Թուրք դիվանագետը կգլխավորի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանը
Հունիսի 17-ին կայացած քվեարկությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահ է ընտրվել թուրք դիվանագետ Վոլկան Բոզքըրը։ Թուրք դիվանագետը ստացել է 193 երկրներից 178-ի ներկայացուցիչների աջակցությունը, 11-ը ձեռնպահ են մնացել քվեարկությունից, եւս երեք քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել։
Նշենք, որ Գլխավոր ասամբլեայի նախագահն ընտրվում է տարածաշրջանային հինգ խմբերի միջեւ ռոտացիոն սկզբունքով։ Այս անգամ արեւմտաեվրոպական եւ այլ պետությունների խմբի ներկայացուցչի հերթն էր. այս խումբը ներառում է նաեւ Թուրքիան։ Բոզքըրը դիվանագիտական ծառայության մեջ է 1972 թվականից, իսկ 2011—ից Թուրքիայի խորհրդարանի անդամ է եւ նախկինում զբաղեցրել է Թուրքիայի խորհրդարանի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ ԵՄ—ի հետ հարցերի նախարարի պաշտոնը։
Թուրք դիվանագետը միակ թեկնածուն էր, մյուս պետությունները չէին ներկայացրել իրենց թեկնածուին, եւ ընտրությունը պետք է լռելյայն լիներ, սակայն Հայաստանի, Հունաստանի եւ Կիպրոսի, այնուհետեւ նաեւ ԱՄԷ—ի պահանջով կայացել էր քվեարկություն։
Գլխավոր ասամբլեայի նախագահի պաշտոնը լրացուցիչ լծակներ է տալիս Թուրքիային, եւ կառույցը ներկայացնող քաղաքական գործիչն իր զրույցներում, պաշտոնական դիրքորոշումներն արտահայտելիս, նաեւ որոշակի կազմակերպչական հարցեր լուծելիս կամ որպես պաշտոնատար անձի հետ հանդիպումներ ունենալիս կարող է ոչ այնքան հայանպաստ վարքագիծ դրսեւորել։ «Թեեւ միջազգային կառույցը կայացած է, ունի երկար պատմություն եւ լուրջ փորձառություն ներքին աշխատանքների կազմակերպման առումով, եւ անձինք չեն կարող խաթարել կառույցի աշխատանքները, սակայն նրանք՝ որպես ներկայացուցչական մարմնի ներկայացուցիչներ, կարող են իրենց խոսքում ե
...
Կարդալ շարունակությունը »