ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Շաբաթ, 23.11.2024, 20:46
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » 2012 » Հուլիս » 11 » Քաղծառայողների մակարդակը բարձրացել է /Շատ քչերը չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնին/
15:41
Քաղծառայողների մակարդակը բարձրացել է /Շատ քչերը չեն համապատասխանում զբաղեցրած պաշտոնին/

Քաղաքացիական ծառայության ոլորտը տարիների ընթացքում անընդհատ կատարելագործվում է։ Կատարվում են աշխատանքներ այն առավել ճկուն դարձնելու, կոռուպցիոն ռիսկերը բացառելու ուղղությամբ։ «Քաղաքացիական ծառայության համակարգն իր գործունեության ընթացքում ատեստավորման, վերապատրաստման, մրցույթների կազմակերպման առումով նախկին տարիների համեմատ բավականին սահուն գործընթացի մեջ է մտել»,–երեկ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Սա հաստատելու համար նա ներկայացրեց մի քանի վիճակագրական տվյալներ։ Ըստ այդ տվյալների, 2012 թվականի առաջին կիսամյակի ընթացքում կազմակերպվել է 366 թափուր պաշտոնների մրցույթ, որոնցից 322—ը կայացել են։ 41—ի դեպքում հաղթողներ չեն եղել, ընդ որում, չհամալրված 41 պաշտոններից մեկը՝ բարձրագույն խմբի, 21—ը՝ գլխավոր խմբի եւ 19 առաջատար խմբի պաշտոններ են։
Որպեսզի պարզվի, թե տվյալ քաղաքացիական ծառայողը որքանով է համապատասխանում զբաղեցրած պաշտոնին, նա երեք տարին մեկ անգամ անցնում է պարտադիր ատեստավորում։ ՔԾԽ նախագահը վստահեցնում է, որ պաշտոնին չհամապատասխանելու ցուցանիշը գնալով նվազում է։ Այժմ 15—20 տոկոսի փոխարեն պաշտոնին չհամապատասխանելու դեպքերը դարձել են 2—3 տոկոս, եւ սա առաջին հերթին պայմանավորված է մարդկանց բարեխղճության, պատասխանատվության եւ անհրաժեշտ գիտելիքներով օժտված լինելու փաստով։
Մ. Բադալյանը, խոսելով ոլորտի նորամուծությունների մասին, առանձնացրեց աշխատանքի կատարողականության ինստիտուտի ստեղծումը, այսինքն՝ ոլորտի յուրաքանչյուր աշխատողի գործունեություն ցանկացած պահի կարող է գնահատվել անմիջական ղեկավարի կողմից։
Մյուսը սոցիալական փաթեթի ներդրումն է, որը թերահավատորեն ընդունվելով քաղաքացիների կողմից, այնուամենայնիվ, ցույց տվեց, որ մարդիկ օգտվում են դրանից, եւ դրա շրջանակներում թանկ վիրահատություններ են կատարվում։
Նա վստահեցրեց, որ քաղաքացիական ծառայության համակարգում սոցփաթեթի վերաբերյալ դժգոհություններ չկան։ «Վարչապետի բարձրաձայնած հարցը վերաբերում էր դպրոցներին, այդ դժգոհությունը ուսուցչական կոլեկտիվներից էր եկել։ Այս կապակցությամբ վարչապետը հանձնարարեց ֆինանսների ու կրթության եւ գիտության նախարարներին՝ տալ լուծումներ»,– ասաց նա։
Քաղծառայության ինստիտուտի ներդրմանը զուգընթաց, կյանքի է կոչվում քաղծառայողների՝ վերադասների որոշումները վիճարկելու կարգը։
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով ծառայողներից ստացվել են ընդամենը յոթ բողոք—դիմումներ՝ իրենց նկատմամբ անհիմն կարգապահական տույժ կիրառելու պատճառով։ Դիմումներից երկուսն ընթացքի մեջ են, երկուսի վերաբերյալ շուտով որոշում կկայացվի ծառայողական քննություն անցկացնելու վերաբերյալ։ Դրանցից մեկը մերժվել է հիմքերի անբավարարության պատճառով, մյուսին եւս ընթացք չի տրվել՝ ելնելով քաղծառայողի շահերից եւ միայն մի դեպքում է ծառայողն ազատվել աշխատանքից։
Մ. Բադալյանի գնահատմամբ՝ խորհրդարանական ընտրություններից հետո կառավարության փոփոխության գործընթացն անցել է շատ սահուն, եւ այդ առումով քաղաքացիական ծառայողների աշխատանքում ոչ մի խոչընդոտ չի եղել, ոչ մի քաղծառայող աշխատանքից չի ազատվել։ hhpress.am
Լիլիթ ԱՍԱՏՐՅԱՆ


Կատեգորիա: Հասարակություն | Դիտումներ: 498 | Ավելացրեց: admin | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
ComForm">
avatar
Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Հուլիս 2012  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024