ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Երեքշաբթի, 16.04.2024, 08:01
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Հունիս » 25 » Հայաստանում մեկ օրում արձանագրվել է COVID-19-ի ամենամեծ թիվը` 771 նոր դեպք
11:30
Հայաստանում մեկ օրում արձանագրվել է COVID-19-ի ամենամեծ թիվը` 771 նոր դեպք

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ամենամեծ թիվը` 771 նոր դեպք: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ կատարվել է 2336 թեստավորում:
«Նոր դեպքերի թիվը տատանվում է թեստերի 30 տոկոսի շրջանակում: Այսինքն` այդ իմաստով վիճակը չի փոխվում, բայց հաշվի առնելով, որ բացարձակ թիվը շատ կարևոր է բուժօգնության հասանելիությունը ապահովելու տեսակետից, միևնույն է, իրավիճակը թեկուզ կայուն, բայց լարված է: Հոսպիտալիզացիայի առումով ունենք բավականին բարվոք վիճակ: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են տանը: Մնացած 49-ը այլ հիվանդանոցներում են: Այս իմաստով վիճակը լավ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ մահճակալային ֆոնդի առումով բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղ կա: «Կարիք ունեցող ու բուժօգնություն չստացող քաղաքացի չունենք, բայց դա չի նշանակում, որ վիճակը բարելավվել է»,- ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը նույնպես կայուն է, տատանվում է 600-ի շրջանակում, իսկ ավելի կոնկրետ ծանր վիճակում է 502, ծայրահեղ ծանր՝ 113: 40 մարդ միացված է արհեստական շնչառության սարքին:

 

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 245 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024