ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 28.03.2024, 20:36
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 294 295 296 297 298 ... 312 313 »
Ի՞նչ ասել է «առավել ներգրավված եւ ակտիվ» լինել Ղարաբաղի կարգավորման հարցում. խոսքը ԵՄ—ի եւ կառույցի անդամ—երկրների կողմից վերջին շրջանում հնչող հայտարարությունների մասին է։ Թեպետ ԵՄ երկիր Ֆրանսիան ներկայացված է կարգավորման միջնորդական խմբում, այդուհանդերձ, Եվրոպական միության պաշտոնյաները խոսում են «առավել ակտիվ» ներգրավվածության եւ ազդեցության մասին։
Այս մասին խոսվում է նաեւ օրերս ԵՄ արտաքին գործերի խորհրդի ընդունած որոշման մեջ։ Ավելին, փաստաթղթում Եվրամիությունը ցանկություն է արտահայտում իր ներկայացուցիչների համար Լեռնային Ղարաբաղ եւ հարակից շրջաններ առանց նախապայմանների մուտք գործելու հնարավորություն ստանալ։ Արտաքին գործերի խորհուրդը առաջարկում է մշակել Լեռնային Ղարաբաղում խաղաղությունը հաստատելուց հետո հնարավոր զարգացումների տարբերակներ, որոնք Եվրամիության հետագա ներգրավվածության հիմք են դառնալու։
Այս կապակցությամբ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության գլխավոր քարտուղար Մայքլ Քամբեքը կարեւորել է, որ Եվրոպական միությունը ցանկանում է ազատ մուտք դեպի Ղարաբաղ, Հայաստանի հետ արտոնագրերի ռեժիմի պարզեցում, ազատ առեւտուր եւ ժողովրդավարության զարգացում. «Եվրոպական խորհրդի հայտարարությունը նկարագրում է ոչ միայն Եվրամիություն—Հայաստան հարաբերությունների մի նոր որակը, ներառյալ՝ արտոնագրերի ռեժիմի պարզեցումը եւ խոր ու համապարփակ ազատ առեւտրի գոտին, նաեւ հետագա աջակցության եւ ինտեգրման պայմանները։
Բայց ամենակարեւորը՝ ԵՄ—ն ակնկալում է, որ Եվրամիության պաշտոնյաներն ազատ այցելեն Լեռնային Ղարաբաղ՝ անտեսելով անթույլատրելի ճնշումներն Ադրբեջանի կողմից։ Մենք ակնկալում ենք, որ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորը, դեսպան Տրայան Հրիստեան եւ ԵՄ այլ պաշտոնյաներ ոչ միայն կայցելեն Լեռնային Ղարաբաղ եւ առաջին ձեռքից տեղեկություններ կստանան իրական իրավիճակի վերաբերյալ, այլեւ կնպաստեն վստահությունն ամրապնդող միջոցառումն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 401 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Համագործակցությունն «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» միջեւ արդեն ձեւավորվել է. մնացել է միայն զուտ տեխնիկական հատվածը։
Չնայած դաշինքի մասին պաշտոնական հայտարարություն չեղավ, այդուհաներձ, իրողությունը հաստատվեց կայացած «Ժառանգություն» կուսակցության յոթերորդ համագումարի ընթացքում, որին, բացի կուսակցական անդամներից եւ ԱԺ խմբակցության «Ժառանգության» պատգամավորներից, ներկա էին նաեւ հայաստանյան մի շարք այլ կուսակցությունների, Հայաստանում միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։
«Վստահ եմ, որ ձեր որոշումները վճռորոշ կլինեն եւ ավելի ուժեղ կդարձնեն «Ժառանգության», առկա մարտահրավերների առջեւ»,–նշեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ընդգծելով այն համագործակցության փորձը, որը մշակվել է ՀՅԴ—ի ու «Ժառանգության» միջեւ։
Ր. Հովհաննիսյանն առհասարակ կարեւորում է ընդդիմադիր ուժերի միջեւ ձեւավորված համագործակցությունը։ Նա իր ծավալուն ելույթում անդարդարձավ Հայաստանի հիմնական խնդիրներին՝ հայտարարելով, որ պետք է ժողովուրդը միասնական ու պահանջատեր լինի գալիք փորձություններին ընդառաջ. «Քաղաքական գործիչը նախ պետք է ժողովրդի բարեկեցության մասին մտածի եւ նոր սեփական ապահովության, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի հպարտ լինի, որ Հայաստանի քաղաքացի է»։
Խոսելով «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցության մասին՝ Ր. Հովհաննիսյանը ողջունեց ազատ դեմոկրատների որոշումը համատեղ պայքարելու հանուն արդարության ու ժողովրդավար պետության կառուցման. «Մեզ համար ողջունելի է նաեւ փորձը համատեղ պայքարի խորհրդարանական ու արտախորհրդարանական ուժերի հետ։ Դա կարեւոր քայլ է դեպի համատեղ պայքար»։
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը ողջունեց «Ժառանգության» ձգտումը՝ խորհրդարանը դարձնելու քաղաքացիական պահանջների քննարկման թատերաբեմ։ Խոսելով ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 467 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Երեկ տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, հայտնում են ՀՀ կառավարության  տեղեկատվության եւ հասարակայնության հետ  կապերի վարչությունից։
Նիստից առաջ վարչապետը տեղեկացրել է, որ այս օրերին հրատարակիչներից, հեղինակներից, գրքի առեւտրի կազմակերպիչներից ստացել է մի շարք դիմումներ գրքի թանկացման վերաբերյալ։ Տիգրան Սարգսյանի պահանջով խնդրո առարկայի վերաբերյալ բացատրություն է տվել ՀՀ ֆինանսների նախարարը (վարչապետի հարցերը եւ նախարարի պարզաբանումը տե՛ս առանձին)։
Հաջորդ հարցը, որին անդրադարձել է վարչապետը, Ազգային ժողովում քննարկվող «Հարկերի մասին», «Հողի հարկի մասին» եւ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթն է, որով առաջարկվում է հողի հարկ եւ գույքահարկ վճարող անձանց ազատել չվճարված գույքահարկից եւ հողի հարկից, հաշվարկված տույժ—տուգանքներից։ Քննարկման ընթացքում նախագիծն էապես բարելավվել է, եւ ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալը նիստում ներկայացրել է այդ փոփոխությունները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ յուրաքանչյուր համաներում առաջին հերթին հարվածում է պարտաճանաչ հարկատուներին, որովհետեւ պետությունը ներում է նրանց, ովքեր պարտաճանաչ չեն եղել։ «ԱԺ—ում առաջարկվող փոփոխություններն էապես մեղմացնում են այդ խնդիրը։ Իսկապես, մնում են այն խմբերը, որոնք փոքր պարտավորություններ ունեն, եւ դրանք օբյեկտիվ պատճառներով են ձեւավորվել», — հավելել է վարչապետը։
Տիգրան Սարգսյանը նաեւ տեղեկացրել է, որ երեկ Ազգային ժողովում Հայ հեղափոխական դաշնակցության խմբակցությունն արծարծել է Երեւան քաղաքում տրանսպորտի արդյունավետ կազմակերպման նոր առաջարկություն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 497 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության վերաբերյալ մի քանի հարցերով դիմել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին` ԱՄՆ Կոնգրեսում վերջինիս ելույթի ժամանակ:
Ադամ Շիֆը Քլինթոնին հիշեցրել է ցեղասպանության վերաբերյալ իր նախկինում արած հայտարարությունները` դրանք համեմատելով նրա օրերս արած հայտարարությանն այն մասին, որ Հայոց ցեղասպանությունը պատմական վեճի առարկա է, հաղորդում է Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը:
Հիլարի Քլինթոնը հերթական անգամ խուսափողական պատասխան է տվել` օգտագործելով այնպիսի բնութագրումներ, ինչպիսիք են «սարսափելի դեպքեր», «20-րդ դարի ամենասարսափելի գազանություններից մեկը»:
Քլինթոնը նաեւ հիշեցրել է Օբամայի` ապրիլի 24-ի ամենամյա ուղերձը, որտեղ նա հայտարարել է, որ «տեղի ունեցած փաստերի ամբողջական, անկեղծ եւ պարզ ճանաչումը բոլորի շահերից է բխում», եւ որ հայ եւ թուրք ժողովուրդների ու նրանց կառավարությունների վրա է ընկնում այդ հարցի լուծման պատասխանատվությունը:
Ավելի վաղ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախագծի հեղինակներ Ադամ Շիֆն ու Ռոբերտ Դոլդը փետրվարի 27-ին նամակ են հղել Քլինթոնին, որը ստորագրել են եւս 59 գործընկերներ Ներկայացուցիչների պալատից, որում նրանք կոչ են արել հրաժարվել վերջերս արված իր հրապարակային հայտարարությունից, որտեղ Քլինթոնը Հայոց ցեղասպանությունը ներկայացրել է որպես «պատմական դեբատների» հարց:
Կոնգրեսականներ Ջ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 512 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

 
Մաքսիմ Վերները (Վեռներ-Կրեկջյան) ծնվել է Լիոնում, Ֆրանսիա, 1989թ. սեպտեմբերի 11-ին: Մայրն ազգությամբ հայ է, հայրը` իտալացի: 2000 թվականից սկսել է ակտիվ գործունեություն ծավալել տարբեր ասոցիացիաներում: Տաքսու վարորդի եւ տնային տնտեսուհու որդին մեծացել է Գրենայ գյուղում, հետո տեղափոխվել Բրոն քաղաք: Սովորում է Սորբոնի համալսարանի քաղաքական հարաբերությունների ֆակուլտետում:

2011-ին  փարիզյան «Մաքս Միլո» հրատարակչությունում լույս տեսավ Վերների «Երիտասարդներ բոլոր տարիքների, միացե՛ք մեզ. 89 առաջարկ 2012-ի համար» գիրքը, որը նվիրված է առավելապես երիտասարդությանը հուզող հարցերին` պատգամավոր եւ սենատոր ընտրվելու տարիքն իջեցնելու, վարորդական իրավունք ստանալու խնդիրներին եւ այլն: Գրքում նա առաջարկում է նաեւ բաց դպրոցներ ստեղծել վարժարաններում ցածր առաջադիմություն ունեցողներին ուսումն ավարտելու հնարավորություն տալու համար, հիմնել տարեցների եւ երիտասարդների ծառայությունների, հմտությունների փոխանակման միջսերնդային գործակալություն, «աշխատանքային գործունեություն սկսողների հետ համերաշխության հիմնադրամ», որպեսզի ուսումն ավարտած եւ աշխատանք փնտրող երիտասարդներն ամսական 400 եվրո նպաստ ստանան: 

Մաքսիմը Ֆրանսիայի երիտասարդների ընկերակցության նախագահն է: Նա առնվազն 500 ստորագրություն պետք է հավաքի, որպեսզի կարողանա իր թեկնածությունն առաջադրել նախագահական ընտրություններում: Մինչ այս պահը նա արդեն 350 ստորագրություն է հավաքել:

- Մաքսիմ, քո տարիքում երիտասարդների մեծ մ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 457 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Մարտի 1—ին խորհրդարանը շարունակեց քառօրյա նիստերի աշխատանքը, հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի առաջարկով պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 4 տարի առաջ՝ մարտի մեկին, Երեւանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակը։
ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարանի նիստին հետեւում են Տավուշի մարզի եւ Երեւանի շուրջ երեք տասնյակ դպրոցների աշակերտներ եւ մանկավարժներ։ ԱԺ պատգամավորները ողջունեցին նրանց։
Այնուհետեւ խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց նախորդ օրը քննարկված «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերը եւ «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Նույնականացման քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը, «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը։
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Գույքահարկի եւ հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հողի հարկի մասին» օրենքում լրացում կատարելու մասի ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 497 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ֆրանսիայի բարձրագույն պալատի՝ Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության հերքումը քրեականացնող օրինագծի մերժումից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, թե կարո՞ղ է նոր օրինագիծ առաջարկվել եւ հնարավոր կլինի՞ այն ընդունել նախագահական ընտրություններից առաջ։
Եվրոպական այս պետության ղեկավարի պաշտոնի համար ընտրությունները կանցկացվեն այս տարվա ապրիլի 22—ին, երկրորդ փուլը նախատեսված է մայիսի 6—ին, իսկ սա բավական կարճ ժամանակահատված է օրինագիծ առաջարկելու համար։
«ՀՀ»—ի հետ զրույցում Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, Իսի Լե Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին նշեց, որ չի կարծում, թե հնարավոր կլինի օրինագիծն առաջարկել ընտրություններից առաջ, սակայն սա բոլորովին չի նշանակում, որ պայքարն ավարտված է։ «Պատգամավորների մի խմբով ստորագրել ենք օրինագծի առաջարկ, ըստ որի՝ պահպանվել են նախկին օրենքի հիմնական դրույթները, հատկապես Հայոց ցեղասպանության հերքումը բացառելը։ Սա մի քայլ է, որով ցույց ենք տալիս մեր համերաշխությունը մեր բարեկամ հայերի հետ»,–ասաց քաղաքական գործիչը։
Ա. Սանտինին մեջբերեց նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությունը, համոզմունք հայտնելով, որ նախագահն այս հարցում անկեղծ է եւ շահագրգիռ է այս թեմայով. «Երբ դեռ օրինագիծը չէր մերժվել, բայց մտել էր Սահմանադրական խորհուրդ, նախագահը խոսեց խորհրդարանականների ընդունելության ժամանակ եւ նշեց, որ եթե Սահմանադրական խորհուրդը մերժի Հայոց ցեղասպանության հերքումը պատժող օրենքը, արդեն հարցականի տակ կարող է դրվել նաեւ Հոլոքոստի ժխտումը քրեականացնող օրենքը»։
Ա. Սանտինին, ով նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ է, օրենքի մերժման մեջ, իհարկե, նկատում է Թուրքիայի մանիպուլյացիաների դերը։ «Սա մի քաղաքական խաղ է, եւ այստե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 422 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ազատության հրապարակում երեկ տեղի ունեցավ Հայ ազգային կոնգրեսի այս տարվա անդրանիկ հանրահավաքը։
Բացման խոսքով հանդես եկավ «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ հանրահավաքը նվիրված է 2008 թ. մարտի 1–ի ողբերգական իրադարձություններին։
ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը  հայտարարեց, որ միտինգներն այսուհետեւ կլինեն հաճախ։ Նա կոչ արեց հավաքվածներին միասնաբար մասնակցելու խորհրդարանի առաջիկա ընտրություններին՝ դրանք համարելով նախագահի ընտրության առաջին փուլ։
«Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը ներկաների հետ խոսեց թվերի լեզվով՝ դժգոհելով իրականացվող տնտեսական քաղաքականությունից։
Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ ստեղծված են խորհրդարանական ընտրություններում ժողովրդավարության հաղթանակի բոլոր պայմանները։
Ելույթներ ունեցան «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը։
Ապա հարթակ բարձրացավ ՀԱԿ–ի առաջնորդ Լեւոն Տեր—Պետրոսյանը։
Նա իր ելույթում շեշտադրումներ կատարեց մի շարք հարցերի վրա՝ «Մարտի 1—ի գործ», Ֆրանսիայի սահմանադրական խորհրդի որոշում, մարդահամարի արդյունքներ, ԵԿՄ համագումար եւ այլն։ ՀԱԿ—ի առաջնորդը դրական երեւույթների շարքին դասեց ՀՅԴ—ի, «Ժառանգության», ՀԱԿ—ի, «Բարգավաճ Հայաստանի» եւ այլ քաղաքական ուժերի միջեւ արդար ընտրությունների անցկացման խնդրի շուրջ սկսված երկխոսությունը, որակելով այն «կառուցողական», ինչպես նաեւ Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունների կողմից ամբողջովին համամասնական ընտրակարգի անցնելու օրենսդրական նախաձեռնությունը։ «Նշված ուժերի անկեղծ համագործակցությունն, այնուամենայնիվ, լուրջ նախադրյալ է ստեղծում ընտրությունների վերահսկման համատեղ արդյունավետ մեխանիզմ ձեւավորելո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 569 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մարտի 1—ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվեցին մի շարք հարցեր եւ ընդունվեցին համապատասխան որոշումներ։ Հանձնաժողովի անդամների կողմից միաձայն ընդունվեց ԿԸՀ 2011 թվականի օգոստոսի 11—ի՝ «Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, Երեւանի ավագանու ընտրությունների քվեաթերթիկների ձեւերը եւ շարադրանքը սահմանելու մասին» համապատասխան որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին որոշումը։
Սա վերաբերում է միայն մեծամասնական ընտրակարգին եւ այսուհետ քվեաթերթիկների վրա նշվելու է ընտրատարածքի համարը։
Նիստում միաձայն որոշում կայացվեց ԿԸՀ 2006 թվականի մարտի 16—ի թիվ 4—Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։ Նոր որոշմամբ հանձնաժողովի «Համակարգչային ծառայությունների եւ տեղեկատվության վերլուծության վարչություն» անվանումը կփոխարինվի «Տեղեկատվական տեխնոլոգիաների ու տեղեկատվության վարչություն» անվանմամբ։
Նոր որոշումը, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով, ընդամենը նպատակ ունի հանձնաժողովի աշխատակազմում համապատասխան կառուցվածքային փոփոխության իրականացման, ինչը կատարվում է հանձնաժողովի աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար։
Մյուս որոշումը վերաբերում էր անձը հաստատող փաստաթուղթը դրոշմակնքելու գործընթացի կանոնակարգմանը։ Գործող կարգի համաձայն՝ քվեարկության ծրարը կնքող եւ քվեատուփի համար պատասխանատու անդամը ծրարը կնքում եւ քվեատուփի մեջ գցելու հնարավորություն է ընձեռում միայն ընտրողի անձը հաստատող փաստաթղթում տվյալ ընտրությանը մասնակցելու վերաբերյալ դրոշմանիշի բացակայությունը ստուգելուց եւ բացակայության դեպքում անձը հաստատող փաստաթղթում դրոշմակնքում կատարելուց հետո։ ՀՀ ընտրական օրենսգրքի կանոնակարգումների համաձայն՝ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 490 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)


Հայաստանի պատմության ամենացավալի էջերից է մարտի 1–ը, որում յուրաքանչյուրը մեղքի իր բաժինն ունի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», մարտի 1—ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը։ Նա նշեց, որ ամեն անգամ, հիշելով 4 տարի առաջ տեղի ունեցածը, հարգանքի տուրք է մատուցում զոհվածների հիշատակին։ Դավթյանի խոսքով՝ ցավալի էջերը մեզ դասեր տալիս են, որից մենք փորձում ենք մաքրագործվել։
Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը ցավով նկատեց, որ արդեն մի քանի տարի մարտի մեկը իբրեւ գարնան առաջին օր նշելու փոխարեն ստիպված ենք այն հիշել որպես «սեւ օր»։
Բանախոսներն անդրադարձան մարտի 1—ին ԱԺ—ում քվեարկության դրված «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրինագծին, որ արդեն իսկ անցել է առաջին ընթերցմամբ։ ՀՀԿ անդամի խոսքով՝ ընդդիմադիր գործիչների կողմից օրինագծի շուրջ մեծ աղմուկի բարձրացումը քաղաքական մարտավարական նպատակներ ունի։
Դավթյանի խոսքով՝ օրենքը միայն Երեւանի մասին չէ. այն ողջ հանրապետության մասին է, եւ գործելու է ողջ երկրում։ «Բանակը պիտի ավելի զգոն լինի իր գործառույթներն իրականացնելիս։ Եթե օրինագծում լրացուցիչ վտանգներ ենք տեսնում, ապա կարելի է ձեւակերպել այնպես, որ այդ վտանգները վերանան»,–նշեց նա։
ՀՀԿ անդամը համոզմունք հայտնեց, որ Հայաստանում չի գտնվի որեւէ զինվոր, ով ուղղակի ձեռք կբարձրացնի կամ կհանդգնի ձեռք բարձրացնել սեփական ժողովրդի վրա։ «Անցած քսանամյա պատմությունը մեզ բավականաչափ դասեր է տվել։ Մենք ունենք այնպիսի զինվորներ եւ սպայական կազմ, ովքեր քաջ գիտակցում են իրենց առաքելությունը՝ արտաքին ոտնձգություններից հայրենիքի պաշտպանությունը»,–նշեց նա։
Մարտի մեկի դեպքերի բացահայտումը ամենից շատ հարկավոր է հանրապետության ներկայիս նախագահին ե ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 445 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.03.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024