ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 06.10.2024, 12:02
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 3 4 5 6 ... 312 313 »

Պետականության բաղադրիչները հայ ժողովրդին անընդհատ ուղեկցել են իր պատմության ողջ ընթացքում

1918 թ. մայիսի 28-ին Հայկական ազգային խորհուրդը հռչակեց անկախ Հայաստանի Հանրապետությունը։ Հայ ժողովրդի համար պատմական այդ կարեւորագույն իրադարձությունը զուգակցվեց Թուրքիայի կանոնավոր բանակի նկատմամբ հայկական զորքերի տարած փառահեղ հաղթանակներով։ 1918 թ. ապրիլի 22-ին Անդրկովկասի սեյմի՝ Ռուսաստանից անջատվելու մասին հայտարարելուց հետո, փորձելով օգտվել տարածաշրջանում ստեղծված աշխարհաքաղաքական եւ ռազմական անորոշ վիճակից, Թուրքիան կազմակերպեց եւ մայիսին վերսկսեց հարձակումը Անդրկովկասի ուղղությամբ՝ նպատակ ունենալով գրավել Երեւանը եւ Թիֆլիսը։ 
Գիտակցելով պահի պատմական կարեւորությունը հայ ժողովրդի եւ նրա պետականության պահպանման համար՝ Արամ Մանուկյանը, Դրաստամատ Կանայանը, Թովմաս Նազարբեկյանը, Մովսես Սիլիկյանը եւ մի խումբ այլ նվիրյալներ կազմակերպեցին կամավորական եւ Ռուսական բանակի հեռանալուց հետո մնացած հայկական կորպուսի կանոնավոր զորախմբերը։ Հայ մարտիկներին միացան նաեւ եզդիները՝ Ջհանգիր աղայի գլխավորությամբ։
Հայկական ուժերի անձնվիրության եւ հմուտ մարտավարության շնորհիվ մայիսի 21—28—ը թուրքական բանակի հետ տեղի ունեցած ճակատամարտերի փայլուն ելքի շնորհիվ հաջողվեց չեզոքացնել Թուրքիայի ծրագիրը։ Հայ ժողովրդի պատմության ոսկե էջերում գրվեցին Ղարաքիլիսայի, Բաշ Ապարանի եւ Սարդարապատի հերոսամարտերը։ Խորհրդանշական է, որ տեւական դադարից հետո հայկական պետականության վերականգնումը տեղի ունեցավ թուրքական հերթական առաջխաղացման կասեցման ֆոնին։ 
Հայկական պետականության վերջին կրողի՝ Կիլիկիայի հայկական թագավորության անկախ իշխանների տիրույթները 1515 թ. վերջնականապես զավթել էին օսմանյան թուրքերը։ Դրանք 140 տարի պահպանվե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 354 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 28.05.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կանոնների խախտման դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ

Պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման նպատակով մինչեւ այժմ գործադրված վարչական լծակներն ավելի կխստացվեն։ Այս մասին առցանց ճեպազրույցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Սկսվել են ռեյդեր հանրապետության ամենատարբեր հատվածներում կանոնների պահպանման մասով՝ սկսած ֆիզիկական անձանցից եւ ավարտած իրավաբանական անձանցով, տնտեսավարողներով։ Խստացված ստուգումներ կիրականացվեն միջմարզային ճանապարհներին, ընդհուպ մինչեւ անցակետեր կսահմանվեն, որպեսզի ստուգվի՝ արդյոք սահմանված կանոնի համաձայն ավտոմեքենաներում գտնվող բոլոր քաղաքացիները կրո՞ւմ են դիմակ, թե՞ ոչ։ Կանոնների խախտման դեպքում կկիրառվեն վարչական պատասխանատվության խստագույն մեթոդներ»,–ընդգծել է Փաշինյանը՝ ավելացնելով, որ նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի տարածման հետ կապված՝ Հայաստանում հաստատվել է բավական ծանր իրավիճակ։
«Ըստ էության՝ կարող ենք ասել, որ կորոնավիրուսի երկրորդ ալիքի հետ գործ ունենք։ Վերջին շրջանում մեր քննարկման թեման իրավիճակի պատճառները հասկանալն է եւ քննելը։ Մի քանի օր շարունակ քննարկում ենք հետեւյալ հարցը, թե ինչքանով են պարետատան կողմից սահմանված կանոնները համապատասխանում իրավիճակին, ինչքանով դրանք կարող են լինել ունիվերսալ։ Մեր բազմակողմանի այդ մասնագիտական քննարկումների եզրակացությունը միանշանակ է՝ պարետատան սահմանած կանոնները համարժեք են իրավիճակին եւ իրենք բովանդակային առումով էֆեկտիվ են, խնդիրն այստեղ այդ կանոնների պահպանումն է»,–ընդգծել է Փաշինյանը։
ՀՀ վարչապետը խնդիր է տեսնում պարետատան կողմից սահմանված կանոնների պահպանման որակի հետ։
«Գիտեք, որ պարետատունը կանոններ է սահմանել տնտեսական գ ... Կարդալ շարունակությունը »

Դիտումներ Просмотров: 267 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանում մայիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 8216 դեպք, որոնցից 3287-ն` առողջացած: Այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4772 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 54 931 թեստավորում: Այսպիսով` կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 442 նոր դեպք և 32 առողջացած։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 113 (ավելացել է ևս 15-ով) դեպք: ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած պացիենտներից ամենատարեցը եղել է 92 տարեկան, իսկ ամենաերիտասարդը՝ 43։
Ընդհանուր առմամբ արձանագրվել է նաև մահվան 44 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով (նման մահվան դեպքերի թիվը չի ավելացել)։

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 295 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 27.05.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պետության օրակարգում է նաեւ համաճարակի տնտեսական հետեւանքների մեղմման հարցը

Կորոնավիրուսի համաճարակն առողջապահական խնդիրներից զատ հարուցեց էական տնտեսական խնդիրներ։ Առաջին հարվածը ստացավ Չինաստանի տնտեսությունը, որի ազդեցությունը միանգամից զգացին այնտեղ արտադրություն իրականացնող աշխարհի խոշորագույն ընկերություններն ու գործարարները։ Վարակի տարածումը Չինաստանի սահմաններից դուրս երկրների տնտեսությունների վրա անխուսափելիորեն ունենում ու ունենալու է բացասական հետեւանքներ։ «Forbes»—ը հաղորդել է, որ 1987 թ. «Սեւ հինգշաբթիից» հետո Նյու Յորքի ֆոնդային բորսաներն արձանագրել են ամենամեծ անկումները, ինչի հետեւանքով աշխարհի 20 ամենահարուստները մեկ օրում կորցրել են 78 մլրդ դոլար։ Պետությունները համաճարակի դեմ պայքարելու են երկու ճակատով՝ առողջապահական եւ տնտեսական։ Ճգնաժամի հնարավոր բացասական հետեւանքները թույլ են լինելու այն երկրների համար, որոնց տնտեսություններն ավելի դիվերսիֆիկացված են։
Վարակի տարածման առաջին ամիսներին զգալի հարված ստացան պետությունների տուրիզմի ոլորտները եւ ազգային արժույթները։ Վերջինիս դեպքում համաճարակին զուգակցվեց նաեւ նավթի համաշխարհային գների ռեկորդային անկումը։ Ստեղծված իրավիճակում տնտեսական կորուստները մեղմելու համար կարեւոր է պետության արագ եւ նպատակային միջոցառումների իրականացումը, առավել եւս, որ խոսքը երկրներում համաճարակի ազդեցության կարճ ժամանակահատվածի՝ 1—3 ամիսների մասին է։ Սա է փաստում Չինաստանի օրինակը, երբ երեք ամսում վիրուսի մեծ ծավալներով տարածումը հասավ գագաթնակետին եւ արդեն նահանջելու միտումներ է ցույց տալիս։
Չնայած տնտեսության մեջ տարեցտարի ավելացող մասնաբաժնին՝ զբոսաշրջության ոլորտը Հայաստանում չունի այն ծավալները, ինչ Վրաստանում է։ Մեր հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 349 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1. Մուտքը և ելքը ՀՀ սահմանով

• ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները:

• ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք:

• Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին 14 օրը գտնվել են այնպիսի երկրներում, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում (նման երկրների ցանկը կորոշի պարետը)

• Անկախ բոլոր դեպքերից, դիվանագիտական ներկայացուցչությունները, օրինակ` դեսպանները, հյուպատոսական հիմնարկների և ﬕջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդաﬓերը կարողանալու են մուտք գործել ՀՀ տարածք

• Միևնույն ժամանակ պարետը, կախված կոնկրետ հանգամանքներից և առանձնահատուկ դեպքերում կարող է որոշել նաև թույլ տալ այլ անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնց արգելվում է մուտք գործել` համաձայն արտակարգ դրության պայմանների

2. Կանխարգելիչ միջոցառումներ

• ՀՀ սահմանից մուտք գործելուց հետո կատարվելու է անձանց զննություն
• ախտանիշների առկայության դեպքում իրականացվելու է հոսպիտալացում, ﬔկուսացում (ինքնաﬔկուսացում) և (կամ) այլ սահմանափակող ﬕջոցառուﬓեր,
• եթե անձը հրաժարվի նման միջոցառումներից, նրան կարող են ժամանակավորապես ﬔկուսացնե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 347 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԺ բոլոր խմբակցություններն աջակցություն են հայտնել կառավարության՝ արտակարգ դրության նախաձեռնությանը

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունն ընդունել է օրակարգում ներառված որոշման նախագիծը՝  «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»։ Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, աշխարհում եւ ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերով եւ այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի՝ 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքով։ 
Ըստ այդմ՝ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16—ից, ժամը 18։30—ից սկսած մինչեւ 2020 թվականի ապրիլի 14—ը, ժամը 17։00 ներառյալ՝ հայտարարել արտակարգ դրություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որի ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, ՀՀ ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի եւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները։ Պարետատան աշխատանքների սպասարկումը կապահովեն վարչապետի աշխատակազմը եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 338 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Յուրաքանչյուրի անհատական գիտակցումն է եւ պատասխանատվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված միջոցառումների ընթացքը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանում, նաեւ աշխարհում եւ տարածաշրջանում կորոնավիրուսի տարածվածության վերաբերյալ ընթացիկ վիճակագրական տվյալները։  
Առողջապահության նախարարը հավելել է, որ դեղորայքի եւ բժշկական պարագաների դեֆիցիտ պետությունը չունի, առկա է նաեւ դիմակների պահուստավորված անհրաժեշտ խմբաքանակ, որի միջոցով էլ բժշկական հաստատությունները համալրվում են։ 
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ տարվող ոլորտային աշխատանքները եւ հետագա քայլերը։ Որոշում է կայացվել մինչեւ մարտի 23—ը դադարեցնել նախակրթարանների, դպրոցների, եւ բուհերի գործունեությունը։ «Մարտի 18—19—ը մենք եւս մեկ անգամ կանդրադառնանք խնդրին, եւ եթե լինի անհրաժեշտություն, ժամկետը կրկին կհետաձգենք։ Խնդրում ենք, կոչ ենք անում հնարավորինս խուսափել զանգվածային միջոցառումներին մասնակցելուց ու կազմակերպելուց, առավել եւս մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն որեւէ ախտանշան, որ կարող է նրանց մոտ վարակվածության դեպք արձանագրվել։ Կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովն ամենօրյա ռեժիմով աշխատում է։ Ամենժամյա ռեժիմով հետեւում ենք իրադարձությունների զարգացմանը։ Որեւէ որոշման վերանայման անհրաժեշտություն եթե լինի, թեկուզ կես, մեկ կամ երկու ժամ հետո, մենք դա կանենք։ Մեզ համար մեծագույն խնդիրը ո ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 331 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 16.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դրանք ամրանում են նաեւ ժողովրդավարական արժեքներին նվիրվածությամբ

Երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վրաստան։ Վարչապետը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա Երկրորդի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։
Ինչպես երեւում է տարածված պաշտոնական հաղորդագրություններից՝ հանդիպումներն անցել են բավական ջերմ մթնոլորտում։ Գիորգի Գախարիան նշել է, որ Հայաստանն ու Վրաստանն ապրում են բարդ տարածաշրջանում, եւ երկու երկրները հասկանում են, որ տարածաշրջանային կայունությունը պետությունների զարգացման հիմքն է։ «Մենք նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի մասին»,– ասել է Վրաստանի վարչապետը։
Ի պատասխան Գ. Գախարիային՝ Ն. Փաշինյանն ասել է. «Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումներն ունեն ռազմավարական բնույթ։ Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցություն ե՛ւ ընդհանուր, ե՛ւ տարբերակվող, բայց տարածաշրջանային մեր հարաբերությունները մենք բոլորովին այլ հարթության վրա ենք դիտարկում։ Հայ—վրացական հարաբերություններն ամրացնող եւս մի գործոն նվիրվածությունն է ժողովրդավարական արժեքներին։ Այս հանգամանքը եւս մի կարեւոր անկյունաքար է»։
Այսպիսով, վարչապետն ընդգծել է հայ—վրացական հարաբերությունների խիստ բարձր մակարդակն ու այն էլ ավելի զարգացնելու՝ Հայաստանի միտվածությունը։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կատարել է նաեւ մի շատ կարեւոր ընդգծում, որը, կարելի է ասել, կարող է դառնալ հայ—վրացական հարաբերությունների հետագա զարգացման համար սկզբունքային ձեւակերպում։ « ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 323 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցելու էին եկել ոչ միայն Թբիլիսիի, այլ նաեւ Սամցե Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին օտարերկրյա այցը կատարել է Վրաստան։ «Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում։ Անմոռանալի էր նաեւ Սամցխե Ջավախեթիում ունեցած հանդիպումը։ Այդ այցի ընթացքում առաջարկեցի մեր հարաբերությունները կառուցել մի նոր բանաձեւի վրա, որը հետեւյալն էր. Վրաստանը եւ վրացի ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը չեն ներգրավվի որեւէ հակավրացական դավադրության մեջ, չունեն ոչ մի վատ տրամադրվածություն Վրաստանի եւ վրացի ժողովրդի նկատմամբ, հակառակը՝ շահագրգիռ են, որ Վրաստանը լինի զարգացած, կայուն երկիր։ Նաեւ այդ բանաձեւին համապատասխան՝ Հայաստանը եւ հայ ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Վրաստանը եւ վրացի ժողովուրդը չեն ներգրավվի որեւէ հակահայկական դավադրության մեջ, չունեն նեգատիվ տրամադրվածություն, հակառակը՝ շահագրգիռ են, որ Հայատանի Հանրապետությունը լինի զարգացած պետություն»,–նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում հենց այս բանաձեւի վրա են հիմնվել հայ—վրացական հարաբերությունները։ Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն այժմ ունեն բացառիկ լավ մթնոլորտ, եւ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ երկկողմ հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել, քան այսօր է։ «Ս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 293 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էական նշանակություն ունեն Վրաստանի հետ հարաբերությունները

Վաստակաշատ պատմաբան Ա. Տեր-Ղեւոնդյանն իր աշխատություններից մեկում հայոց պետականության աստիճանական թուլացման, իսկ ավելի ուշ պետականության կորստի հիմնական պատճառներին անդրադառնալով՝ հետեւյալ եզրակացությունն է անում՝ հայկական պետականության բացակայության եւ տնտեսական անկման ու կեղեքումների, կրոնական հալածանքների պայմաններում առաջացած գաղթականությունը, որը զանգվածային դարձավ սելջուկյան աղետալի արշավանքներից հետո։
Դարձյալ պետականության բացակայության պայմաններում՝ մահմեդական ամիրայությունների հաստատումը Հայաստանի տարբեր գավառներում, որն սկսվեց VIII դարի վերջին, սակայն խիստ լուրջ վտանգ դարձավ XI դարի վերջից, երբ հաստատվեցին սելջուկյան վայրագ ամիրայությունները։ Հայաստանի խիստ աննպաստ աշխարհագրական դիրքը, որի բացասական ազդեցությունն առավել մեծ չափով զգացվեց XI դարից հետո, նախորդ երկու ազդակների առկայության պայմաններում։
Ա. Տեր—Ղեւոնդյանի այս դիտարկումները խիստ արդիական են ու ուսանելի նաեւ ներկայում։ Անցյալ դարերի մեր պատմությունը հուշում է, որ էթնիկ տարրի առկայությունը մեծապես պայմանավորում է տվյալ հողի, տարածքի պատկանելությունը։ Դա տեսանելի է նաեւ Արցախի ու Նախիջեւանի օրինակներով։ Արցախն այսօր մերն է, քանի որ այդտեղ բնակվում են հայեր, իսկ Նախիջեւանը Ադրբեջանի կազմում է, քանի որ Ադրբեջանը ժամանակին կարողացավ խաղաղ պայմաններում հայաթափ անել այն ու վերացնել Նախիջեւանի Ինքնավար Մարզի՝ անկախություն ձեռք բերելու վտանգը։
Անդրադառնանք Հայաստանի աշխարհագրական դիրքին։ Այսօր թեեւ պահպանվում են աշխարհագրական դիրքի հետ կապված խնդիրները, մարտահրավերներն ու անհարմարությունները, բայց օտար, այսպես ասած, ամիրայությունների հաստատումը կանխվել է։ Սակայն իրականութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 329 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հոկտեմբեր 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024