ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 15:07
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 3 4 ... 312 313 »

Ներկայացնում ենք ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը «BBC Newshour» լրատվականին, որում անդրադարձել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային: «Արմենպրեսին» այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչությունից:

-Պարոն նախարար, առաջին հարցս վերաբերում է Ադրբեջանի կողմից այն մեղադրանքներին, որ Հայաստանի գործողություններն են հրահրել այս բախումը:
-Հայաստանը եւ Արցախը որեւ է շահագրգռվածություն կամ մտադրություն չունեն իրավիճակը սրելու: Մենք մերժել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության ռազմական ճանապարհով կարգավորման տարբերակը: Ուստի` միանգամայն անընդունելի է այս մեղադրանքների խաղի մեջ մտնելը: Լեռնային Ղարաբաղի դեմ այս հարձակումը եւ լարվածությունը շարունակում են մնալ չափազանց բարձր:
-Երբ Դուք ասում եք, որ լարվածությունը բարձր է, արդյո՞ք դիտարկում եք լայնամասշտաբ պատերազմի վերածման հնարավոր տարբերակը:
-Մենք պետք է ներդնենք բոլոր հնարավոր ջանքերը դրանից խուսափելու համար, քանի որ դա կհանգեցնի ամբողջ տարածաշրջանի ապակայունացմանը, իսկ մենք մերժում ենք նմանօրինակ տարբերակը: Եվս մեկ անգամ ընդգծեմ, որ մենք մերժում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի ռազմական կարգավորման տարբերակը:
-Երբ ասում եք, որ մերժում եք ռազմական տարբերակը, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում դա ի ցույց դնելու համար:
-Այս պահին Արցախի պաշտպանական ուժերին ոչինչ չի մնում, քան պաշտպանվել, քանի որ այժմ նրանք հակադարձում են Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով ադրբեջանական զինված ուժերի լայնածավալ հարձակումներին: Այս պահին առաջնային է ետ մղել ադրբեջանական ուժերի հարձակումները եւ պարտադրել նրանց վերադառնալ բանակցային սեղան:
-Հակամարտության վերջին բռնկման հետեւանքով ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 195 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ամերիկայի Միացյալ Նահանգների հայաշատ Գլենդելում հարյուրավոր հայեր բողոքի ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն հայրենիքի սահմանների եւ ընդդեմ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների:
«Արմենպրեսի» տեղեկացմամբ՝ սփյուռքի հայրենակիցներն իրենց ելույթներում շեշտել են, որ պատրաստ են ամեն վայրկյան կանգնել Հայաստանի եւ հայ զինվորի կողքին, պաշտպանել հայրենիքի սահմանները, գլխավոր ցանկությունը, կոչն է՝ խաղաղությունը: Նրանք շեշտել են, որ մինչեւ վերջին շունչը կանգնած են հայրենիքի կողքին, ամեն կերպ աջակցելու են:
«Ինչ էլ որ լինի, երբեք չենք հանձնվելու, մեր ոգին հանձնվել չգիտի», «Եթե պետք լինի, պատրաստ ենք, ժամանակը գա, կգնանք», «Հենց այսօր պատրաստ եմ գնալու». այս եւ նմանատիպ այլ ուղերձներ են հնչեցրել ցույցի մասնակից հայերը:
Ցույցի մասնակիցները կոչով դիմել են նաեւ իրենց քաղաքները ներկայացնող կոնգրեսականներին, սենատորներին, նահանգային իշխանություններին՝ պահանջելով, որ նրանք եւս դատապարտող հայտարարություններով հանդես գան: 

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 213 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքական օդուժն Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ եւ մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից: Այս մասին նշվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ՝ Արցախի եւ Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողություններում Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ: Ընդգծվում է, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաեւ հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով եւ խախտելով Հայաստանի օդային տարածքը:
«Սեպտեմբերի 29-ի առավոտյան Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող «F-16» կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում մարտական խնդիրներ կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի Սու-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:
Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացի Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաեւ հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով եւ խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական «F-16» ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը եւ հրթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ:
Թուրքական օդուժն Ադրբեջանում հայտնվել է հուլի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 181 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 01.10.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Նրանք Ադրբեջան են մեկնել որպես վարձկան, որպեսզի փող աշխատեն եւ «օգնեն իրենց ընտանիքներին»

Այն մասին հաղորդումները, որ թուրքական զինվորականները սիրիական Իդլիբում վարձկաններ են հավաքագրում ու Ադրբեջան ուղարկում, պարբերաբար լսվում են վերջին երկու շաբաթվա ընթացքում: Այդ մասին գրել են բազմաթիվ լրատվամիջոցներ: Երկուշաբթի երեկոյան սիրիացիների հավաքագրման մասին տեղեկություններ հայտնեցին նաեւ հեղինակավոր «Reuters» գործակալությունը, ինչպես նաեւ բրիտանական «Guardian» եւ «Times» թերթերը:
Մասնավորապես՝ «Guardian»-ը, հենվելով սիրիացիներից ստացած տեղեկությունների վրա, նույնիսկ նշում է պայմանագրերի ժամկետը՝ 3-6 ամիս, իսկ պարգեւավճարները կազմում են 700-1000 դոլար:
Երեկ արդեն տեղեկություններ տարածվեցին, որ վարձկանները հիասթափված են իրադարձությունների ընթացքից, որ իրենց խաբել են՝ օրորելով հեշտ հաղթանակի հույսերով: Նրանք ադրբեջանական գյուղերում թալանում են խանութները, բռնաբարում կանանց, պարտադրում ապրել շարիաթի կանոններով: Հավանաբար, հենց դա է պատճառը, որ իշխանությունները պարետային ժամ են մտցրել՝ իրավիճակի վերահսկողությունն իրենց ձեռքում պահելու համար:
Եթե վարձկանների վերաբերյալ տեղեկությունը տարածվի աշխարհում, այն ուղղակի աղետալի հետեւանքներ կունենա Ադրբեջանի համար: 
«Ինչպիսի մարտավարական առավելություն էլ ստանա Ադրբեջանը, այն ուղղակի կչեզոքացվի միջազգային ասպարեզում եւ երկրի ներսում բարոյական ու հեղինակային վնասի պատճառով»,-Ջոշուա Կուչերի՝ Հարավային Կովկասի գծով ամերիկյան փորձագետի խոսքերը մեջբերել է «BBC»-ի ռուսական ծառայությունը:
Գեներալ Զիյադ Հաջի Ուբեյդը, ով ենթադրաբար Սիրիայի ազգային բանակ (ՍԱԲ) կ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 176 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Անկախ այն բանից, թե որքան կտեւի լայնածավալ պատերազմը, ակնհայտ է, որ թուրք-ադրբեջանական հարձակումը տապալվել է։ Մեր բանակի պրոֆեսիոնալիզմի եւ պատրաստվածության շնորհիվ ռազմական գործողություններն սկսելու առաջին իսկ օրից ոչ միայն կասեցվել է թուրք-ադրբեջանական զորքերի առաջխաղացումը, այլեւ նրանք չեն կարողանում անցնել շփման գիծը։ Քաղաքագետ, պատմաբան Սարո Սարոյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում նշեց, որ միայն այդ հանգամանքը հիմք ընդունելով` մեր հանրությունը պետք է վստահ լինի մեր հաղթանակին։ «Ռազմագիտական ու քաղաքական իրավիճակի գնահատման առումով աշխահում չկա այնպիսի օրինակ, երբ տասնապատիկ ավելի շատ զենք, սպառազինություն, զորք ունեցող եւ հարձակվող կողմը, ինչը բոլոր չափանիշներով պետք է որ հաղթանակ ապահովեր, առաջին օրերին չի կարողանում անցնել անգամ շփման գիծը։ Եթե առաջին օրերին բանակն իր առջեւ դրված մարտական խնդիրը չի կարողանում լուծել, ապա դրանից հետո ինչ էլ անի, ոչինչ չի փոխի»,-մեկնաբանեց նա։ 
Սարոյանի դիտարկմամբ` ներկայումս պատերազմն ընթանում է բոլորովին այլ տրամաբանությամբ` այն, ինչ որ կա եւ ինչ կլինի առաջիկա օրերին շփման գիծը ճեղքելու նպատակով, նման է լինելու «վիրավոր գազանի ուժի սպառմանը միտված քայլերի»։ Չմոռանանք, որ պատերազմի ժամանակ կարեւորագույն դերակատարություն է ունենում հոգեբանական գործոնը։«Օրերի ընթացքում արագացված ձեւով պետք է այդ ուժը մաշեցնել, հոգեբանորեն վերջնականապես այնպես կոտրել, որ այդ բանակն այլեւս անզոր լինի լուծելու որեւէ քաղաքական, ռազմական կամ պաշտպանական խնդիր։ Այսօրվա դրությամբ` գնում է մաշեցումը, ցավոք, մեր զինվորների կյանքերի հաշվին»,- ասաց զրուցակիցս՝ շեշտելով, որ, ի վերջո, այդ ամենը կբերի բոլորովին այլ իրավիճակի, երբ այլեւս էական չի լինի ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 180 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Riafan.ru»-ում Ռուսաստանի Դաշնության Հանրային պալատի` ԶԼՄ-ների գծով հանձնաժողովի փորձագետ Վադիմ Մանուկյանը կանխատեսել է ղարաբաղյան հակամարտությանը Թուրքիայի միջամտության արդյունքները: Վերլուծելով արցախա-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով լարվածության հերթական աճը՝ բլոգերը հիշեցրել է, որ Ռուսաստանը շատ լավ է կարողանում «խաղաղություն պարտադրել» չափազանց տաքգլուխներին:
Մանուկյանի կարծիքով՝ հենց Անկարան է, որ միանգամից հայտարարեց Բաքվին անվերապահ աջակցության մասին, պատասխանատվություն կրում այն բանի համար, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կրկին անցել են արցախյան ռազմաճակատում իրենց բարդ հարաբերությունների «թեժ փուլին»:
«Արցախի խնդրով պայմանավորված հայ-ադրբեջանական հակամարտությունը նորից սրվել է: Կիրակի օրվա առավոտից տաքգլուխները կրկին կրակ են բացել խաղաղ բնակչության վրա: Ինչպես միշտ, օգտագործվում են սադրանքներ ու ֆեյքեր:
Ցավոք, մենք արդեն հարմարվել ենք այս հակամարտությանը: Ժամանակ առ ժամանակ այն վերսկսվում է, սակայն մինչեւ հիմա ՆԱՏՕ-ի երկրները երբեք բացահայտ չեն աջակցել մի կողմի ագրեսիային՝ մյուսի դեմ: Իսկ այժմ Հյուսիսատլանտյան դաշինքի կարեւոր անդամ Թուրքիան որոշել է աջակցել Բաքվի գործողություններին:
Պատճառը, իմ կարծիքով, պարզ է: Թուրքիան նվաստացած է, որ երկրների մեծ մասը պաշտոնապես ճանաչել է 1915 թ. հայերի ցեղասպանությունը: Սակայն իր այժմյան գործողություններով Անկարան միայն համաշխարհային հանրության մեջ ջերմացնում է համապատասխան վերաբերմունքն այդ արյունոտ պատմության նկատմամբ: 
Ես անվերապահորեն դատապարտում եմ Թուրքիային` հայ-ադրբեջանական հակամարտությանը միջամտելու համար, որը վերաբերում է միայն այս երկու երկրներին: Նրբությունն այն է, որ, փառք Աստծո, ՆԱՏՕ-ի մյուս երկրների մտքով չի անցել ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 205 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի կողմից 1989 թ. դեկտեմբերի 1-ին որոշում ընդունվեց Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Դրանով ամրագրվեց հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված երկու հատվածի վերամիավորման օրինական ձգտումը՝ հիմնվելով ազգերի ինքնորոշման համամարդկային սկզբունքների վրա։ Սակայն հետագա գործընթացներն ընթացան այլ ճանապարհով։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը լայնածավալ օդային ու հրթիռահրետանային հարձակում սկսեց շփման գծի ամբողջ երկայնքով՝ թիրախավորելով նաեւ քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, ներառյալ՝ մայրաքաղաք Ստեփանակերտը: Արցախի եւ Հայաստանի հանրապետություններում հայտարարվեց ռազմական դրություն։ ՀՀ ԱԺ նիստի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների պատգամավորների կողմից բարձրացվեց Արցախի անկախության ճանաչման հարցը։ 
«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի թղթակցի հետ զրույցում «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության հիմնադիր, Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի 2-րդ, 3-րդ գումարումների պատգամավոր Հրանտ Խաչատրյանը նշեց, որ Արցախի կարգավիճակի մասին նոր հայտարարությունը պետք է հիմնված լինի լավագույնս ուսումնասիրված, նախապատրաստված եւ կշռադատված ծրագրի վրա։«Ժողովրդական դիվանագիտության կողմից մեր գործը միշտ էլ անում ենք, բայց պետության կողմից քայլերը պետք է լինեն ոչ թե պահի ազդեցության տակ, իրավիճակից ելնելով կամ որպես սպառնալիք, այլ՝ նախեւառաջ որպես վերադարձ, վերահաստատում մեր սկզբնական մտադրությունների, որն, ի դեպ, աշխարհն այս կամ այն չափով ճանաչել էր», -ասաց զրուցակիցս։ Արցախի հարցի լուծումը քաղաքական գործիչը տեսնում է ազգային-պետական տարածքներում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 213 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 30.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը խստորեն դատապարտում է Ադրբեջանի Հանրապետության՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած ագրեսիան եւ լայնամասշտաբ զինված հարձակումը, որով կոպտորեն ոտնահարվել է միջազգային վեճերը բացառապես խաղաղ միջոցներով լուծելու սկզբունքը:
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության այս հանցավոր գործողությունները, այդ թվում՝ խոշոր տրամաչափի զինատեսակներով խաղաղ բնակավայրերի թիրախավորումը, քաղաքացիական բնակչության եւ օբյեկտների նկատմամբ ոչ ընտրողական հարձակումները, դրանց նախորդած ագրեսիան Տավուշում 2020 թվականի հուլիսին, մշտական ռազմատենչ ու հայատյաց հռետորաբանությունը, որոնք նպատակ են հետապնդում հայաթափել Արցախի Հանրապետությունը, մեկ անգամ եւս փաստում են, որ Ադրբեջանի իշխանությունը իրական սպառնալիք է արցախահայության գոյությանը, Արցախի եւ Հայաստանի Հանրապետությունների, ամբողջ հայ ժողովրդի, ինչպես նաեւ ողջ տարածաշրջանի անվտանգության համար: Ուստի հայկական զինված ուժերի ինքնապաշտպանական բոլոր գործողություններն ուղղված են այս վտանգի չեզոքացմանը:
Քաղաքացիական բնակչության՝ ծերերի, երեխաների, կանանց դեմ ռազմական գործողություններ վարելը արգելված է ոչ միայն միջազգային իրավունքով, այլեւ բոլոր քաղաքակրթություններում, համաշխարհային բոլոր կրոններում եւ դավանանքներում:
Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր ձեռնարկել զսպելու ոչ միայն Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիան, այլեւ նրա դաշնակից Թուրքիայի շարունակական նկրտումները՝ միջամտելու արցախյան հակամարտությանը, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ծայրաստիճան ապակայունացմանը՝ անմիջական սպառնալիք ստեղծելով միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը:
Թուրքիայի բացահայտ աջակցությամբ իրականացվող՝ Ադրբեջանի այս արկածախնդրությունը միջազգայի ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 224 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 29.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է երկրում ռազմական դրություն հայտարարելու մասին Կառավարության որոշումը, որում ասվում է․

Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը.

հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը.

հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու.

ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մար ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 201 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի հետ մերձեցումը բխո՞ւմ է, արդյոք, այս երկրի շահերից

Թուրքիան եւ Ադրբեջանն իրենց վարած քաղաքականությամբ հանդես են գալիս ապակառուցողական դիրքերից, ինչը բավականին լարված իրավիճակ է ստեղծում նաեւ մեր տարածաշրջանում։ Ուշագրավ էր ՄԱԿ-ի 75-րդ հոբելյանական նստաշրջանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը, որի ժամանակ վերջինս պահանջել էր պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ։ Դա հիմնավորել էր այն բանով, որ, իբր, մեր երկրում խախտվում են մարդու իրավունքները։ Զավեշտալի է, երբ մարդու իրավունքների մասին խոսում է մի երկրի նախագահ, որտեղ այդ խախտումները մշտական բնույթ են կրում, երկիր, որն առաջամարտիկ է ռազմական, մշակութային, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրականացման մասով։
Ալիեւը հերթական անգամ խոսել էր նաեւ բանակցային գործընթացում ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր 9 անդամների ակտիվ ներգրավվածության մասին, բնականաբար, նկատի ունենալով Թուրքիային։ Ըստ էության, Ալիեւի նման հայտարարությունները խոչընդոտում են բանակցային գործընթացի արդյունավետությանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ նշել էր, որ «մենք բանակցային գործընթացն արդյունավետ դարձնելու խնդիր ունենք, եւ շատ կարեւոր է արձանագրել, թե ինչն է խանգարում այդ գործընթացի արդյունավետ լինելուն»՝ դրանով, փաստորեն, հակադարձելով վերջին շրջանում Ադրբեջանի ղեկավարության՝ մեզ ուղղված սին մեղադրանքներին։ 
«Ադրբեջանի կողմից հնչող վերջին հայտարարությունները, եւ հատկապես թուրք-ադրբեջանական համագործակցության խորացումը, բարձր մակարդակով փոխադարձ այցերը եւ դրանց շրջանակներում հնչող հայտարարությունները մեկ անգամ եւս ապացուցում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը փորձում ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 207 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 26.09.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024