ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Կիրակի, 22.12.2024, 16:51
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2020 » Հունիս » 25 » Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության ղեկավարին
11:30
Վարչապետն ընդունել է Հայաստան ժամանած ԱՀԿ առաքելության ղեկավարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանային տնօրենի հատուկ խորհրդական Միշել Թիերենին, ով գլխավորում է Հայաստան ժամանած առաքելությունը։
ԱՀԿ առաքելությունը Հայաստանում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու եւ առաջարկներ ներկայացնելու նպատակով։
Վարչապետը կարեւորել է ՀՀ կառավարության եւ ԱՀԿ—ի միջեւ սերտ համագործակցությունը, ինչպես նաեւ վերջինիս կողմից ցուցաբերվող տեխնիկական օժանդակությունը կորոնավիրուսի դեմ պայքարի գործընթացում։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաեւ այդ ուղղությամբ միջազգային գործընկերների հետ սերտ գործակցության փաստը ու նշել, որ համատեղ ջանքերի արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել կորոնավիրուսային ճգնաժամը։
Միշել Թիերենը վարչապետին է ներկայացրել հայաստանյան բժշկական հաստատություններ կատարած այցերի տպավորությունները՝ մեր երկրի ռազմավարությունն ուսումնասիրելու եւ առաջարկներ ներկայացնելու համատեքստում։ Նա նշել է, որ տպավորված է հայաստանյան ԲԿ—ներում կորոնավիրուսի դեմ պայքարի եւ պացիենտներին բուժելու համար ստեղծված պայմաններից՝ շեշտելով այն փաստը, որ Հայաստանում չկան այնպիսի պացիենտներ, որոնք գտնվում են առողջական վատ վիճակում, սակայն տեղերի բացակայության պատճառով չեն հոսպիտալացվում։ Թիերենի խոսքով՝ համավարակի մասին տեղեկատվությունն աշխարհում լիարժեք չէ, դրանով է պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ մինչ այժմ մասնագետներն ու փորձագետները ներկայացնում են դրա դեմ պայքարի ոչ միանման տեսակետներ։ Նրա խոսքով՝ միայն ժամանակի ընթացքում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում է հնարավոր դառնում գտնել վարակի դեմ պայքարելու գործիքները։ Այդ համատեքստում, պարոն Թիերենն ընդգծել է դիմակ կրելու, սոցիալական հեռավորություն պահպանելու եւ ձեռքերը լվանալու անհրաժեշտությունն ու դրանց արդյունավետությունը՝ նշելով, որ պետք է խուսափել զանգվածային հավաքներից ու փակ տարածքներում միջոցառումներից։ ԱՀԿ առաքելության ղեկավարի համոզմամբ՝ տնտեսությունը լոքդաունի ենթարկելու եւ այն բացելու միջեւ ընտրություն չպետք է կատարել. փորձը ցույց է տալիս, որ պետք է սովորել ապրել ստեղծված պայմաններում՝ պահպանելով համավարակին հակազդելու վարքագծային կանոնները։
Նա համավարակի դեմ պայքարում կարեւորել է նաեւ գերատեսչությունների եւ տեղական ինքնակառավարման մարմինների համագործակցությունը՝ վարակի հայտնաբերմանն ու կառավարմանն ուղղված միջոցառումների կազմակերպման հարցում։
Հանդիպման ավարտին վարչապետն ընդգծել է ՀՀ առողջապահության նախարարության եւ ԱՀԿ-ի միջեւ փորձի փոխանակման շարունակականության ապահովումը։

 

hhpress.am

Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 262 | Ավելացրեց: Martos | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հունիս 2020  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024