ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 05:23
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 3
Հյուրեր: 3
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Մարտ » 17

Պետության օրակարգում է նաեւ համաճարակի տնտեսական հետեւանքների մեղմման հարցը

Կորոնավիրուսի համաճարակն առողջապահական խնդիրներից զատ հարուցեց էական տնտեսական խնդիրներ։ Առաջին հարվածը ստացավ Չինաստանի տնտեսությունը, որի ազդեցությունը միանգամից զգացին այնտեղ արտադրություն իրականացնող աշխարհի խոշորագույն ընկերություններն ու գործարարները։ Վարակի տարածումը Չինաստանի սահմաններից դուրս երկրների տնտեսությունների վրա անխուսափելիորեն ունենում ու ունենալու է բացասական հետեւանքներ։ «Forbes»—ը հաղորդել է, որ 1987 թ. «Սեւ հինգշաբթիից» հետո Նյու Յորքի ֆոնդային բորսաներն արձանագրել են ամենամեծ անկումները, ինչի հետեւանքով աշխարհի 20 ամենահարուստները մեկ օրում կորցրել են 78 մլրդ դոլար։ Պետությունները համաճարակի դեմ պայքարելու են երկու ճակատով՝ առողջապահական եւ տնտեսական։ Ճգնաժամի հնարավոր բացասական հետեւանքները թույլ են լինելու այն երկրների համար, որոնց տնտեսություններն ավելի դիվերսիֆիկացված են։
Վարակի տարածման առաջին ամիսներին զգալի հարված ստացան պետությունների տուրիզմի ոլորտները եւ ազգային արժույթները։ Վերջինիս դեպքում համաճարակին զուգակցվեց նաեւ նավթի համաշխարհային գների ռեկորդային անկումը։ Ստեղծված իրավիճակում տնտեսական կորուստները մեղմելու համար կարեւոր է պետության արագ եւ նպատակային միջոցառումների իրականացումը, առավել եւս, որ խոսքը երկրներում համաճարակի ազդեցության կարճ ժամանակահատվածի՝ 1—3 ամիսների մասին է։ Սա է փաստում Չինաստանի օրինակը, երբ երեք ամսում վիրուսի մեծ ծավալներով տարածումը հասավ գագաթնակետին եւ արդեն նահանջելու միտումներ է ցույց տալիս։
Չնայած տնտեսության մեջ տարեցտարի ավելացող մասնաբաժնին՝ զբոսաշրջության ոլորտը Հայաստանում չունի այն ծավալները, ինչ Վրաստանում է։ Մեր հ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 361 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

1. Մուտքը և ելքը ՀՀ սահմանով

• ՀՀ քաղաքացիները չեն կարող ցամաքային սահմանով լքել ՀՀ տարածքը. բացառություն կկազմեն բեռնափոխադրումներ իրականացնողները, օրինակ` վարորդները:

• ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները (եթե նույնիսկ ՀՀ քաղաքացի չեն), Հայաստանում հաշվառված և բնակվող անձինք կարող են մուտք գործել ՀՀ տարածք:

• Այլ օտարերկրացիների մուտքը արգելվելու է, եթե, օրինակ, նրանք այնպիսի երկրների քաղաքացիներ են կամ վերջին 14 օրը գտնվել են այնպիսի երկրներում, որտեղ համաճարակաբանական լարված իրավիճակ է տիրում (նման երկրների ցանկը կորոշի պարետը)

• Անկախ բոլոր դեպքերից, դիվանագիտական ներկայացուցչությունները, օրինակ` դեսպանները, հյուպատոսական հիմնարկների և ﬕջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդաﬓերը կարողանալու են մուտք գործել ՀՀ տարածք

• Միևնույն ժամանակ պարետը, կախված կոնկրետ հանգամանքներից և առանձնահատուկ դեպքերում կարող է որոշել նաև թույլ տալ այլ անձանց մուտքը ՀՀ տարածք, որոնց արգելվում է մուտք գործել` համաձայն արտակարգ դրության պայմանների

2. Կանխարգելիչ միջոցառումներ

• ՀՀ սահմանից մուտք գործելուց հետո կատարվելու է անձանց զննություն
• ախտանիշների առկայության դեպքում իրականացվելու է հոսպիտալացում, ﬔկուսացում (ինքնաﬔկուսացում) և (կամ) այլ սահմանափակող ﬕջոցառուﬓեր,
• եթե անձը հրաժարվի նման միջոցառումներից, նրան կարող են ժամանակավորապես ﬔկուսացնե ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 355 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԺ բոլոր խմբակցություններն աջակցություն են հայտնել կառավարության՝ արտակարգ դրության նախաձեռնությանը

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարությունն ընդունել է օրակարգում ներառված որոշման նախագիծը՝  «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին»։ Որոշման ընդունումը պայմանավորված է, մասնավորապես, աշխարհում եւ ՀՀ-ում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման դեպքերով եւ այդ վարակը Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարի՝ 2020 թվականի մարտի 13-ի հայտարարությամբ որպես պանդեմիա որակելու հանգամանքով։ 
Ըստ այդմ՝ կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16—ից, ժամը 18։30—ից սկսած մինչեւ 2020 թվականի ապրիլի 14—ը, ժամը 17։00 ներառյալ՝ հայտարարել արտակարգ դրություն։ Արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերի եւ միջոցների միասնական ղեկավարումն իրականացնելու նպատակով կստեղծվի պարետատուն, որի ղեկավարման համար պարետ կնշանակվի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Պարետատան կազմում ի պաշտոնե ընդգրկվում են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը, ՀՀ արտակարգ իրավիճակների, առողջապահության, էկոնոմիկայի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները, Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, ՀՀ ոստիկանության պետը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը, ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների համակարգման գրասենյակի ղեկավարը, ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի եւ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարները։ Պարետատան աշխատանքների սպասարկումը կապահովեն վարչապետի աշխատակազմը եւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 348 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 17.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024