ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 18:43
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 21

Երեկ Արցախում քննարկումների գլխավոր թեման, բնականաբար, նախագահական ընտրությունների արդյունքներն էին, որոնց շուրջ իրենց տեսակետներն էին արտահայտում ինչպես հանրապետության քաղաքական—հասարակական կառույցների ներկայացուցիչները, այնպես էլ «շարքային» ընտրողները։
Եվ այսպես, ակնհայտ դարձավ, որ եւս 5 տարի երկրի ղեկը վստահված է Բակո Սահակյանին, ում հնարավորություն է ընձեռվել իրագործելու նախընտրական ծրագիրը եւ, ինչպես ասում են, տրամաբանական ավարտին հասցնելու իր կողմից ձեռնարկվող այն քայլերը, որոնք միտված են պետության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանը՝ տնտեսության առաջանցիկ զարգացմանը, պետականության ամրապնդմանը եւ բնակչության անվտանգության ապահովմանը։ Գաղտնիք չէ, որ այդ համատեքստում առաջնահերթությունների թվում է լինելու իշխանությունների կողմից ԼՂՀ միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերի գործադրումը՝ հակամարտության կարգավորման նպատակով կարեւորելով բանակցային գործընթացին Արցախը ներգրավելու անհրաժեշտությունը։ Ինչ վերաբերում է հիմնահարցի լուծման հետ կապված ղարաբաղյան կողմի դիրքորոշմանը, ապա գործող եւ ժողովրդի կողմից վերընտրված նախագահ Բ. Սահակյանը բազմիցս է շեշտել, որ «արցախահայությունը վաղուց կայացրել է իր որոշումը՝ նախընտրելով ինքնորոշման ճանապարհը, ու այլեւս այդ թեման սակարկման ենթակա չէ»։ Ասել է թե, Արցախի ժողովուրդը հաստատակամ է իր վճիռներում եւ շարունակելու է պաշտպանել իր զավակների արյամբ նվաճված ազատությունն ու անկախությունը։
Մինչեւ Արեւմուտքում եւ հարեւան Ադրբեջանում հայտարարություններ էին արվում հուլիսի 19—ին ԼՂՀ—ում կայացած նախագահական ընտրությունները չճանաչելու վերաբերյալ, Արցախում դիտորդական առաքելություն իրականացնող խմբերն ու տարբեր երկրներից ժամանած խորհրդարանների պատգամավոր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 552 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ կառավարության երկարաժամկետ ծրագրում 2012—2017թթ. համար գերակայություններից մեկը տնտեսական մրցակցության խթանումն է, որի նպատակով անհրաժեշտ է իրականացնել միջոցառումներ՝ ուղղված Հայաստանի եւ Եվրամիության հետ տնտեսական գործընկերության ընդլայնմանը եւ միջազգային ինտեգրման գործընթացի խորացմանը։ Եվրամիության միջեւ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծումն այսօր մեր երկրի տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման համար ունի կարեւոր նշանակություն եւ կարող է նոր հնարավորություններ ստեղծել ինչպես հայ արդյունաբերողների, այնպես էլ արտահանողների համար։
2012թ. փետրվարին ԵՄ առեւտրի քաղաքականության հարցերով զբաղվող կոմիտեն հաստատել է Հայաստանի հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների մեկնարկը։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել հունիսի 19—20—ը, Բրյուսելում, որին հաջորդել է մայիսի սկզբին կայացած բանակցությունների նախապատրաստական փուլը։ Նշենք, որ Հայաստանում դեռ տարիներ առաջ գնահատվել եւ դիտարկվել են այդ առեւտրի գոտու ստեղծման նախադրյալներն ու իրատեսությունը եւ որպես գերակայություններ ընտրվել են 3 ուղղություններ՝ առեւտրի տեխնիկական խոչընդոտները, սանիտարական եւ բուսասանիտարական ստանդարտները եւ մտավոր սեփականության իրավունքները։ Շոշափելի եւ էական բարեփոխումներ են կատարվել վերոնշյալ ոլորտներում, եւ համաձայնագրերի պահանջների հստակ կատարումը ԵՄ համար հիմք են դարձել բանակցությունների մեկնարկի համար։
Երեկ ԵՄ խորհրդատվական խմբի եւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից համատեղ կազմակերպված սեմինարի ժամանակ քննարկվեցին ԵՄ—Հայաստան խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ բանակցությունների գործընթացի հիմնական տարրերը, մարտահրավերներն ու հնարավորությունները։ Խոր եւ համապարփակ ազատ առեւտ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 479 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ոստիկանությունն ամփոփեց առաջին կիսամյակի գործունեության արդյունքները
Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստին, որտեղ զեկուցվել են 2012թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների եւ տարածքային մարմինների գործունեության արդյունքները։
Հաշվետու զեկույցներով հանդես են եկել ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ—մայոր Վարդան Եղիազարյանը, ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գեներալ—մայոր Հունան Պողոսյանը, ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության զորքերի հրամանատար, գեներալ—մայոր Լեւոն Երանոսյանը։
Նիստն ամփոփել է ոստիկանության պետ, գեներալ—լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը։
Մինչ օրակարգին անցնելը նախագահ Սերժ Սարգսյանը որոշ դիտարկումներ է ներկայացրել կոլեգիայի նիստի մասնակիցներին։

Նախագահ Սերժ Սարգսյանի դիտարկումները ոստիկանության կոլեգիայի նիստում

Պետք է ասեմ, որ նախ վստահ եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը՝ սկսած ոստիկանապետից, շատ լավ գիտակցում է այն առաքելությունը, որ ստանձնել է կամովին։ այո՛, այսօր ոստիկանի աշխատանքը առաքելություն է առանց չափազանցության եւ առաջին հերթին՝ ղեկավար անձնակազմի համար։ Սա չգիտակցելը հավասարազոր է ոստիկանության առջեւ դրված խնդիրների եւ զարգացման նպատակների չընկալման։ Այստեղ որեւէ կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հանրապետություն | Դիտումներ Просмотров: 546 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 21.07.2012 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024