Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 2 Հյուրեր: 2 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 11
ԴԱՀԿ ծառայության պետն ամփոփեց առաջին կիսամյակի արդյունքները
Հարկադիր
կատարողների կողմից գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների
կրճատման եւ ավարտների վերաբերյալ արդյունքներն արդեն պատրաստ են, որոնք
երեկ ամփոփեց ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ
Միհրան Պողոսյանը։ Առաջին կիսամյակի տվյալներով, բռնագանձումները
գերազանցել են 7 մլրդ դրամի սահմանը, հարուցվել է 51, 447 կատարողական
վարույթ, նախորդ տարվա 42,761—ի դիմաց՝ կազմելով 120 տոկոս։ Հարուցված
կատարողական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում պահանջատերերի օգտին
բռնագանձվել է 7 մլրդ 123 մլն դրամ, նախորդ տարվա նույն ժամանակամիջոցում
բռնագանձված, 6 մլրդ 847 մլն դրամ գումարի դիմաց։ Պետբյուջեի օգտին
ծառայությունը բռնագանձել է 1 մլրդ 294 մլն դրամ, իրավաբանական անձանց
օգտին՝ 2 մլրդ 877 մլն դրամ, իսկ ֆիզիկական անձանց օգտին՝ 1 մլրդ 055 մլն
դրամ։ Հայցի ապահովումներով վերականգնվել է 846 մլն դրամ։ Ոչ գույքային
բնույթի կատարողական վարույթներով հարուցվել եւ ընթացք է տրվել 9,576
կատարողական վարույթների՝ գրանցելով 104 տոկոս աճ։ Այս տարվա ընթացքում
նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի համեմատ 250 մլն դրամով ավելացել է
բռնագանձումների թիվը, աճելով մոտավորապես 3—4 տոկոսով։ Աշխատանքներ են
տարվում նաեւ այն ուղղությամբ, որպեսզի հին գործեր ծառայությունում
չկուտակվեն։ «Ծառայությունը իր առջեւ դրված աշխատանքները կատարում է հավուր
պատշաճի եւ ուշացած կատարողական վարույթներ այսօր չունենք, ինչը բավական
մեծ հաղթանակ է կառույցի համար»,–ասաց ԴԱՀԿ պետը, նշելով, որ այս պահին
դատախազությունում է գտնվում 14 գործ, որոնց տեսակները եւ չարաշահումները
մնում են նույնը՝ կեղծ մաքսազերծում, արգելանքի տակ գույքի իրացում եւ
դատական ակտեր
...
Կարդալ շարունակությունը »
|
Քաղաքացիական
ծառայության ոլորտը տարիների ընթացքում անընդհատ կատարելագործվում է։
Կատարվում են աշխատանքներ այն առավել ճկուն դարձնելու, կոռուպցիոն ռիսկերը
բացառելու ուղղությամբ։ «Քաղաքացիական ծառայության համակարգն իր
գործունեության ընթացքում ատեստավորման, վերապատրաստման, մրցույթների
կազմակերպման առումով նախկին տարիների համեմատ բավականին սահուն գործընթացի
մեջ է մտել»,–երեկ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության
խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Սա հաստատելու համար նա ներկայացրեց մի
քանի վիճակագրական տվյալներ։ Ըստ այդ տվյալների, 2012 թվականի առաջին
կիսամյակի ընթացքում կազմակերպվել է 366 թափուր պաշտոնների մրցույթ,
որոնցից 322—ը կայացել են։ 41—ի դեպքում հաղթողներ չեն եղել, ընդ որում,
չհամալրված 41 պաշտոններից մեկը՝ բարձրագույն խմբի, 21—ը՝ գլխավոր խմբի եւ
19 առաջատար խմբի պաշտոններ են։ Որպեսզի պարզվի, թե տվյալ քաղաքացիական
ծառայողը որքանով է համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, նա երեք տարին մեկ
անգամ անցնում է պարտադիր ատեստավորում։ ՔԾԽ նախագահը վստահեցնում է, որ
պաշտոնին չհամապատասխանելու ցուցանիշը գնալով նվազում է։ Այժմ 15—20 տոկոսի
փոխարեն պաշտոնին չհամապատասխանելու դեպքերը դարձել են 2—3 տոկոս, եւ սա
առաջին հերթին պայմանավորված է մարդկանց բարեխղճության, պատասխանատվության
եւ անհրաժեշտ գիտելիքներով օժտված լինելու փաստով։ Մ. Բադալյանը,
խոսելով ոլորտի նորամուծությունների մասին, առանձնացրեց աշխատանքի
կատարողականության ինստիտուտի ստեղծումը, այսինքն՝ ոլորտի յուրաքանչյուր
աշխատողի գործունեություն ցանկացած պահի կարող է գնահատվել անմիջական
ղեկավարի կողմից։ Մյուսը սոցիալական փաթեթի ներդրումն է, որը
թերահավատորեն ընդունվելով քաղաքացիների կողմից, այնուամենայնիվ, ցույց
տվեց, որ մարդիկ օգտվում են դրանից, եւ դրա
...
Կարդալ շարունակությունը »
|
Բնապահպանական պահանջները խստացվել են
«ՀՀ»—ի
հուլիսի 6–ի համարում վերականգնվող էներգետիկայի ոլորտից անդրադարձել էինք
ջրային ներուժի գործածմանը եւ մինչեւ 2025թ. իրագործվելիք ծրագրերին՝
հիմնականում խոսելով խոշոր ՀԷԿ—երի մասին։ Իսկ փոքր ՀԷԿ—երի մասով միայն
նշել էինք, թե հաշվի առնելով այն, որ ՓՀԷԿ—երի զարգացման սխեմայում
ընդգրկված ոչ բոլոր ՓՀԷԿ—երը կարող են կառուցվել, նաեւ բնապահպանական
նկատառումներով գետերում ջրերի հոսքի համար սահմանվող ավելի խիստ
պահանջներն ու տարիների ընթացքում ջրերի հոսածավալների բնական նվազումները,
ինչպես նաեւ այլ գործոններ, առավել իրատեսական է դիտվում ապագայում
ՓՀԷԿ—երի գումարային դրվածքային հզորության ներուժը գնահատել շուրջ 400 ՄՎտ
(առանց Սեւանա լճի ավազանի ՓՀԷԿ—երի), իսկ տարեկան արտադրանքը գնահատել
շուրջ 1,0 մլրդ կՎտժ։ Մինչ ՓՀԷԿ—երի զարգացման ծրագրերից ու
ակնկալիքներից խոսելը, հստակեցնենք ու կարեւորենք մեր դիրքորոշումը. այն է՝
ՓՀԷԿ—երը պետք է կառուցվեն առանց բնությանը վնասելու, որովհետեւ եթե
նույնիսկ ՓՀԷԿ կառուցողը հաշվարկ է ներկայացնում, թե տվյալ ՓՀԷԿ—ի
օգուտները ավելի շատ են, քան բնությանը հասցվելիք վնասները, ապա այդ
հաշվարկները, մեղմ ասած, ճիշտ չեն կամ իրական չեն, քանզի բնությանը հասցվող
վնասի հետեւանքով հետո տնտեսությանը այնքան վտանգ է սպառնում, որ ՓՀԷԿ—ի
տված երբեմնի օգուտն արդեն անիմաստ է դառնում։ Այնպես որ, եթե տվյալ ՓՀԷԿ—ի
կառուցումը վնասում է բնությանը եւ դրանից խուսափելու համար
այլընտրանքային տարբերակ չկա, ուրեմն ելքը մեկն է՝ ՓՀԷԿ—ը չպետք է
կառուցվի։ Անդրադառնանք փոքր ՀԷԿ—երի զարգացման ծրագրերի իրագործումից
սպասվող ակնկալիքներին։ Նախ ասենք, որ մեր երկրում փոքր հզորության ՀԷԿ—երի
կառուցման գործընթացը վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգաց
...
Կարդալ շարունակությունը »
|
Մոլորակի
բնակչությունն աճում է երկրաչափական պրոգրեսիայով. ներկայումս այն հասնում
է 6 մլրդ—ի։ Սպառման անընդհատ աճող ծավալներն անդառնալի վնասներ են
հասցնում մոլորակի էկոհամակարգին, ինչն, իր հերթին, աշխարհի տարբեր
երկրներում հանգեցնում է սովի եւ համաճարակների։ Ներկայումս աշխարհում մոտ 1
մլրդ մարդ անօթեւան է, մոտ 1.4 մլրդ մարդ օրական ստանում է 1.25 ԱՄՆ
դոլարից պակաս եկամուտ, իսկ մոտ 1.5 մլրդ մարդ զրկված է էլեկտրաէներգիայից։
Կայուն զարգացման համաշխարհային ավանդական մոդելը այլեւս արդիական չէ, եւ
եկել է ժամանակը գտնելու նոր ուղղություններ։ Հայաստանը, որպես
ընդհանուրի մասնիկ, անմասն չի մնում համաշխարհային խնդիրներից։ Կայուն
զարգացման նոր մոդելի փնտրտուքները շարունակվում են, եւ այս ուղղությամբ
իրականացված խոշորագույն քայլը հունիսի 12—ից 24—ը անցկացված ՄԱԿ—ի կայուն
զարգացման համաշխարհային «Ռիո+20» գագաթնաժողովն էր, որին մասնակցեց նաեւ
Հայաստանի պատվիրակությունը։ Այն վերջին երկու տասնամյակների խոշորագույն
միջոցառումն էր՝ կազմակերպված ՄԱԿ—ի կողմից, որին մասնակցում էին շուրջ 40
հազար ներկայացուցիչներ աշխարհի գրեթե բոլոր երկրներից։ ՀՀ
կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տիգրան Գեւորգյանը, ով
ղեկավարում էր հայաստանյան պատվիրակությունը, երեկ ասուլիսում նշեց, որ
հայկական կողմը հանդես եկավ մի շարք կարեւորագույն նախաձեռնություններով։
Առաջինը՝ «1992—2012 կայուն զարգացման ազգային զեկույցն» էր, որը
ներկայացվեց գագաթնաժողովի մասնակիցներին։ Բացի այդ, հունիսի 15—ին
հայաստանյան պատվիրակության նախաձեռնությամբ կազմակերպվեց կից միջոցառում,
որտեղ ներկայացվեց Հայաստանում մշակված «Կայուն զարգացման ինդեքսի
մեթոդաբանությունը»։ «Երկար տարիներ աշխարհում մեծ աշխատանքներ են
տարվում նման մեթոդաբանություն ստեղծելու համար, սակայն առայժմ
...
Կարդալ շարունակությունը »
|
«Նույնականացման
քարտերի մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքներն ուժի մեջ են մտել 01.06.2012թ.,
հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Օրենքներն ուժի մեջ մտնելու պահից մինչեւ
09.07.2012թ. ընկած ժամանակահատվածում նույնականացման քարտ ստանալու համար
մուտքագրվել է 726 դիմում, իսկ կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիր
ստանալու համար՝ 445 դիմում։
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|