Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2020 » Մարտ » 02
2020 թ. լրանում է Սեւրի պայմանագրի 100-ամյակը։ Համոզված եմ, որ այն համայն հայության կողմից կնշվի ըստ պատշաճի։ Անձամբ կարեւորում եմ ոչ միայն խոշոր միջազգային գիտաժողովի անցկացումը, այլեւ միջոցառումների շարքի կազմակերպումը ողջ տարվա ընթացքում, որոնց հիմնական թիրախը պետք է լինեն երիտասարդները։ Նրանք պետք է պատրաստ լինեն բարենպաստ պայմաններ առաջանալու դեպքում գիտական բարձր մակարդակով եւ ժամանակակից աշխարհին ընկալելի մոտեցումների հիման վրա համաշխարհային դիվանագիտության օրակարգ բերել Հայկական հարցը։ Իսկ որ ոչ այնքան հեռու ապագայում այդպիսի պայմաններ կստեղծվեն, դրանում չեմ կասկածում։ Մերձավոր Արեւելքը, ինչպես ցույց են տալիս վերջին տարիների իրադարձությունները, մտնում է իր պատմության մի նոր փուլ, որի արդյունքում կբարձրանա այդ երկրների սահմանների վերաձեւման կամ էլ նոր պետությունների առաջացման հարցը, ինչն անխուսափելիորեն կառաջացնի հետաքրքրություն Սեւրի պայմանագրի նկատմամբ, քանի որ այն զգալի չափով նպաստել է ժամանակակից Մերձավոր Արեւելքի քաղաքական քարտեզի ձեւավորմանը։ Դա հնարավորություն կտա արդիականացնելու Հայկական հարցի վերաբերյալ միջազգային քննարկումները։ Մենք պետք է պատրաստ լինենք դրան։
Հայկական հարցին տրվում են տարաբնույթ բնութագրումներ։ Այսպես, օրինակ, նշվում է, թե Հայկական հարցը ներկա փուլում ենթարկվել է փոփոխությունների եւ հանդես է գալիս որպես Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման հարց։ Գոյություն ունի նաեւ մեկ այլ մոտեցում, համաձայն որի Հայկական հարցն ունի երկու փուլ. առաջինը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման փուլն է, իսկ երկրորդը՝ ցեղասպանության հետեւանքների վերացումը, այսինքն՝ տարածքային պահանջատիրության փուլն է։ Այս տեսակետի կողմնակիցները պնդում են, որ ներկայումս հայությունն իր ողջ ուժերը պետք է ներդնի առաջին փուլը հաջողությամբ
...
Կարդալ շարունակությունը »
|
Աստանայի գործընթացի անդամ երկրների միջեւ հակասությունները սրվում են
Սիրիայում իրավիճակը կրկին բարդացման միտում ունի։ Փետրվարի 27-ին, ռուսական ուժերի աջակցությամբ, Իդլիբ նահանգի Թուրքիայի հովանավորության ներքո գտնվող ահաբեկիչների դեմ իրականացված օդային հարձակումից զոհվել է 33 թուրք զինվոր, եւ, ըստ տարբեր աղբյուրների, շուրջ 36—ն էլ վիրավորվել է։ Էրդողանն այս առնչությամբ ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել, որից հետո, ըստ թուրքական աղբյուրների, այդ երկրի զինված ուժերն սկսել են թիրախ դարձնել Սիրիայի բանակի դիրքերը եւ ոչնչացնել դրանք։ Միաժամանակ ԱԳ նախարար Չաուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ։ Վերջինիս խոսնակը, անդրադառնալով հեռախոսազրույցին, նշել է, որ Ստոլտենբերգը դատապարտել է հարձակումը եւ պահանջել անհապաղ դադարեցնել այն։ Նա նաեւ Իդլիբում ներքաշված բոլոր ուժերից պահանջել է ներկա վտանգավոր պայմաններում ջանք չխնայել լարվածությունը թուլացնելու ուղղությամբ եւ զերծ մնալ ցանկացած գործողությունից, որոնք էլ ավելի են վտանգելու այստեղ տիրող աղետալի հումանիտար վիճակը։ Իսկ ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած հայտարարության մեջ նշվել է, որ ԱՄՆ—ն կանգնած է ՆԱՏՕ—ում իր դաշնակցի կողքին, միաժամանակ, Սիրիայից եւ նրան աջակցող Իրանից ու Ռուսաստանից պահանջել է անմիջապես վերջ դնել Իդլիբի վրա հարձակումներին։
Յենս Ստոլտենբերգը երեկ, ամփոփելով դեսպանների մակարդակով Հյուսիսատլանտյան խորհրդի արտակարգ նիստի արդյունքները, որը գումարվել էր Թուրքիայի պահանջով՝ քննարկելու Իդլիբի իրադրության շուրջ ստեղծված իրավիճակը, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ՆԱՏՕ—ն կշարունակի աջակցել Թուրքիային, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության ոլորտում։
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
« Մարտ 2020 » | Երկ | Երկ | Չրկ | Հնգ | Ուր | Շբ | Կր | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|