ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Չորեքշաբթի, 04.10.2023, 15:04
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2019 » Օգոստոս » 29 » Սովորական խոսքերի տակ՝ ոչ սովորական գործեր. Ինչ է արվում ՀԱԷԿ-ի ռեակտորային արտադրամասում
16:46
Սովորական խոսքերի տակ՝ ոչ սովորական գործեր. Ինչ է արվում ՀԱԷԿ-ի ռեակտորային արտադրամասում

1976թ. դեկտեմբերի 21-ին Պետական ընդունող հանձնաժողովի կողմից թիվ 1 ռեակտորի ֆիզիկական գործարկման թույլտվությունը ստացած, դեկտեմբերի 22-ին ռեակտորը հզորության նվազագույն մակարդակի բերած, դեկտեմբերի 28-ին թիվ 1 տուրբոգեներատորը էներգահամակարգին միացրած, 1980թ. հունվարի 5-ին երկրորդ էներգաբլոկը գործարկած, 1989թ. փետրվարի 25-ին թիվ 1, իսկ նույն տարվա մարտի 18-ին թիվ 2 էներգաբլոկը կանգնեցրած, 1995թ. նոյեմբերի 5—ին թիվ 2 էներգաբլոկի շահագործումը վերսկսած Հայկական ատոմային էլեկտրակայանը ներկայումս երկարացնում է շահագործման ժամկետը։ Եվ այդ՝ շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում հսկայածավալ աշխատանքներ են տարվում։ Պլանային նախազգուշական վերանորոգման տիրույթում շատ գործեր են արվել ու արվում՝ այդ թվում եւ բոլորին այդքան հետաքրքրող ռեակտորային արտադրամասում, ինչի մասին ստորեւ կխոսենք։
ՀԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում կատարման ենթակա հսկայածավալ աշխատանքներ ընդգրկող ՊՆՎ—2019թ. ընթացքից տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի էներգետիկայի գծով տեղակալ Հակոբ Վարդանյանը գոհ է. «Ամեն ինչ նորմալ է, բնականոն առաջ է շարժվում»։
Ի դեպ, այս տարվա ապրիլի 30—ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գխավոր տնօրեն Յուկիա Ամանոն այցելել էր ՀԱԷԿ՝ բարձրաստիճան հյուրերի ուղեկցությամբ։ Սա Ամանոյի երկրորդ այցն էր ՀԱԷԿ, առաջինը 2012—ին էր եղել։ Հակոբ Վարդանյանը, որ այդ ժամանակ ուղեկցել է նրան, մեզ պատմեց, որ Յուկիա Ամանոն շրջել է կայանի ամբողջ տարածքում հենց տարվող աշխատանքների ընթացքում եւ արվածը գնահատել է ըստ արժանվույն։ «Նա զարմացած էր,–պատմում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը,–որ առաջին սերնդի ատոմակայանը այս վիճակում է, այսքան լավ պահպանված, կարգ ու կանոնով, եւ որ իր առաջին այցից հետո հսկայածավալ գործ է արվել։ Նա զարմացած էր, թե ինչքան աշխատանք է տարվել կայանում այդ ժամանակվանից ի վեր՝ ուղղված թե՛ անվտանգության բարձրացմանը եւ թե՛ ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացմանը»։
Ի դեպ, աշխատանքների ամբողջ ընթացքին ծանոթանալուց հետո, ինչպես վկայում է Հակոբ Վարդանյանը, ԱԷՄԳ—ի գլխավոր տնօրենը հարց է հնչեցրել նոր ԱԷԿ—ի կառուցման հրապարակի ընտրության վերաբերյալ։ Հակոբ Վարդանյանն էլ նշել է, որ նոր ԱԷԿ—ը մեծ հավանականությամբ կկառուցվի նույն հարթակի տարածքում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործող ԱԷԿ—ը կառուցվել է ամենաօպտիմալ եւ սեյսմակայուն ռեգիոնում։
Մի խոսքով, գնահատականը դրական է եղել, եւ ԱԷՄԳ գլխավոր տնօրենը կարեւորել է Հայաստանի հետ համագործակցությունը՝ գործակալությունը պատրաստ է շարունակել իր աջակցությունը Հայաստանի միջուկային էներգետիկայի անվտանգության բարձրացման ոլորտում։ (Տեղեկացնենք, որ հուլիսին Յուկիա Ամանոն մահացել է։ ԱԷՄԳ—ի գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածուների առաջադրումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 5—ը, կազմակերպության նոր ղեկավարը պաշտոնը կստանձնի մինչեւ 2020թ. հունվարի 1—ը)։


Եվ երկարացնում ենք շահագործման ժամկետը
 

Հիմա «ամեն ինչ նորմալ է», «ԱԷՄԳ—ն նորմալ է գնահատում» շատ պարզ արտահայտությունները պարզապես ընդհանուր իրավիճակային խոսքեր չեն։ Դրանց հետեւում ամիսների լայնածավալ դժվարին աշխատանք է։ Մատչելիից մի փոքր մասնագիտական տիրույթ կգանք՝ ցույց տալու, թե ինչ է արվել եւ արվում ՊՆՎ—2019—ի ընթացքում։
Եթե փորձենք հակիրճ ներկայացնել, ապա խոսքը ՋՋԷՌ—440 ռեակտորային տեղակայանքի միջին վերանորոգման, ռեակտորի իրանի հետազոտման նպատակով աշխատած վառելիքի ամբողջական բեռնաթափման, ռեակտորի իրանի գործիքային հետազոտման, արդիականացման շրջանակներում ՏԱ—3—ի կոնդենսատորի փոխարինման, ՏԳ—4 գեներատորի եւ նրա գրգռման համակարգի փոխարինման, Տ4 տրանսֆորմատորի փոխարինման, ՏԱ—4—ի (տուրբաագրեգատ) արդիականացման, ԱԶՈՏ—16 համակարգի փոխարինման (1—ից 2—րդ կոնտուր արտահոսման վերահսկման համակարգն է,—Ա.Մ.), ՀԱԷԿ—ի կոմպրեսորային կայանի փոխարինման, սեյսմիկ պաշտպանության համակարգի փոխարինման, տուրբինի կարգավորման համակարգի կապիտալ վերանորոգման մասին է։ ՀԱԷԿ—ից տեղեկանում ենք, որ գեներատորի (N4 ԺԲԲ—220—2Ա) փոխարինման աշխատանքները եւ ՏԱ—4 տուրբինի արդիականացումը կտեւեն մինչեւ սեպտեմբերի վերջը։
Ի միջի այլոց, սա ամենը չէ, ես դեռ հիմնական աշխատանքների չնչին մասն եմ նշում՝ ընթերցողին չծանրաբեռնելու նպատակով։ Բայց հետաքրքիր է, օրինակ, լսել մասնագետներին, որոնց մենք պարտական ենք ատոմային տերության երկրներից մեկը լինելու ու մնալու համար։
Նրանք բացատրում են, որ ՊՆՎ—2019—ի ընթացքում ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման (ՇԺԵ) ծրագրի շրջանակներում իրականացվում են 4—րդ տուրբագեներատորի ջերմատեխնիկական եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների արդիականացում ու փոխարինում։ Եվ որ, մասնավորապես, կատարվում են 4—րդ գեներատորի փոխարինման աշխատանքներ։ Գեներատորի փոխարինման հետ փոխվում է նաեւ նրա գրգռման համակարգը։ Նոր գեներատորը կունենա ստատիկ տիրիստորային ինքնագրգռում։ Ու նաեւ, որ նոր գեներատորն ունի տեխնոլոգիական պարամետրերի հսկման համակարգ։
ՇԺԵ շրջանակներում ի՞նչ է անում կենտրոնացված վերանորոգումների արտադրամասը։
ՋՋԷՌ—440 ռեակտորային տեղակայանքի միջին վերանորոգումը, օրինակ, վերջինիս գործն է։ Ինչպեսեւ՝ ռեակտորի իրանի հետազոտման նպատակով ակտիվ գոտու ամբողջական բեռնաթափումը, միջուկային շոգեարտադրող կայանքի ջերմամեկուսացման արդիականացումը (արագահան ջերմամեկուսիչների տեղակայում), բարձր ճնշման տաքացուցիչների հերթական պլանային ներքին զննումն ու հիդրոփորձարկումը։
Եվ գանք մեր խոստացածին՝ ինչ է կատարվում ռեակտորային արտադրամասում (աշխատանքների հետ կապված վերջին տվյալները հուլիս—օգոստոսի դրությամբ են,—Ա. Մ.)։
Հասկանալի է, որ ռեակտորային արտադրամասը ՀԱԷԿ—ի հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներից մեկն է, որի հիմնական գործառույթներից է ռեակտորի եւ ռեակտորային արտադրամասի սարքավորումների անվտանգ, հուսալի եւ արդյունավետ շահագործումը։ Ինչպես հայտնի է, ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի նախագծային ժամկետը սահմանված է եղել 30 տարի, որը պայմանավորված է եղել նախկինում շահագործման փորձի պակասով, ինչպես նաեւ սարքավորումների աշխատանքային ռեսուրսների կառավարման փորձի պակասով։ Միջազգային շահագործման պրակտիկան հնարավորություն տվեց վերանայելու եւ երկարացնելու ՀԱԷԿ—ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետները։ Դրա հետ կապված էլ ՀԱԷԿ—ում մի շարք միջազգային կազմակերպությունների հետ համատեղ արդեն իրականացվել են մեծածավալ աշխատանքներ ռեակտորային արտադրամասի հիմնական եւ օժանդակ սարքավորումների հետագա շահագործման հնարավորությունը գնահատելու եւ շահագործման ժամկետները երկարացնելու հիմնավորման ուղղությամբ։ ԱԷԿ—ի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի շրջանակներում (ՊՆՎ—2019—ի ընթացքում) ռեակտորային արտադրամասը հետեւյալ 7 հիմնական աշխատանքներն է անում՝ ռեակտորի իրանի հետազոտման նպատակով ռեակտորի աշխատած վառելիքի ամբողջական բեռնաթափում, ռեակտորի վերին բլոկի արդիականացում։ Ռեակտորի իրանի գործիքային հետազոտումն էլ այս շարքում (չեխական «Շկոդա» ընկերության մասնագետների կողմից)։ Կապիտալ վերանորոգում է գլխավոր փակիչ սողնակները (թվով 5 հատ) (մնացածի (թվով 7 հատ) վերանորոգումն ու գործիքային հետազոտումը դեռ 2016թ. էր կատարվել,—Ա.Մ.)։
Բացի այս՝ առաջին կոնտուրի 2—րդ, 3—րդ, 6—րդ շրջանառու հանգույցների եւ ճնշման փոխհատուցչի ջերմամեկուսացումն է փոխարինում նորով (մնացած հանգույցների ջերմամեկուսացման (1—ին, 4—րդ, 5—րդ) փոխարինումը կատարվել էր 2018 թ.)։
Անվտանգության համակարգերից ամբողջությամբ արդիականացվել է լոկալացնող ցայտաջրմուղային համակարգը՝ գործող հին պոմպերը փոխարինելով նորերով։ Ցածր ճնշման վթարային հովացման համակարգի պոմպերը փոխարինվել են նորերով։ Կազմակերպված արտահոսքի պոմպերը նույնպես փոխարինվել են նորերով։
ՀԱԷԿ—ում ՇԺԵ աշխատանքները շարունակվում են։ ՀԱԷԿ—ի այս լուսանկարն էլ՝ կայանի դիմաց՝ խնամված ծիրանի այգի, կայանի թիկունքում՝ Արարատը, մեջտեղում էլ՝ կայանը, մեզ հուշում է, որ մենք գոնե ատոմային էներգետիկայի տիրույթում ատոմային տերության մաս ենք ու մեր ասելիքն ունենք։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
a.melqonyan@hhpress.am

 

Դիտումներ: 289 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Օգոստոս 2019  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2023