ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 18.04.2024, 22:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 292 293 294 295 296 ... 312 313 »
«Ազատ եւ արդար ընտրությունների համար պատասխանատու է ամբողջ հասարակությունը, այլ ոչ թե Կենտրոնական ընտրական հանձնաժողովը»,–երեկ ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հակոբ Հակոբյանը։ Ըստ բանախոսի՝ ընտրական գործընթացի թափանցիկությունը կախված է նրանից, թե որքանով են զգում իրենց պատասխանատվությունը հասարակությունը եւ քաղաքական ուժերը։
«Կարծում եմ, քվեաթերթիկն իշխանությունը չի գցում արկղի մեջ, այլ՝ քաղաքացին»,–շեշտեց նա։ Ընտրությունների թափանցիկությանը պետք է հետեւի յուրաքանչյուր ոք։
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետական մարմին է, որը կարգավորում, կառավարում եւ անցկացնում է ընտրություն, ինքը պատասխանատու է այդքանով։ Բայց ընտրություների իրական պատասխանատուն քաղաքակամն ուժերն են։ Ովքե՞ր են ձեւավորում հանձնաժողովները՝ քաղաքական ուժերը»,–ասաց նա։
Ըստ բանախոսի՝ Ռուսաստանում տեղի ունեցած խորհրդարանական եւ նախագահական վերջին ընտրությունները ցույց են տալիս, որ ընտրություններից դժգոհելու սկզբունքը գործում է նաեւ Հայաստանում։
«Մեզ մոտ էլ արդեն իսկ հայտարարում են, որ եթե չվերանայվի մեծամասնական ընտրակարգը, ապա ընտրությունները անարդար են։ Եկեք բոլորս լծվենք արդար ընտրությունների անցկացմանը»,–ասաց պատգամավորը։
Պատասխանելով հարցին, թե ինչպիսի՞ խորհրդարան կուզենար տեսնել՝ Հակոբ Հակոբյանն ասաց. «Ապագա խորհրդարանը կուզենայի այնպիսին լիներ, որ ժողովուրդը դժգոհ լիներ իր պատգամավորից եւ հասկացներ իր պատգամավորին, որ դժգոհ է նրանից, քանի որ վերջինս չի կատարել իր խոստումները։ Սա զարգացման հիմք է։ Հետեւեք ձեր պատգամավորի խոստումներին»։
Միաժամանակ բանախոսը մտահոգություն հայտնեց, որ այսօրվա քաղաքացին դեռ խուսափում է պայքարի պատասխանատվությունից։
«Այն քաղաքացին, որն իր անձի համար խուսափում է պայքարի պատասխանատվությունից, չի կարող լավ ապրել»,–եզրափակեց ՀՀԿ—ական պատգամավորը։
Խոսելով ՀՀԿ նախընտրական ծրագիրը կազմելու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 483 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վերջերս Բուդապեշտում ՄԱԿ–ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության հետ կնքվել է առաջնահերթությունների ծրագրային մի շրջանակ 2012–2015թթ. համար, որին մասնակից է նաեւ Հայաստանը։ Ի դեպ, մեր հանրապետությունը առաջիններից մեկն է, որ ՄԱԿ–ի հետ ստորագրել է այդպիսի փաստաթուղթ, որի շրջանակում կիրականացվեն առաջնային նշանակության մի շարք ծրագրեր։ Այս մասին երեկ հրավիրված մամուլի ասուլիսում, խոսելով ոլորտում ՀՀ–ի միջազգային համագործակցության ծրագրերի շուրջ, տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Պողոսյանը։
Այս փաստաթուղթը միակը չէ։ Անցյալ տարիներին եւ այսօր էլ նախարարությունը ՄԱԿ–ի հետ իրականացրել եւ իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք ունեն ինչպես երկարատեւ գործունեություն, այնպես էլ ուսումնասիրական բնույթ։ Գյուղատնտեսության ոլորտում ՀՀ–ն համագործակցում է նաեւ ԵՄ հետ։ Այս կազմակերպության հետ համագործակցությունը միտված է խոր եւ համապարփակ առեւտրի գոտու բանակցությունների նախապատրաստմանը։ Հաջորդը, որի վերաբերյալ պայմանագիրը ստորագրվել է օրերս Բրյուսելում, կենդանական ծագման սննդամթերքի եւ կերի վերահսկման կարողությունների հզորացման ծրագիրն է։ Սա երկու տարվա փորձի փոխանակման ծրագիր է, որը կհզորացնի Հայաստանում հիմնականում առկա ռեսուրսների գործոնը։
Եվրահանձնաժողովի կողմից ֆինանսավորվող եւս մի ծրագիր կա, որը իրականացվում է ՄԱԿ–ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության միջոցով։ Դա պարենային ապահովության տեղեկատվական համակարգի հիման վրա որոշումների կայացման բարելավման ծրագիրն է։ «Ծրագիրն առաջին հայացքից թվում է անորոշ, բայց բավականին լուրջ խնդիրներ է լուծել մինչեւ օրս։ Այն սկսվել է մեկ տարի առաջ։ Ծրագիրն աշխատում է եւս երկու կառույցների հետ՝ ազգային վիճակագրական ծառայություն եւ «Հայհիդրոմետ»։ Արդյունքում ունենք բա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 591 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում երեկ հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ։
Հանդիպման ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահը զանգվածային լրատվամիջոցների առջեւ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
Կարեւորելով խաղաղության էական նշանակությունը ՀՀ–ԵՄ համատեղ նպատակների իրականացման հարցում, Ժ. Բառոզուն նշել է. «Այս համատեքստում ես վերահաստատեցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման կարեւորությունը։ Եվրոպական միությունը շարունակում է աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին եւ պատրաստ է տրամադրել լայն աջակցություն վստահության կառուցման միջոցներին, եթե կողմերը դա ցանկանան»։
Եվրոպական Հանձնաժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ երկու կողմերի կամքի առկայության դեպքում հնարավոր կլինի գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը։ «Բարեփոխումների օրակարգին զուգահեռ, կարծում եմ՝ունենք նաեւ խաղաղության օրակարգի կարիք»,–ընդգծել է Բառոզուն։

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզուի հետ հանդիպման ավարտին

Պարո՛ն նախագահ, ուրախ եմ կրկին Ձեզ հանդիպելու եւ Հայաստան—ԵՄ օրակարգում առկա հարցերը քննարկելու հնարավորության համար։ Մեր նախորդ հանդիպումից ի վեր մի շարք կարեւոր զարգացումներ են տեղի ունեցել, որոնք նոր հանգրվանի են հասցրել Հայաստան—ԵՄ հարաբերությունները, եւ մենք մեծապես գնահատում ենք Եվրոպական հանձնաժողովի եւ անձամբ պարոն Բառոզուի ավանդը մեր համագործակցության խորացման գործում։
Միանգամից պետք է նշեմ, որ մեր օրակարգում գտնվող բոլոր հարցերի շուրջ մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Բրյուսելում նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյի հետ։
Վերահաստատելով ԵՄ աջակցությունը Մադրիդյան սկզբունքներին, Հ. Ռոմպոյը կարեւորել է ԼՂ հակամարտության կարգավորման անհրաժեշտությունը։
«Շփման գծում լարվածությունը մտահոգություն է հարուցում ԵՄ—ում, ուստի անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հրադադարի ռեժիմի ամրապնդման եւ լարվածությունից խուսափելու համար»,– ընդծել է Եվրոպական խորհրդի նախագահը։
Նախագահ Սերժ Սարգսյանն ասել է. «Շնորհակալ եմ, պարո՛ն նախագահ, եւ կրկին իմ ուրախությունն եմ հայտնում այսօրվա հանդիպման հետ կապված։ Կցանկանայի մեկ անգամ եւս հրապարակայնորեն շնորհավորել Ձեզ Եվրոպական միության խորհրդի նախագահ վերընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում նոր հաջողություններ կգրանցվեն ԵՄ խորհրդի հետ մեր հարաբերություններում։
Այսօրվա մեր քննարկումների օրակարգը բավականին հագեցած էր, ինչը խոսում է մեր դինամիկ հարաբերությունների մասին։
Պարոն Վան Ռոմպոյի հետ մենք այսօր անդրադարձանք Հայաստան—ԵՄ համագործակցության հարցերին եւ քննարկեցինք մեր հետագա անելիքները։ Կարեւորեցինք Հայաստանի եւ Եվրոպական միության հարաբերություններում ներկայումս առկա բավականին լավ զարգացումները եւ վերահաստատեցինք մեր նպատակադրվածությունը շարունակաբար խորացնել մեր համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում՝ տնտեսության, արդյունավետ կառավարման, ժողովրդավարության, մարդու իրավունքների, օրենքի գերակայության եւ հասարակական կյանքի բոլոր բնագավառներում բարեփոխումների իրականացման համար։
Մենք նաեւ քննարկեցինք Հայաստանում եվրոպական չափանիշներին համապատասխան լայնածավալ բարեփոխումների իրականացման ընթացքը։ Եվ վերահաստատեցինք, որ բարեփոխումները կազմում են ԵՄ հետ մեր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 549 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հանդիպում է ունեցել ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենի հետ։
Հանդիպման ավարտին Հայաստանի նախագահը եւ ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղարը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է նաեւ Հյուսիսատլանտյան խորհուրդ+Հայաստան 28+1 ձեւաչափով նիստին։
Սերժ Սարգսյանը ծավալուն ելույթ է ունեցել, որում անդրադարձել է Հայաստանի Հանրապետություն—ՆԱՏՕ հարաբերություններին, տարածաշրջանային զարգացումներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերներին։
Հանրապետության ղեկավարը խոսել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների եւ դրանց արդյունքների մասին։ Սերժ Սարգսյանի ելույթին արձագանքել են Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ—ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ ՆԱՏՕ—ի անդամ տասնյակից ավելի երկրների ներկայացուցիչներ, ովքեր բարձր են գնահատել ՀՀ—ՆԱՏՕ հարաբերությունների դինամիկան, Հայաստանում իրականացվող քաղաքականության արդյունքներն ու այն հանձնառությունները, որոնք մեր երկիրն ստանձնել ու հաջողությամբ է իրականացնում՝ որպես գործընկեր երկիր։
Քննարկվել է նաեւ ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարը, որտեղ ուժի եւ դրա սպառնալիքի չկիրառման, ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող գործընթացը համարվել է որպես այլընտրանք չունեցող։
Նախագահ Սարգսյանը պատասխանել է մասնակիցների հարցերին, շնորհակալություն հայտնել գնահատանքի եւ քաջալերանքի խոսքերի համար։

Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՆԱՏՕ—ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ հանդիպման ավարտին

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 508 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 07.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱԺ—ի երիտասարդ խորհրդարանականների «Համագործակցություն» խմբի անդամներն Արմավիրի մարզում հանդիպել են մարզպետ Աշոտ Ղահրամանյանի եւ մարզի երիտասարդների հետ, ներկայացրել իրենց գործունեությունը, քննարկել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ նախագծերը եւ լսել մարզի երիտասարդության առաջարկները։ Արմավիրի մարզում երիտասարդներին հուզում էին սահմանափակ աշխատատեղերի եւ աշխատանքի տեղավորման խնդիրները։
Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հանդիպման ընթացքում ներկայացրեց մարզի ընդհանուր բնութագիրը, ուղղվածությունը, կարողությունները, առկա սոցիալական խնդիրները եւ դրանց լուծման տարբերակները։ «Մենք աշխատում ենք լինել երիտասարդների կողքին եւ լուծում տալ նրանց խնդիրներին, դուք մեր ապագան եք, եւ ձեր միջից է դուրս գալու մեր երկրի նախագահը, վարչապետը, եւ դուք եք մեր երկիրը պահողները»,— հանդիպման ընթացքում նշեց Արմավիրի մարզպետը։
Աննա Բարսեղյանը երիտասարդական խորհրդարանում ներկայացնում է Արմավիրի մարզը։ «Մենք փորձում ենք վեր հանել երիտասարդներին հուզող խնդիրները, առաջարկել լուծման տարբերակները»,–ասաց նա։  hhpress.am

Սաթիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ
Կատեգորիա Категория: Մարզային | Դիտումներ Просмотров: 586 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից անկեղծորեն եւ սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Նախագահական ընտրություններում Ձեր տարած համոզիչ հաղթանակը վկայում է Ռուսաստանի համակողմանի զարգացմանը, երկրի բարեփոխմանն ու արդիականացմանը, համաշխարհային գլոբալ գործընթացներում նրա դերակատարության եւ ազդեցության էլ ավելի բարձրացմանն ուղղված Ձեր կողմից իրականացվող քաղաքականության նկատմամբ ռուսաստանցիների լայն եւ բազմամյա աջակցության մասին։
Հայաստանին եւ Ռուսաստանին միավորում են դաշնակցային հարաբերությունները, որոնք հիմնված են մեր երկրների եղբայրական ժողովուրդների ժամանակի փորձությունն անցած բարեկամության վրա։
Վերջին տարիներին հայ—ռուսական համագործակցության զարգացման մեջ ձեռք են բերվել նշանակալի արդյունքներ, ստեղծվել է էական պաշար ապագայի համար։ Եվ դրանում անգնահատելի է Ձեր անձնական ներդրումը։
Վստահ եմ, որ մեր երկկողմ ռազմավարական փոխգործակցության հետագա զարգացումն այսուհետ եւս կծառայի Հարավային Կովկասում խաղաղության, անվտանգության եւ կայունության ամրապնդմանը, թույլ կտա ոչ միայն իրականացնել երկարաժամկետ նախագծեր տնտեսության մեջ, միջտարածաշրջանային համագործակցության ոլորտում, մշակութային—հումանիտար բնագավառում, այլեւ բացահայտել միջպետական համագործակցության նոր հնարավորություններ։
Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20—ամյակի տարում հրավիրում եմ Ձեզ այցելել Հայաստան պետական այցով։ Անկասկա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 471 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Աշխատանքային այցով Բելգիայի Թագավորությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը երեկ Բրյուսելում հանդիպում է ունեցել Բելգիայի Սենատի նախագահ Սաբին դե Բեթյունի եւ Սենատի ու Ներկայացուցիչների պալատի պատգամավորների հետ։
Հանդիպմանը Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է ընդլայնելու եւ խորացնելու բազմաբնույթ կապերը Բելգիայի հետ, որը, նախագահի խոսքով, իր զարգացած տնտեսությամբ կարող է Հայաստանի համար լավ օրինակ հանդիսանալ բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Ըստ հանրապետության ղեկավարի, Հայաստանը եւ Բելգիան չափերով համադրելի երկրներ են, եւ Հայաստանում Բելգիան մշտապես ընկալվել է որպես ուսանելի զարգացման մոդել։
ՀՀ նախագահը եւ Բելգիայի Սենատի նախագահը կարեւորել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու հետեւողական երկխոսությունը։
Զրուցակիցներն ընդգծել են 2000թ. սկզբից երկու խորհրդարաններում ձեւավորված հայ—բելգիական բարեկամության պատգամավորական խմբերի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը, որը, նրանց համոզմամբ, լավագույնս կծառայի հայ—բելգիական բարեկամության խորացմանը, ինչպես նաեւ եվրոպական ընտանիքին Հայաստանի առավել մերձեցմանը։
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Բելգիայի խորհրդարանականներին եւ հանդիպման պատեհ առիթից օգտվելով, մեկ անգամ եւս ընդգծել այն խոշոր նպաստը, որ բերեց միջազգային հանրությանը Բելգիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը։ Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում այդ ուղղությամբ Բելգիայի գործադրած ջանքերը։
Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում ավելի ուշ հանդիպել է նաեւ Բելգիայի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 447 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ուղեկցությամբ հանդիպել է Երեւանի զորամասերից մեկի զինծառայողներին, ներկայացրել զինված ուժերում իրականացվող կրթական ծրագիրը, հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Վերջինիս նպատակը զորացրվող զինծառայողների մասնագիտական հմտությունների եւ առանձին ուսումնական առարկաների գծով գիտելիքների զարգացումն ու նրանց նախապատրաստումն է՝ ՀՀ բուհեր, նախնական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ընդունվելու համար։
«Մենք պետք է օգնենք ձեզ զինծառայության ընթացքում կողմնորոշվել կրթության եւ մասնագիտացման հարցում։ Մինչ զորացրվելը պետք է կարողանանք ձեզ հետ միասին հստակեցնել, թե ինչով եք ցանկանում զբաղվել բանակից հետո։ Պետությունը կանգնելու է այն զինծառայողների կողքին, ովքեր ցանկանում են գիտելիքներ ստանալ՝ ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում շարունակելու համար»,–ասել է վարչապետը։
Բուհ ընդունվելու կրթական նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու նպատակով զինծառայողներին են կցվելու Հայկական պետական մանկավարժական համալսարանի եւ 6 այլ բուհերի 172 ասպիրանտներ, մագիստրոսներ եւ երիտասարդ դասախոսներ։ «Մեր նպատակն է, որպեսզի իր զավակին բանակ ուղարկող ցանկացած ընտանիք վստահ լինի, որ պետությունը ոչ միայն զինծառայության նորմալ պայմանների ստեղծման, այլեւ նրանց երեխաների կրթական կարիքների բավարարման պարտավորություն է ստանձնում։ Եթե դուք ցանկանում եք հստակ աշխատանք, եւ դրա համար անհրաժեշտ է լինելու կարճաժամկետ վերապատրաստման դասընթացներ, ապա պետությունը կրկին կլինի ձեր կողքին եւ կօգնի նաեւ այդ հարցում»,–նշել է Տիգրան Սարգսյանը։
Կրթական ծրագիրն առայժմ կրում է պիլոտային բնույթ եւ դեռեւս կիրականացվի հանր ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 484 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն մարտի 3—ին այցելել է Պոլսո հայոց պատրիարքարան եւ առանձնազրույց ունեցել ընդհանուր փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հետ։
Ինչպես հաղորդում է թուրքական «Հուրիեթ» թերթը, հանդիպման ժամանակ Աթեշյանը անհանգստություն է հայտնել փետրվարի 26—ին Ստամբուլի Թաքսիմ հրապարակում անցկացված ռասիստական ակցիայի կապակցությամբ եւ նշել, որ թուրքահայ համայնքը մտահոգված է թուրքական պետությունը ներկայացնող նախարարի մասնակցությամբ անցկացված ակցիայում հայատյաց քարոզչություն իրագործվելու փաստով։ Աթեշյանն անընդունելի է համարել ցույցի ժամանակ հայերին վիրավորող պաստառների ցուցադրությունն ու կոչեր եւ կարգախոսներ հնչեցնելը։
«Փետրվարի 26—ին Թաքսիմի հրապարակում կազմակերպված ցույցի ժամանակ բարձրացված պաստառների վրա որոշ գրություններ մտահոգիչ են։ Հայ համայքնի ներկայացուցիչները վրդովված են այնտեղ հնչեցված վիրավորանքների կապակցությամբ։ Որեւէ ազգի չի կարելի վիրավորել»,–ասել է Աթեշյանը։
Իսկ Ստամբուլի Գալաթասարայ հրապարակում բողոքի ցույց է անցկացվել փետրվարի 26—ին Թաքսիմ հրապարակում թուրքական եւ ադրբեջանական իշխանությունների կողմից կազմակերպված հակահայկական ակցիայի դեմ։
Ինչպես հաղորդում է «CNNTurk» հեռուստաալիքը, ռասայականության դեմ բողոքի ցույցին մասնակցել են Թուրքիայի ադրբեջանցի սոցիալիստները, Անկախություն եւ համերաշխություն» կուսակցության, AKA—DER, «Խաղաղության համար արվեստի ձեռնարկում» կազմակերպության, Վրացական մշակույթի կենտրոնի, Ժողովուրդների դեմոկրատական կոնգրեսի, «Jineps» թերթի խմբագրության, Լազական դպրոցի կոլեկտիվի, բազմաթիվ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների անդամներ, ինչպես նաեւ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) պատգամավոր Մահմուդ Թանալը, լրագրողներ եւ արվեստի բնագավառի ներկայացուցիչներ։
«Երթ՝ հանուն ռասայականության դեմ ժողովու ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 516 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 06.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024