ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 26.04.2024, 00:26
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Մարտ » 06

Դրանք ամրանում են նաեւ ժողովրդավարական արժեքներին նվիրվածությամբ

Երեկ առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Վրաստան։ Վարչապետը հանդիպումներ է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի, Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա Երկրորդի եւ Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեի հետ։
Ինչպես երեւում է տարածված պաշտոնական հաղորդագրություններից՝ հանդիպումներն անցել են բավական ջերմ մթնոլորտում։ Գիորգի Գախարիան նշել է, որ Հայաստանն ու Վրաստանն ապրում են բարդ տարածաշրջանում, եւ երկու երկրները հասկանում են, որ տարածաշրջանային կայունությունը պետությունների զարգացման հիմքն է։ «Մենք նախ պետք է հոգ տանենք մեր երկրների խաղաղության, ապա քաղաքական, տնտեսական, մշակութային հարցերի մասին»,– ասել է Վրաստանի վարչապետը։
Ի պատասխան Գ. Գախարիային՝ Ն. Փաշինյանն ասել է. «Վրաստանի հետ հարաբերությունների մեր պատկերացումներն ունեն ռազմավարական բնույթ։ Մեր երկրներն ունեն ավելի լայն համագործակցություն ե՛ւ ընդհանուր, ե՛ւ տարբերակվող, բայց տարածաշրջանային մեր հարաբերությունները մենք բոլորովին այլ հարթության վրա ենք դիտարկում։ Հայ—վրացական հարաբերություններն ամրացնող եւս մի գործոն նվիրվածությունն է ժողովրդավարական արժեքներին։ Այս հանգամանքը եւս մի կարեւոր անկյունաքար է»։
Այսպիսով, վարչապետն ընդգծել է հայ—վրացական հարաբերությունների խիստ բարձր մակարդակն ու այն էլ ավելի զարգացնելու՝ Հայաստանի միտվածությունը։
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում կատարել է նաեւ մի շատ կարեւոր ընդգծում, որը, կարելի է ասել, կարող է դառնալ հայ—վրացական հարաբերությունների հետագա զարգացման համար սկզբունքային ձեւակերպում։ « ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 290 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետը հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ.
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Շոթա Ռուսթավելիի անվան թատրոնում հանդիպել է Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցելու էին եկել ոչ միայն Թբիլիսիի, այլ նաեւ Սամցե Ջավախեթիի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ողջունելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին օտարերկրյա այցը կատարել է Վրաստան։ «Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումը Թբիլիսիի հայկական եկեղեցու բակում։ Անմոռանալի էր նաեւ Սամցխե Ջավախեթիում ունեցած հանդիպումը։ Այդ այցի ընթացքում առաջարկեցի մեր հարաբերությունները կառուցել մի նոր բանաձեւի վրա, որը հետեւյալն էր. Վրաստանը եւ վրացի ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը չեն ներգրավվի որեւէ հակավրացական դավադրության մեջ, չունեն ոչ մի վատ տրամադրվածություն Վրաստանի եւ վրացի ժողովրդի նկատմամբ, հակառակը՝ շահագրգիռ են, որ Վրաստանը լինի զարգացած, կայուն երկիր։ Նաեւ այդ բանաձեւին համապատասխան՝ Հայաստանը եւ հայ ժողովուրդը պետք է համոզված լինեն, որ Վրաստանը եւ վրացի ժողովուրդը չեն ներգրավվի որեւէ հակահայկական դավադրության մեջ, չունեն նեգատիվ տրամադրվածություն, հակառակը՝ շահագրգիռ են, որ Հայատանի Հանրապետությունը լինի զարգացած պետություն»,–նշել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում հենց այս բանաձեւի վրա են հիմնվել հայ—վրացական հարաբերությունները։ Վարչապետն ընդգծել է, որ երկու երկրներն այժմ ունեն բացառիկ լավ մթնոլորտ, եւ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ երկկողմ հարաբերությունները նախկինում երբեք ավելի լավ չեն եղել, քան այսօր է։ «Ս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 255 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Էական նշանակություն ունեն Վրաստանի հետ հարաբերությունները

Վաստակաշատ պատմաբան Ա. Տեր-Ղեւոնդյանն իր աշխատություններից մեկում հայոց պետականության աստիճանական թուլացման, իսկ ավելի ուշ պետականության կորստի հիմնական պատճառներին անդրադառնալով՝ հետեւյալ եզրակացությունն է անում՝ հայկական պետականության բացակայության եւ տնտեսական անկման ու կեղեքումների, կրոնական հալածանքների պայմաններում առաջացած գաղթականությունը, որը զանգվածային դարձավ սելջուկյան աղետալի արշավանքներից հետո։
Դարձյալ պետականության բացակայության պայմաններում՝ մահմեդական ամիրայությունների հաստատումը Հայաստանի տարբեր գավառներում, որն սկսվեց VIII դարի վերջին, սակայն խիստ լուրջ վտանգ դարձավ XI դարի վերջից, երբ հաստատվեցին սելջուկյան վայրագ ամիրայությունները։ Հայաստանի խիստ աննպաստ աշխարհագրական դիրքը, որի բացասական ազդեցությունն առավել մեծ չափով զգացվեց XI դարից հետո, նախորդ երկու ազդակների առկայության պայմաններում։
Ա. Տեր—Ղեւոնդյանի այս դիտարկումները խիստ արդիական են ու ուսանելի նաեւ ներկայում։ Անցյալ դարերի մեր պատմությունը հուշում է, որ էթնիկ տարրի առկայությունը մեծապես պայմանավորում է տվյալ հողի, տարածքի պատկանելությունը։ Դա տեսանելի է նաեւ Արցախի ու Նախիջեւանի օրինակներով։ Արցախն այսօր մերն է, քանի որ այդտեղ բնակվում են հայեր, իսկ Նախիջեւանը Ադրբեջանի կազմում է, քանի որ Ադրբեջանը ժամանակին կարողացավ խաղաղ պայմաններում հայաթափ անել այն ու վերացնել Նախիջեւանի Ինքնավար Մարզի՝ անկախություն ձեռք բերելու վտանգը։
Անդրադառնանք Հայաստանի աշխարհագրական դիրքին։ Այսօր թեեւ պահպանվում են աշխարհագրական դիրքի հետ կապված խնդիրները, մարտահրավերներն ու անհարմարությունները, բայց օտար, այսպես ասած, ամիրայությունների հաստատումը կանխվել է։ Սակայն իրականութ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 290 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 06.03.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024