ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:21
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 10

Հայաստանի եւ ղարաբաղյան հակամարտության հարցերով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, միջազգային ասպարեզում լուրջ դերակատար հանդիսացող Ֆրանսիայի միջեւ հարաբերությունները բավականին խորն են, առկա է համագործակցություն կյանքի տարբեր ոլորտներում։
Այդ հարաբերությունների առավել սերտացմանը եւ Հայաստանին ու հայերին վերաբերող խնդիրների լուծմանը մեծապես նպաստում է նաեւ Ֆրանսիայի կեսմիլիոնանոց հայ համայնքը։ Իսկ նոր նախագահ Ֆրանսուա Օլանդի կառավարման շրջանում դրանք զարգանալու են դրական ուղղությամբ՝ էլ ավելի են սերտանալու եւ խորանալու։ «Այստեղ Ֆրանսիայի դիրքրորոշումը շատ ամուր եւ հստակ է»,–«ՀՀ»—ի հետ զրույցում նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն։ Հարաբերությունների խորացման մի հզոր պայման էլ Ֆրանսիայի կողմից ցեղասպանությունների հերքումը քրեականացնելու մասին օրենքի ընդունումն է։ Դեսպանը, ներկայացնելով ֆրանսիական կողմի դիրքորոշումը, հայտնեց, որ դատապարտման գործընթացը շարունակվելու է։ Հաշվի է առնվելու Սահմանադրական դատարանի օրինագծի վերաբերյալ վճիռը եւ դրա հիման վրա սկսվելու է նոր գործընթաց։
Գործընթացի վերսկսումն իրեն սպասեցնել չտվեց. Ֆրանսուա Օլանդը արդեն ձեռնամուխ է եղել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը խորհրդարանի օրակարգ բերելու գործին։ Ֆրանսիայի նախագահի նստավայրից հաստատել են նախագահ Ֆրանսուա Օլանդի եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Ֆրանկ Փափազյանի հեռախոսազրույցի մասին լուրը։ Ըստ «Ֆրանսպրես» գործակալության՝ հեռախոսազրույցի ընթացքում Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրենքի ընդունման առնչությամբ իր հանձնառությունը։ «Նախընտրական քարոզարշավի ընթացքում նախագահը տվել է խոս ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 427 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ փոխվարչապետն ընդունեց ԻԻՀ ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը երեկ ընդունեց Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը, հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից։
Փոխվարչապետը ողջունելով հյուրերին՝ վստահություն հայտնեց, որ այցի ընթացքում կքննարկվեն երկկողմ համագործակցության ընդլայնմանն ուղղված կոնկրետ հարցեր։
Նշելով, որ երկու երկրներն ունեն ջերմ եւ դինամիկ զարգացող հարաբերություններ, փոխվարչապետը նկատեց, որ տարեց տարի աճում է նաեւ ապրանքաշրջանառության ծավալը, եւ այն մի քանի անգամ ավելացնելու մտադրություն կա։ «Երկկողմ հարաբերությունների օրակարգում ունենք բավականին հավակնոտ ծրագրեր՝ սկսած Արաքս գետի վրա ՀԷԿ—ից մինչեւ Իրան— Հայաստան երկաթգծի կառուցում։ Այդ ծրագրերի իրականացումը երկու երկրներում նաեւ տնտեսական զարգացման լուրջ խթան կարող է լինել, դրանք նաեւ տարածաշրջանային կարեւոր նշանակություն ունեն»,—նշեց փոխվարչապետը։
Անդրադառնալով ապակենտրոնացված մակարդակով համագործակցությանը՝ Ա. Գեւորգյանը դրական համարեց ձեւավորված փոխգործակցությունը՝ միաժամանակ նշելով, որ առկա է այդ ձեւաչափով կապերի խորացման մեծ ներուժ։ «Հայաստանի կառավարությունը տրամադրված է խրախուսել նման հարաբերությունների զարգացումը, քանի որ այս ձեւաչափը հնարավորություն է ընձեռում կոնկրետ մակարդակում բազմակողմ գործակցություն ծավալել»,—նշեց Ա. Գեւորգյանը։
ԻԻՀ ներքին գործերի նախարարը եւս ընդգծեց երկու երկրների միջեւ բարձր մակարդակի վրա գտնվող հարաբերությունները՝ նշելով, որ առկա են տնտեսական զարգացման լայն հնարավորություններ։ Նա տեղեկացրեց, որ իր ղեկավարած պատվիրակության կազմ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 450 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ նախագահն ընդունել է ԻԻՀ ներքին գործերի նախարարի գլխավորած պատվիրակությանը
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ներքին գործերի նախարար Մոսթաֆա Մոհամադ Նաջարի գլխավորած պատվիրակությանը։
Նախագահը ողջունել է հյուրերին եւ նշել, որ վերջին շրջանում հաճախակի դարձած երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխայցելությունները, այդ թվում՝ ԻԻՀ ՆԳ նախարարի ներկայիս այցը վկայում են հայ—իրանական բարեկամությունն ավելի ամրապնդելու երկկողմ ձգտման եւ գործնական կապերն ավելի խորացնելու վճռականության մասին։ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցյալ տարեվերջին Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Երեւան կատարած այցի ժամանակ արդյունավետ քննարկումներ եւ բազմաթիվ ոլորտներում փոխշահավետ համագործակցության պայմանավորվածություններ են եղել, որոնց իրագործման ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։
Հանրապետության նախագահը եւ ԻԻՀ ՆԳ նախարարը երկուստեք կարեւորել են Հայաստանի մարզերի եւ Իրանի նահանգների միջեւ փոխգործակցության ընդլայնումը, ինչը, կողմերի համոզմամբ, ավելի կամրապնդի փոխվստահության եւ դարերի փորձությունն անցած բարեկամության վրա հիմնված հայ—իրանական հարաբերությունները։ Զրուցակիցներն այդ հարաբերությունների սերտացման գործում կարեւորել են նաեւ իրանահայ համայնքի դերը։
Երկու երկրների միջեւ համագործակցության խորացման եւ առանձին ոլորտներում փորձի փոխանակման առումով հեռանկարային է համարվել նաեւ նախարար Մոհամադ Նաջարի ղեկավարած նախարարության ներքո գտնվող արտակարգ իրավիճակների, իրավապահպանության եւ այլ ոլորտներում կապերի սերտացումը։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակ


Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 475 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 10.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024