ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:58
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 21 » Առեւտրի ռեժիմի ազատականացումը՝ զարգացման հիմնաքար /Հայաստանը բանակցությունների մեջ է Եվրամիության հետ/
10:47
Առեւտրի ռեժիմի ազատականացումը՝ զարգացման հիմնաքար /Հայաստանը բանակցությունների մեջ է Եվրամիության հետ/

ՀՀ կառավարության երկարաժամկետ ծրագրում 2012—2017թթ. համար գերակայություններից մեկը տնտեսական մրցակցության խթանումն է, որի նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված Հայաստանի եւ Եվրամիության հետ տնտեսական գործընկերության ընդլայնմանը եւ միջազգային ինտեգրման գործընթացի խորացմանը։ Եվրամիության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումն այսօր մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար ունի կարեւոր նշանակություն եւ կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես հայ արդյունաբերողների, այնպես էլ արտահանողների համար։
2012թ. փետրվարին ԵՄ առեւտրի քաղաքականության հարցերով զբաղվող կոմիտեն հաստատել է Հայաստանի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկը։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 19—20—ը, Բրյուսելում, որին հաջորդել է մայիսի սկզբին կայացած բանակցությունների նախապատրաստական փուլը։ Նշենք, որ Հայաստանում դեռ տարիներ առաջ գնահատվել եւ դիտարկվել են այդ առեւտրի գոտու ստեղծման նախադրյալներն ու իրատեսությունը եւ որպես գերակայություններ ընտրվել են 3 ուղղություններ՝ առեւտրի տեխնիկական խոչընդոտները, սանիտարական եւ բուսասանիտարական ստանդարտները եւ մտավոր սեփականության իրավունքները։ Շոշափելի եւ էական բարեփոխումներ են կատարվել վերոնշյալ ոլորտներում, եւ համաձայնագրերի պահանջների հստակ կատարումը ԵՄ համար հիմք են դարձել բանակցությունների մեկնարկի համար։
Երեկ ԵՄ խորհրդատվական խմբի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ կազմակերպված սեմինարի ժամանակ քննարկվեցին ԵՄ—Հայաստան խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների գործընթացի հիմնական տարրերը, մարտահրավերներն ու հնարավորությունները։ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու սահմանումը ենթադրում է մի քանի գործընթացների ապահովում, որոնք վերաբերում են մաքսային ոլորտի արդիականացմանը, առեւտրի դյուրինացմանը, շուկաների արդյունավետ ազատականացմանը եւ տնտեսության հիմնական ոլորտներում արտաքին ներդրողների ներգրավմանը։ Այս բոլոր խնդիրները առանձնահատուկ կարեւորվել են ՀՀ կառավարության կողմից, եւ օրենսդրական համապատասխանեցման առաջընթաց արձանագրելու դեպքում ԵՄ—ն պատրաստ է օգնել ՀՀ արտահանողներին անարգել մուտք գործելու եվրոպական շուկա։ Այսօր Հայաստանի համար ամենախոշոր առեւտրատնտեսական գործընկերները ԱՊՀ—ն եւ ԵՄ—ն են։ Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների հետ արդեն ստորագրվել է ազատ առեւտրի գոտու համաձայնագիրը, որը վավերացման ընթացքի մեջ է եւ կիրառվելու է այս տարվա սեպտեմբերից։ Այժմ նույնատիպ գործընթաց սկսվել է նաեւ Եվրամիության հետ։
Ինչպես նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, բանակցությունների փուլը հաջողությամբ ավարտվել է, եւ համաձայնագրի կիրառմամբ Հայաստանը առաջիկա տարիներին կարող է ակնկալել սերտ գործընկերություն նաեւ Եվրամիության երկրների հետ։ «Մեր տնտեսությունը պետք է ունենա արտահանման ուղղվածություն։ Եվրամիության հետ ազատ առեւտրի ռեժիմի սահմանումը ենթադրում է Հայաստանի տնտեսական համակարգի համապատասխանեցումը եվրոպական չափանիշներին։ Պահանջվելու են տեխնիկական, կազմակերպչական եւ ֆինանսական ռեսուրսներ, սակայն մենք գիտենք՝ ինչպես ենք անցնելու այդ ճանապարհը։ Հիմնական ջանքերն ու ռեսուրսները ներդրվելու են պետության կողմից, նաեւ որոշ կառույցների օժանդակությամբ։ Մենք ստացել ենք աջակցություն նաեւ Եվրամիության կողմից։ Ակնկալվում են նաեւ դրամաշնորհային ծրագրեր, որոնց շրջանակներում որակի վերահսկողության համակարգերը կհամապատասխանեցվեն Եվրամիության պահանջներին։ Առաջիկա տարիներին մեզ կհաջողվի դրանք կիրառել, ուստի պետք է արագ բարձրացնենք այն ենթակառուցվածքների մակարդակը, որոնք ապահովում են արտաքին առեւտրի եւ պահպանման ծավալների ավելացումը եւ նպաստում տնտեսության իրական հատվածի, նաեւ արդյունաբերության զարգացմանը»,— նշեց նախարարը՝ ուրախությամբ արձանագրելով, որ դեպի Եվրոպա արտահանման հարցում մեր երկիրն արդեն ունի շոշափելի արդյունքներ։ Հայաստանից արտահանվում են ամենատարբեր ապրանքատեսակներ, թե՛ մետալուրգիական արտադրանք, թե՛ տեղակատվական տեխնոլոգիաներ եւ թե՛ վերամշակված սնունդ։ «Բավական դրական զարգացումներ ունենք արդյունաբերության վերամշակման ոլորտում, եւ արտադրվում են նոր ապրանքատեսակներ ժամանակակից հենքի վրա, որոնք ունեն հնարավորություն եվրոպական շուկայում իրացվելու։ Այդ համաձայնագիրը ստեղծելու է նոր հնարավորություններ արտահանման հատվածի համար, ինչը մեր երկրի համար չափազանց կարեւոր է, քանի որ ներքին շուկան բավական սահմանափակ է, եւ տնտեսության զարգացումը էապես կապված է արտահանման հնարավորությունների մեծացումից։ Արտահանման համար նոր հնարավորությունների ձեւավորումը, նոր շուկաների մատչելիության մեծացումը մեզ համար նոր հնարավորություններ կստեղծեն։ Մենք պատրաստ ենք ունենալու ազատական առեւտրի ռեժիմներ մեր հիմնական առեւտրատնտեսական գործընկերների հետ, եւ վերջին 20 տարիների նորանկախ պետության տնտեսական քաղաքականությունը հաստատում է այդ դրույթը»,–վստահեցրեց Տիգրան Դավթյանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Օննո Սիմոնսի համոզմամբ, այս համաձայնագիրը կխորացնի Հայաստանի համագործակցությունը Եվրամիության հետ եւ դրական անդրադարձ կունենա Հայաստանի տնտեսության վրա։ Այն ենթադրում է Հայաստանի ինտեգրումը Եվրամիության ներքին շուկաներում հնարավորինս լիարժեք ծավալով, ինչը նպաստելու է խոչընդոտների վերացմանը առեւտրի սպասարկման ծառայությունների եւ ներդրումների ոլորտներում։ Սակագների եւ խոչընդոտների վերացումը, ըստ օտարեկրացի պաշտոնյայի, թույլ կտա առավել մեծ թվով ապրանքներ եւ ծառայություններ դարձնել մատչելի ե՛ւ հայաստանյան արդյունաբերողների, ե՛ւ արտահանողների, ե՛ւ սպառողների համար։
«Այս բանակցությունների մեկնարկը առանցքային քայլ է մի երկար գործընթացում, որի ներքո Հայաստանն արդեն իսկ ապացուցել է, որ արդյունավետորեն արձագանքում է նման բանակցությունները սկսելու համար անհրաժեշտ նախապայմանների կատարմանը։ Այս համաձայնագիրը չի կարող մնալ թղթի վրա, այն պետք է ապահովի իրական փոփոխություններ եւ պահանջում է հետագա բարեփոխումներ, որոնց մենք պատրաստ ենք աջակցել։ Ըստ մասնագետների կանխատեսումների, արդյունքում արտահանումը կարող է 30 տոկոսով աճել։ Բոլոր հայերը կշահեն այս բարեփոխումներից, որոնք անհրաժեշտ են այս համաձայնագրի իրագործման համար, քանի որ այն չափանիշները, որոնք վերաբերում են արտադրությանը, ընթացակարգերին եւ օրենքներին, կարդիականացվեն եւ կհամապատասխանեցվեն եվրոպական ստանդարտներին»,— նշեց  պարոն Սիմոնսը։
Արտադրության մեջ կիրառվող բոլոր սանիտարական նորմերի համապատասխանեցման արդյունքում Հայաստանի սպառողները կօգտվեն ավելի որակյալ եւ անվտանգ ապրանքներից, իսկ հայ ձեռնարկատերերը կգործեն առավել բարենպաստ միջավայրում՝ շնորհիվ մաքսային վարչարարության ոլորտի եւ մրցակցության ոլորտի բարեփոխումների։ «Այս ամենը, բնականաբար, պահանջում է քաղաքական կամք եւ հաստատուն ջանքեր իշխանության կողմից։ Այս համաձայնագրի կիրառումը դրական կանդրադառնա նաեւ մտավորական շրջանակների համար, ովքեր կօգտվեն իրենց սեփականությունը ավելի արդյունավետ պաշտպանելու իրավունքներից, իսկ հարկատուների գումարները կխնայվեն թափանցիկ եւ մրցունակ համակարգի շնորհիվ, որը կհաստատվի նաեւ պետական գնումների ոլորտում։ Այս համաձայնագրի առանցքային բաղադրիչներն են կազմելու մաքսային ոլորտի արդիականացումը եւ առեւտրի դյուրինացումը։ Կարծում եմ՝ կկարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները եւ ժամանակին ավարտել բանակցային գործընթացը՝ լիարժեքորեն կիրառելով ու բարեհաջող կյանքի կոչելով այն։ Այդ ամենը կախված է հաջող բարեփոխումների ավարտից»,–եզրափակեց ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատարը։ hhpress.am
Լուսինե ՆԱԶԱՐՅԱՆ
Կատեգորիա: Հանրապետություն | Դիտումներ: 480 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024