ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 16:27
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 293 294 295 296 297 ... 312 313 »

Չուրովը Պուտինին հայտարարել է նախագահ՝ չսպասելով քվեաթերթիկների 100%-ի հաշվարկին

Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Չուրովը, հիմնվելով նախնական տվյալների վրա, Վլադիմիր Պուտինին հայտարարել է երկրի նախագահ:
ԿԸՀ-ն մշակել է քվեաթեերթիկների 99.3%-ը, որի արդյունքներով՝ Պուտինը հավաքել է ձայների 63,75%-ը, Գենադի Զյուգանովը՝ 17,19%-ը, Միխայիլ Պրոխորովը՝ 17,19%-ը, Վլադիմիր Ժիրինովսկին՝ 6,23%-ը, իսկ Սերգեյ Միրոնովը՝ 3,85%-ը:
«Նախնական տվյալներով՝ Ռուսաստանի նախագահ է ընտրվել Վլադիմիր Պուտինը»,- ասել է Չուրովն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, Չուրովի այդ հայտարարությունից հետո ընտրական հանձնաժողվի անդամները ծափահարել են, նրանց հետևել են ԿԸՀ մամուլի կենտրոնում հավաքված դիտորդներն ու լրագրողները:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 488 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՌԴ ԿԸՀ-ի և «Գոլոսի» հաշվարկները չեն համընկնում. տարբերությունը կազմում է 13%

«Գոլոս» իրավապաշտպան կազմակերպությունը, որն իրականացնում է ՌԴ նախագահական ընտրությունների արդյունքների այլընտրանքային հաշվարկ, այս պահին արձանագրում է, որ գործող վարչապետ, նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի օգտին քվեարկել է ընտրողների 50,24%-ը, մինչդեռ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաշվարկներով այդ թիվը կազմում է մոտ 64%:
Այլընտրանքային այս հաշվարկի արդյունքով` կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովը ստանում է քվեների 19.25%-ը, գործարար Միխայիլ Պրոխորովը` 17,29%, Վլադիմիր Ժիրինովսկին` 6,26%, իսկ Սերգեյ Միրոնովը` 5,09%:
Ըստ «Գոլոսի»` իրենք կարճ հաղորդագրությունների միջոցով տեղեկություններ են հավաքում ընտրատեղամասերում գտնվող իրենց դիտորդներից: Այս պահին մշակվել են ավելի քան 1500 տեղամասի արդյունքներ:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 399 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Չեչնիայում Պուտինն անկասելի էր` 99,7%

Չեչնիայում ամփոփվում են նախագահական ընտրությունների արդյունքները: Կեսից ավելի քվեաթերթիկների հաշվարկից հետո պարզ է դարձել, որ երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը ստացել է ընտրողների 99,7%-ի աջակցությունը. մասնակցությունը կազմել է 99,59%: Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը: Երկրորդ պատվավոր տեղում է Գենադի Զյուգանովը` 0,1%:
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը տրամաբանական է համարել ընտրությունների արդյունքները: «Այսօր չեչեն ժողովուրդն ապրում է իր բազմադարյան պատմության ամենալուսավոր փուլը: Դրա համար տրամաբանական և արդարացի եմ համարում, որ հանրապետության ընտրողների բացարձակ մեծամասնությունը քվեարկել է Վլադիմիր Պուտինի օգտին»,- ասել է Քադիրովը: Այս մասին հաղորդում է Interfax գործակալությունը:
Նա համոզմունք է հայտնել, որ Պուտինի ղեկավարությամբ Ռուսաստանը նոր բարձունքների և հաղթանակների կհասնի` հավելելով, որ նույնը սպասվում է նաև Չեչնիայի Հանրապետությանը:
Նա կոչ է արել Ռուսաստանի բոլոր ժողովուրդներին համախմբվել Պուտինի շուրջը, որպեսզի բոլոր ուժերն ուղղվեն «ընդհանուր հայրենիքի` Ռուսաստանի միասնության և հզորության ամրապնդմանը»:

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵԱՀԿ-ն ՌԴ ընտրություններն արդար չի համարում. դրանց ելքը կանխորոշված էր

ԵԱՀԿ դիտորդները կարծում են, որ Ռուսաստանի նախագահական ընտրություններում չեն ապահովվել հավասար պայմաններ բոլոր թեկնածուների համար: Այս մասին հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով միջազգային դիտորդների հայտարարությունը:
Մասնավորապես, դիտդորնեը նշում են, որ մրցակցության սահմանափակումը նկատվում էր հենց թեկնածուների գրանցման պահից սկսած, որի պահանջները չափազանց խիստ էին: Դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինին նշել է, որ չնայած իշխանությունները որոշակի քայլեր էին ձեռնարկել թափանցիկ ընտրություններ ապահովելու ուղղությամբ, քվեարկության ընթացքում պահպանվել է անվստահությունն ընտրական գործընթացի նկատմամբ:
ԵԱՀԿ ներկայացուցոչ Տոնինո Պիկուլան նշել է, որ Ռուսաստանում ընտրությունների ելքը կանխորոշված էր, իրական նախընտրական պայքար գոյություն չուներ, իսկ պետական մարմինները բոլոր ջանքերը գործադրել են, որպեսզի Պուտինի ընտրությունը կասկածի տակ չդրվի:
ԵԱՀԿ-ն նշել է, որ ռուսների կամքի արտահայտման գործընթացը դրական է անցել, սակայն քվեների հաշվարկների ժամանակ խախտումների մասին հաղորդագրություններ են ստացվել ընտրական տեղամասերի մեկ երրորդից:
«Չնայած երեկվա նախագահական ընտրությունների թեկնածուները կարողացել են առանց խոչընդոոտի արշավներ անցկացնել, այնուամենայնիվ, պայմաններն ակնհայտորեն առաջ են քաշվել թեկնածուներից մեկի՝ գործող վարչապետ Վլադիմիր Պուտինի օգտին... Ընտրությունները ցույց են տվել մաքուր հաղթողին, որը ստացել է բացարձակ մեծամասնություն, ինչը հնարավորություն է տալիս խուսափել երկրորդ փուլից: Սակայն ընտրողնեի ընտրությունը սահմանափակված է եղել, ընտրական մցակցությունն առանձնանում էր արդարության պակասով և անկողմնակալ դատավ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 528 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԵՄ-ն անհանգստացած է Թուրքիայի հակահայկական շարժումներից

Թուրքական Today's Zaman թերթի փոխանցմամբ՝ ԵՄ-ն անհանգստություն է հայտնել փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում Խոջալուի (Իվանյան) իրադարձություններին նվիրված հակահայկական ցույցի կապակցությամբ:
Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ Թուրքիային կոչ է արվել կատարել ԵԽ-ի ցուցումները՝ կրոնական փոքրամասնությունների նկատմամբ հարգանք ցուցաբերելու վերաբերյալ.
«Եվրահանձնաժողովն իր անհանգստությունն է հայտնում ցույցի ժամանակ հնչեցված մի շարք կարգախոսների կապակցությամբ և Թուրքիային հիշեցնում է, որ կրոնական փոքրամասնությունների վերաբերյալ օրենքի դրույթները չեն պահպանվել: Թուրքիային անհրաժեշտ է նոր օրենսդրություն, որը հնարավորություն կընձեռի արդյունավետորեն հետաքննել ատելություն բորբոքելու բոլոր դեպքերը»:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում հնչել են հակահայկական բազմաթիվ կարգախոսներ, որոնցից են. «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ վիժվածք եք», «Դուք բոլորդ հայ եք, դուք բոլորդ զավթիչներ ու մարդասպաններ եք», «Այսօր Թաքսիմում, վաղը՝ Երևանում»:
Ի դեպ, Ադրբեջանը երկու միլիոն դոլար է ծախսել այդ ցույցի կազմակերպման վրա, որին մասնակցել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը, որը դրանից քիչ առաջ «մեծ տպավորություններով» վերադարձել էր Ադրբեջանից:
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 469 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ռիզեում ցուցադրաբար «սպանել» են հայերին

Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայում տեղի է ունեցել հերթական հակահայկական ակցիան: Այս անգամ այն գրանցվել է Ռիզեում, ուր քաղաքը «հայկական օկուպացիայից ազատագրելու» 94-ամյակի կապակցությամբ կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:
Ռիզեի հրապարակներից մեկում տրվել է հատուկ ներկայացում, որի ժամանակ հայ զինվորներին մարմնավորող թուրք դերասանները ցուցադրել են, թե ինչպես են հայ զինվորները «բռնաբարում թուրք կանանց, կոտորում տարեցներին ու երեխաներին»: Ապա թուրք «հերոս երիտասարդները» սպանում են հայերին և Ռիզեն «փրկում» նրանցից:
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին էլ խիստ հակահայկական ակցիա էր իրականացվել Ստամբուլում: 1in.am
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 463 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 5—7—ը աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել։
Այցի շրջանակներում նախագահը կմասնակցի Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան նիստին, ելույթ կունենա Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում։ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մի շարք հանդիպումներ կունենա. նախագահը կհանդիպի ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի, ԵՄ խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի, ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի, Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ։ Նախատեսված է նաեւ հանդիպում Բելգիայի խորհրդարանի ղեկավարության հետ։
Աշխատանքային այցի օրակարգում նախատեսված է Սերժ Սարգսյանի հանդիպումը Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ եւս։

ՀՀ նախագահի մամլո գրասենյակ
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 522 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Երիտասարդ ընտանիքների համար կիրականացվի «Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա» ծրագիրը. պաշտոնապես այն կմեկնարկի ապրիլի 15—ից։ Այս մասին երեկ կայացած ասուլիսում ասաց ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանը՝ հավելելով, որ «Երիտասարդ ընտանիքներին մատչելի ավտոմեքենա» ծրագիրն ընդգրկված էր նախագահի նախընտրական ծրագրում եւ իրականացվում է հայ—գերմանական հիմնադրամի հետ համատեղ։
Ըստ փոխնախարարի՝ ծրագրի շնորհիվ շահառուները կկարողանան ձեռք բերել ավտոմեքենա մատչելի տոկոսադրույքով։ Ա. Քարամյանի խոսքերով՝ 2012թ. տրամադրվելու է 500 մլն դրամ, իսկ համապատասխան պահանջարկի առկայության դեպքում այն շարունակություն կունենա։ «Այս պահի դրությամբ ծրագրից օգտվելու դիմում ներկայացրած շահառուների թիվը 189 է։ Կարծում ենք, որ շուրջ 120 երիտասարդ ընտանիքներ վարկունակ կճանաչվեն։ Այսինքն՝ տրամադրվող 500 մլն դրամը կբավարարի 120 երիտասարդ ընտանիքի»,–ընդգծեց Ա. Քարամյանը։
Նրա խոսքերով՝ ծրագրի մատչելիությունը կայանում է նրանում, որ շուկայականից տարբեր առաջարկ է ներկայացվում եւ կանխավճարի, եւ տոկոսադրույքների, եւ տարիների քանակի առումով։ Բացի այդ, ինչպես նշեց Ա. Քարամյանը, ավտովարկավորման ծրագրի շրջանակներում բանակցություններ են վարել մեքենաների վաճառքով զբաղվող «Կիա մոթորս» ընկերության ներկայացուցչության հետ՝ ավտոմեքենաների ձեռքբերման սկզբնական գնի մինիմալ շեմի սահմանման մասով։
Մասնավորապես, վերջինս երեք դասի մեքենաների համար ներկայացրել է ամենացածր առաջարկը, երկրորդ՝ մեքենաների համար տրամադրում է ամենամեծ երաշխիքային սպասարկումը՝ 5 տարի։ «Խոսքը գնում է 4,2—5 մլն դրամ, ապա 5—6 մլն եւ 6—7 մլն դրամ արժողությամբ մեքենաների մասին։ Բնականաբար, մենք ծրագրում չենք ներառել շքեղության որոշակի էլեմենտներ պարունակող մեքենաներ, այլ՝ պարզ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 569 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ելնելով այն իրողությունից, որ 2011թ. Հայաստանում գյուղատնտեսությունը հայտարարվել է գերակա ոլորտ, կառավարությունը անցյալ տարի իրականացրել է մի շարք ծրագրեր, որոնց արդյունքում 2010թ. կտրուկ՝ 14,4 տոկոս անկում ապրած ոլորտում արձանագրվել է 14,1 տոկոս աճ։ Թե ինչ ծրագրեր են դրանք եղել եւ ինչ շարունակություն են ունենալու այս տարի, երեկ հրավիրված մամուլի ասուլիսում ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը։
Այդ ծրագրերից մեկը սերմնաբուծության զարգացման համար բարձր բերքատվության աշնանացան ցորենի սորտերի ներկրումն էր։ 2010թ. երկրորդ կեսին Ստավրոպոլի երկրամասից ներկրված ցորենի էլիտար յոթ սորտերի սերմացուն բաժանվել է խոշոր հողատարածք մշակող հող օգտագործողներին՝ մեկը մեկի հարաբերությամբ վերադարձնելու պայմանով։ Իսկ վերադարձված առաջին վերարտադրության սերմացուն հատկացվեց մանր՝ 0,4 հա–ից մինչեւ 3 հա հողատարածք ունեցող գյուղացիական տնտեսություններին։ 2011թ. ծրագիրը շարունակվել է։ Ձեռք է բերվել 1100 տոննա նույն սորտերի աշնանացան էլիտար սերմացու, որը բաժանվել է ՀՀ գրեթե բոլոր մարզերին։ Այդ տարվա աշնանը 3667 հա–ի վրա կատարվել է ցանքս։ Եղանակային բարենպաստ պայմանները թույլ տվեցին 2011–ին արտադրել 440 հազար տոննա հացահատիկ, հատիկային այլ բույսեր՝ նախորդ տարվա 326 հազար տոննայի դիմաց։ Սերմնաբուծության ոլորտում կառավարության կողմից ծրագրերը շարունակվում են։ Այսօր մեր երկիրը տարեկան ներկրում է 325—400 հազար տոննա պարենային ցորեն։ Այս ծրագրի նպատակն է 2014թ. ցորենի տեղական արտադրության ծավալը հասցնել շուրջ 350 հազար տոննայի (2010 թվականի 170 հազար տոննայի փոխարեն)։ Ծրագիրը ներառում է 2010—2014 թվականները։
Փոխնախարարի տեղեկացմամբ, միայն սերմացու ցորենի ներկրմամբ հնարավոր չէր լուծել գյուղատնտեսության զարգացման խնդիրները։ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 522 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքական «Taraf» թերթի սյունակագիր Ռոնի Մարգուլիսը, անդրադառնալով Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում տեղի ունեցած ցույցին, նշում է, որ դա, ընդհանրապես, որեւէ կերպ կապված չի եղել Խոջալուի իրադարձությունների դեմ բողոքի հետ։
«Tara»—ի թղթակիցը գրում է. «Այդ ակցիայի իրական անունը՝ «Թուրքիայում երբեք ցեղասպանություն չի եղել, եւ ոչ մի հայի մատով անգամ չեն կպչել» է։ Ես գիտեմ մարդկանց, ովքեր գնացել են այնտեղ այդ իրադարձությունների հիշատակի ակցիային մասնակցելու համար, բայց, տեսնելով իրականությունը, լքել են ակցիան։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը այնտեղ ելույթում ասել է, թե թուրք ազգը երբեք անմարդկային արարքներ չի գործել, հակառակը՝ ապացուցել է, որ աշխարհում արդարության կրողներից մեկն է։ Ի՞նշ կապ ունեն Խոջալուի իրադարձությունները ՆԳՆ ղեկավարի այս խոսքերի հետ, իհարկե՝ ոչ մի։
Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայում սկսել են ավելի հանգիստ խոսել եւ քննարկել Հայոց ցեղասպանությունը, ինչի արդյունքում թուրքական հասարակությունն անձայն սկսում է ճանաչել ցեղասպանությունը, իսկ պետությունը ստիպված է գնալ հասարակության հետեւից։ Մոտենում է 2015 թ., եւ մինչ այդ հնարավոր է՝ աշխարհում Հայոց ցեղասպանությունը չճանաչած երկիր չմնա։ Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը փորձում է դրան ինչ—որ բան հակադրել, ջանքեր գործադրել։
Այդ բոլորն անիմաստ եւ անհեթեթ ջանքեր են։ Հիմար եւ անիմաստ, քանի որ իզուր ժամանակ են կորցնում եւ զբաղվում անօգուտ բանով։ Ի վերջո, իշխանությունները ճանաչելու են ցեղասպանությունը եւ ներողություն են խնդրելու հայերից»։
«Taraf»—ի թղթակիցն ընդգծում է, որ Թուրքիայի ՆԳՆ ղեկավարը ելույթ է ունենում մի ակցիայի ժամանակ, որտեղ նրա դիմաց պաստառի վրա իր քաղաքացիներին «վիժվածք» են անվանում։
«Եթե նախարարն իրեն թույլ է տալիս ելույթ ունենալ նման միջոցառմանը, ապա պետք է նրան ազատել աշխատան ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 465 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024