ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 21:45
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Մարտ » 6 » Հայությունն ունի այնպիսի ներուժ, որպեսզի երաշխավորի անկախ, հզոր հայկական պետության գոյությունը
12:25
Հայությունն ունի այնպիսի ներուժ, որպեսզի երաշխավորի անկախ, հզոր հայկական պետության գոյությունը

Վարչապետը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցելու էին եկել ոչ միայն Թբիլիսիի, այլ նաեւ Սամցե Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին օտարերկրյա այցը կատարել է Վրաստան։ «Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում։ Անմոռանալի էր նաեւ Սամցխե Ջավախեթիում ունեցած հանդիպումը։ Այդ այցի ընթացքում առաջարկեցի մեր հարաբերությունները կառուցել մի նոր բանաձեւի վրա, որը հետեւյալն էր. Վրաստանը եւ վրացի ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը չեն ներգրավվի որեւէ հակավրացական դավադրության մեջ, չունեն ոչ մի վատ տրամադրվածություն Վրաստանի եւ վրացի ժողովրդի նկատմամբ, հակառակը՝ շահագրգիռ են, որ Վրաստանը լինի զարգացած, կայուն երկիր։ Նաեւ այդ բանաձեւին համապատասխան՝ Հայաստանը եւ հայ ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Վրաստանը եւ վրացի ժողովուրդը չեն ներգրավվի որեւէ հակահայկական դավադրության մեջ, չունեն նեգատիվ տրամադրվածություն, հակառակը՝ շահագրգիռ են, որ Հայատանի Հանրապետությունը լինի զարգացած պետություն»,–նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում հենց այս բանաձեւի վրա են հիմնվել հայ—վրացական հարաբերությունները։ Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն այժմ ունեն բացառիկ լավ մթնոլորտ, եւ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ երկկողմ հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել, քան այսօր է։ «Սա նոր հնարավորություններ է ստեղծում Հայաստանի եւ Վրաստանի համար։ Մեր հաջորդ առաջարկն այն է, որ մենք մեր հարաբերությունները դիտարկենք հարյուրամյակների կտրվածքով՝ դեպի ապագա, այսօրվանից կարողանանք ընդհանուր պատկերացումներ ունենալ իրար հետ, որովհետեւ այս տարածաշրջանում հազարամյակներով ապրել ենք կողք կողքի»,–ասել է վարչապետը՝ հավելելով, որ աշխարհում շատ չենք տեսնի իրար հետ ապրող ժողովուրդներ, որոնք հազարամյա համատեղ պատմություն ունենալով՝ չունեն թշնամանքի պատմություն։ ՀՀ կառավարության ղեկավարի խոսքով՝ սա կարեւոր արձանագրում է, որը պետք է ընդգծել։ Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ պատմության շատ փուլերում երկու ժողովուրդներն ունեցել են ընդհանուր մարտահրավերներ, ստիպված են եղել դրանց դիմակայել միասին, ուստի լավ կլինի, որ երկու պետություններն իրենց ապագան դիտարկեն այս տեսանկյունից։
Հանդիպման ընթացքում վարչապետն առանձնահատուկ ողջույններ է հղել թիֆլիսահայությանը, որը, նրա խոսքով, մեր ժողովրդի կյանքում ամենանշանակալի դերն ունեցած գործոններից է։ «Մեր մշակույթի, ինքնության բազմաթիվ հսկաներ ձեւավորվել եւ գործել են Թիֆլիսում, թիֆլիսահայության միջավայրում։ Դժվար է ասել, թե ինչպիսին կլիներ մեր ինքնությունը Հայաստանում, եթե չլիներ այն մեծ մշակութային ժառանգությունը, որն ստեղծվել է Թիֆլիսում։ Ընդհանրապես, մեր ժամանակակից ինքնությունը երեք հենասյուներ ունի, խոշոր մշակութային հենասյուներ՝ Թումանյանը, Թամանյանը եւ Կոմիտասը։ Կարծում եմ, որ Թումանյանն, ըստ էության, ուղնուծուծով թիֆիլիսահույության ամենավառ օրինակն է եւ արտահայտում է թիֆլիսահայության կարեւորությունը մեր ժողովրդի համար»,–նշել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը եւս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել Վրաստանի կառավարությանը՝ հայ ժառանգության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար։ Գործադիրի ղեկավարի խոսքով՝ սա այն կարեւոր գործոններից մեկն է, որը ձեւակերպում է հայ—վրացական ժամանակակից հարաբերությունները։ «Մեզ իրար է միացնում քրիստոնեությունը եւ քրիստոնեական ժառանգությունը։ Պետք է անենք լավագույնը, որպեսզի Վրաստանի հետ իմ մատնանշած հենքի վրա մեր հարաբերությունները ստանան երկարաժամկետ եւ ռազմավարական բովանդակություն»,–նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ մեր այսօրվա գործունեության կարեւորագույն առանձնահատկություններից մեկը պետք է լինի այն, որ այսօր ստեղծում ենք այն ապագան, որում պետք է ապրեն մեր սերունդները հիսուն, հարյուր տարի անց։ «Հայաստան պետությունն այլեւս երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան, չպետք է գոյություն ունենա այնպիսի ուժ, որն ի վիճակի կլինի հայկական պետության պատմությունը փակել։ Հայաստանը ոչ միայն ՀՀ քաղաքացիների հայրենիքն է, այլեւ բոլոր հայերի պետությունն է, անկախ նրանից, թե այդ մարդիկ որ երկրի քաղաքացի են։ Մենք շահագրգիռ ենք, որ Վրաստանի հայությունը լինի լիարժեք պատասխանատու Վրաստանի քաղաքացի, որովհետեւ դա մեր հարաբերությունների բնականոն զարգացման կարեւորագույն նախապայմաններից մեկն է, բայց նաեւ մենք համարում ենք, որ Հայաստանի վերաբերմունքը Հայաստանից դուրս ապրողների նկատմամբ եւ հակառակը՝ պետք է փոխվի, պետք է դառնա ավելի կառուցողական, ռազմավարական։ Այս է պատճառը, որ մեր քաղաքականության հիմքում դնում ենք համահայկականության գաղափարը։ Հայությունն ունի այնպիսի ներուժ, որպեսզի երաշախավորի անկախ, հզոր հայկական պետության գոյությունը։ Հայ ժողովուրդն ունի ներուժ, որ սեփական ձեռքը վերցնի իր ճակատագիրը։ Մենք պետք է աշխարհում ունենանք հնարավորինս շատ բարեկամներ եւ ամեն ինչ անենք, որ մեր բարեկամները դառնան ավելի բարեկամ։ Հետեւաբար, հայ—վրացական հարաբերությունների գլխավոր խնդիրը սա է՝ լինել ավելի ու ավելի հուսալի, բարեկամ, գործընկեր միմյանց նկատմամբ։ Եվ վստահեցնում եմ, որ մենք վստահ քայլերով գնում ենք հենց այս ճանապարհով»,–նշել է վարչապետ Փաշինյանը։
Հանդիպման ընթացքում վարչապետը եւ պատվիրակության անդամները պատասխանել են վիրահայերի բազմաթիվ հարցերի, անդրադարձել հայ—վրացական հարաբերություններին, հայրենադարձությանը, կառավարության տնտեսական, կադրային քաղաքականությանը, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող միջոցառումներին եւ այլ հարցերի։

Կատեգորիա: Քաղաքականություն | Դիտումներ: 248 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024