ. հաջորդաբար Հայաստանի սուվերեն վարկանիշն իջեցվելուց հետո այսօր նորից հետ է բարձրացվում առաջին անգամ վերջին տարիների ընթացքում, վկայում է, որ վարվող տնտեսական քաղաքականությունները նշված հեղինակավոր կազմակերպությունների կողմից ընկալվել եւ որակվել են որպես դրական, եւ այդ միտումների ֆոնին սպասումներ են ձեւավորվում, եւ որ առաջիկայում նույնպես զարգացման հեռանկարները դիտվում են որպես կայուն։
Հարց է ծագում՝ ի՞նչ բաղկացուցիչներ են ազդում վարկանիշային կազմակերպության ընդհանրական գնահատականի ձեւավորման վրա։ «Դրանք մակրոտնտեսական կայունության հարցերն են, որոնք, իհարկե, վերաբերում են գների, փոխարժեքային կայունության, հարկային քաղաքականության եւ պետբյուջ
...
Կարդալ շարունակությունը »