ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 10:41
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Հունիս » 25

Հայաստանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի ամենամեծ թիվը` 771 նոր դեպք: Այդ մասին կառավարության նիստում նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ ավելացնելով, որ կատարվել է 2336 թեստավորում:
«Նոր դեպքերի թիվը տատանվում է թեստերի 30 տոկոսի շրջանակում: Այսինքն` այդ իմաստով վիճակը չի փոխվում, բայց հաշվի առնելով, որ բացարձակ թիվը շատ կարևոր է բուժօգնության հասանելիությունը ապահովելու տեսակետից, միևնույն է, իրավիճակը թեկուզ կայուն, բայց լարված է: Հոսպիտալիզացիայի առումով ունենք բավականին բարվոք վիճակ: Առավոտյան ժամը 9-ի դրությամբ ունենք ընդամենը 51 քաղաքացի, որ կարիք ունի տեղափոխման կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, որոնցից ընդամենը 2-ն են տանը: Մնացած 49-ը այլ հիվանդանոցներում են: Այս իմաստով վիճակը լավ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ մահճակալային ֆոնդի առումով բոլոր վերակենդանացման բաժանմունքներում մի քանի ազատ տեղ կա: «Կարիք ունեցող ու բուժօգնություն չստացող քաղաքացի չունենք, բայց դա չի նշանակում, որ վիճակը բարելավվել է»,- ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ ծանր ու ծայրահեղ ծանր պացիենտների թիվը նույնպես կայուն է, տատանվում է 600-ի շրջանակում, իսկ ավելի կոնկրետ ծանր վիճակում է 502, ծայրահեղ ծանր՝ 113: 40 մարդ միացված է արհեստական շնչառության սարքին:

 

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 294 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.06.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը։
ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու եւ առաջարկներ ներկայացնելու նպատակով։
Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԱՀԿ—ի միջեւ սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ վերջինիս կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ սերտ գործակցության փաստը ու նշել, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը։
Միշել Թիերենը վարչապետին է ներկայացրել հայաստանյան բժշկական հաստատություններ կատարած այցերի տպավորությունները՝ մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու եւ առաջարկներ ներկայացնելու համատեքստում։ Նա նշել է, որ տպավորված է հայաստանյան ԲԿ—ներում կորոնավիրուսի դեմ պայքարի եւ պացիենտներին բուժելու համար ստեղծված պայմաններից՝ շեշտելով այն փաստը, որ Հայաստանում չկան այնպիսի պացիենտներ, որոնք գտնվում են առողջական վատ վիճակում, սակայն տեղերի բացակայության պատճառով չեն հոսպիտալացվում։ Թիերենի խոսքով՝ համավարակի մասին տեղեկատվությունն աշխարհում լիարժեք չէ, դրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ մինչ այժմ մասնագետներն ու փորձագետները ներկայացնում են դրա դեմ պայքարի ոչ միանման տեսակետներ։ Նրա խոսքով՝ միայն ժամանակի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում է հնարավոր դառնում գտնել վարակի դեմ պայքարելու գործիքները։ Այդ համատեքստում, պարոն Թիերենն ընդգծել է դիմակ կրելու, սոցիալական հեռավորությ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 261 | Ավելացրեց Добавил: Martos | Օր: Дата: 25.06.2020 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024