Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2020 » Հունիս » 24
Գործողություններն ուղղված են սահմանադրական ճգնաժամի վերացմանը
Ազգային ժողովը 89 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության՝ հինգ տասնյակից ավելի պատգամավորների ներկայացրած՝ սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը, կարելի է ասել, փոխարինեց հետաձգված Սահմանադրական հանրաքվեին։ Նախագծով դադարեցվեցին 12 տարի պաշտոնավարած ՍԴ դատավորների լիազորությունները, իսկ նոր դատավորների կազմի համալրումից հետո տեղի կունենա Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը։ Հրայր Թովմասյանը կշարունակի պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր, իսկ դատարանի 9 անդամից 3—ի՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի եւ Ալվինա Գյուլումյանի լիազորությունները կդադարեցվեն։
Աժ—ի կողմից ընդունված այս օրինագիծը միանշանակ չընդունվեց հանրության կողմից։ Քննադատություններն առավել սրվեցին Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունից հետո։ Փաստաթղթում հանձնաժողովը ճանաչեց Հայաստանի իշխանությունների ցանկության օրինականությունն առ այն, որ Սահմանադրական դատարանի կազմը ողջամիտ ժամկետում համապատասխանի ներկայիս Սահմանադրության դրույթներին, որոնք երաշխավորում են դատարանի անկախության բարձր չափանիշներ եւ Սահմանադրական դատարանի դատավորների հավասար կարգավիճակ։ Հանձնաժողովը կարծում էր, որ 2015 թ. սահմանադրական փոփոխությունների ընդունման եւ դրանց վերջնական կիրարկման միջեւ ընկած ժամանակահատվածը երկար է եւ կհետաձգի Սահմանադրական դատարանի անկախությանը վերաբերող դրական արդյունքների ստացումը։ Այս խորհրդատվական կարծիքից զատ, Վենետիկի հանձնաժողովը նշել էր, որ Սահմանադրական դատարանի կազմի նորացման համար պետք է նախատեսել անցումային ժամանակաշրջան, որը թույլ կտա աստիճանաբար փոխել դատարանի կազմը՝ այդ ինստիտուտի անկախությունը վտանգող կտրուկ եւ անհապաղ փոփոխությու
...
Կարդալ շարունակությունը »
|
Գերմանիան 1941 թ. հունիսի 22-ի առավոտյան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա
1941 թ. հունիսից առաջ Երկրորդ համաշխարհային պատերազմը, ներառելով մոտ 30 պետություն, ընդհուպ մոտեցավ Խորհրդային Միության սահմաններին։ Արեւմուտքում այլեւս չկային ուժեր, որոնք կարող էին կանգնեցնել նացիստական Գերմանիայի բանակի ընթացքը, որն այդ ժամանակ արդեն եվրոպական 12 պետություն էր գրավել։ Գերմանիայի համար հերթական ռազմաքաղաքական նպատակը, որն իր նշանակությամբ գլխավորն էր, հաղթանակն էր ԽՍՀՄ-ի նկատմամբ։ Ընդունելով որոշում Խորհրդային Միության հետ պատերազմելու վերաբերյալ եւ շեշտը դնելով նրա «կայծակնային» բնույթի վրա՝ գերմանական ղեկավարությունը պլանավորել էր ավարտել այն 1941 թ. ձմռանը։ «Բարբարոսա» պլանի համաձայն՝ ԽՍՀՄ—ի սահմանների մոտ Գերմանիայի գլխավոր շտաբը տեղակայեց հատուկ ընտրված, լավ պատրաստված հսկա բանակ՝ այն հույսով, որ հանկարծակի առաջին հարվածի քանդարար հզորությունը, ավիացիայի կենտրոնացված ուժերի, տանկերի ու հետեւակի ցատկի հետեւողականությունը երկրի կենսականորեն կարեւոր քաղաքական ու տնտեսական կենտրոնների նկատմամբ կարող է անհրաժեշտ արդյունք ապահովել պլանավորված ժամանակում։
Ավարտելով զորքերի կուտակումը՝ Գերմանիան 1941 թ. հունիսի 22-ի առավոտյան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց մեր երկրի՝ Խորհրդային Միության վրա։ Սկսվեց ԽՍՀՄ-ի Հայրենական մեծ պատերազմը գերմանաֆաշիստական նվաճողների դեմ։
1418 երկար օր ու գիշեր ԽՍՀՄ-ի ժողովուրդները, այդ թվում՝ հայերը, ընթանում էին դեպի հաղթանակ։ Անասելի ծանր էր այդ ճանապարհը։ ԽՍՀՄ-ը տեսավ եւ պարտությունների դառնությունը, եւ հաղթանակների ուրախությունը, բայց կասեցրեց նացիստական ուժերի առաջընթացը, բեկում մտցրեց պատերազմում, ազատագրեց երկրի տարածքները, իսկ ա
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|