Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 3 Հյուրեր: 3 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2019 » Օգոստոս » 29
Հայաստանում այսուհետեւ մինչեւ 18 տարեկան երեխաների հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումն ամբողջությամբ կիրականացվեն պետպատվերի շրջանակներում։ Նախկինում եթե հիվանդնոցային բուժումը հասանելի էր մինչեւ 7 տարեկան երեխաներին, ապա ՀՀ կառավարության ընդունած որոշման համաձայն՝ արդեն այն հասանելի կլինի մինչեւ 18 տարեկաններին։ Ընդ որում, անվճար բուժսպասարկումը ենթադրում է նաեւ բուժօգնության ցուցաբերում, ընդհուպ վիրաբուժական միջամտություն։ Անվճար բուժսպասարկում իրականացվելու է այն բոլոր բժշկական կենտրոններում, որոնք ունեն մանկական բուժում իրականացնելու լիցենզիաներ եւ պայմանագրեր առողջապահության նախարարության հետ։
Հատկապես ո՞ր վիրահատություններն են ներառված անվճար բուժօգնության ցանկում, ի՞նչ ընթացակարգեր է ենթադրում անվճար բուժսպասարկումը եւ ինչքանո՞վ է առողջապահական համակարգը պատրաստ անխոչընդոտ անցում կատարելու որոշակի տարիքային շեմի համար նախատեսված բուժսպասարկման, պարզաբանում խնդրեցինք գերատեսչությունից։
ՀՀ ԱՆ մոր եւ մանկան վարչության պետի պաշտոնակատար Նունե Փաշայանի տեղեկացմամբ, հիվանդանոցային բուժումը վերաբերում է այն դեպքերին, երբ երեխան հոսպիտալացվում է եւ գտնվում է շուրջօրյա վերահսկողության ներքո։ Անվճար են դարձել գրեթե բոլոր վիրաբուժական միջամտությունները, ընդ որում նաեւ նորագույն թանկարժեք տեխնոլոգիաներով իրականացվող վիրահատությունները։
Մասնավորապես, այդ ծառայությունների թվում են գլխուղեղի անոթային հիվանդությունների էնդովասկուլյար բուժումը, սրտի եւ աորտայի ներանոթային եւ բաց վիրահատությունները, արթոսկոպիկ վիրահատությունները, վնասվածքաբանական վիրահատությունների ժամանակ օգտագործվող մետաղական կոնստրուկցիաների (հարթակների, պտուտակների եւ շյուղերի) արժեքները, երիկամային քարերի փշրումը (լիթոտրիպսիան), նյարդավիրաբուժական վիրահատո
...
Կարդալ շարունակությունը »
|
1976թ. դեկտեմբերի 21-ին Պետական ընդունող հանձնաժողովի կողմից թիվ 1 ռեակտորի ֆիզիկական գործարկման թույլտվությունը ստացած, դեկտեմբերի 22-ին ռեակտորը հզորության նվազագույն մակարդակի բերած, դեկտեմբերի 28-ին թիվ 1 տուրբոգեներատորը էներգահամակարգին միացրած, 1980թ. հունվարի 5-ին երկրորդ էներգաբլոկը գործարկած, 1989թ. փետրվարի 25-ին թիվ 1, իսկ նույն տարվա մարտի 18-ին թիվ 2 էներգաբլոկը կանգնեցրած, 1995թ. նոյեմբերի 5—ին թիվ 2 էներգաբլոկի շահագործումը վերսկսած Հայկական ատոմային էլեկտրակայանը ներկայումս երկարացնում է շահագործման ժամկետը։ Եվ այդ՝ շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում հսկայածավալ աշխատանքներ են տարվում։ Պլանային նախազգուշական վերանորոգման տիրույթում շատ գործեր են արվել ու արվում՝ այդ թվում եւ բոլորին այդքան հետաքրքրող ռեակտորային արտադրամասում, ինչի մասին ստորեւ կխոսենք։
ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում կատարման ենթակա հսկայածավալ աշխատանքներ ընդգրկող ՊՆՎ—2019թ. ընթացքից տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը գոհ է. «Ամեն ինչ նորմալ է, բնականոն առաջ է շարժվում»։
Ի դեպ, այս տարվա ապրիլի 30—ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գխավոր տնօրեն Յուկիա Ամանոն այցելել էր ՀԱԷԿ՝ բարձրաստիճան հյուրերի ուղեկցությամբ։ Սա Ամանոյի երկրորդ այցն էր ՀԱԷԿ, առաջինը 2012—ին էր եղել։ Հակոբ Վարդանյանը, որ այդ ժամանակ ուղեկցել է նրան, մեզ պատմեց, որ Յուկիա Ամանոն շրջել է կայանի ամբողջ տարածքում հենց տարվող աշխատանքների ընթացքում եւ արվածը գնահատել է ըստ արժանվույն։ «Նա զարմացած էր,–պատմում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը,–որ առաջին սերնդի ատոմակայանը այս վիճակում է, այսքան լավ պահպանված, կարգ
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|