ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Հինգշաբթի, 25.04.2024, 06:20
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 309 310 311 312 313 »

Սերժ Սարգսյանը ԱՄՆ Անկախության տոնի առթիվ շնորհավորել է Բարաք Օբամային, նաեւ այցելել ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատուն

Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպանատան աշխատակիցներին՝ Միացյալ Նահանգների անկախության 235—րդ տարեդարձի կապակցությամբ։
Հանրապետության ղեկավարն իր խոսքում նշել է, որ Միացյալ Նահանգների Անկախության տոնը շատ մեծ նշանակություն է ունեցել եւ այժմ էլ ունի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ բոլոր ժողովուրդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, քանի որ, ըստ նախագահի, չկա մի ժողովուրդ, ով չի ցանկանում անկախություն եւ ազատություն։

***
Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ։
Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Մեծարգո պարոն նախագահ,
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ՝ ի սրտե մաղթելով Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն։
235 տարի առաջ Ֆիլադելֆիայում ընդունված Անկախության հռչակագիրը խորհրդանշեց կարեւորագույն հանգրվան ժողովրդավարության, մար ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 579 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Դրանից Ադրբեջանի դիրքորոշումը միայն կոշտանում է
«1994 թվականի զինադադարի պայմանագրից հետո եթե մինչեւ օրս ղարաբաղյան խնդրի համար քաղաքական լուծում չի գտնվել, նշանակում է, որ հակամարտող կողմերն ու կարգավորման գործընթացով հետաքրքրվող միջազգային դերակատարները դեռեւս չեն գտել բոլոր կողմերին բավարարող քաղաքական լուծում»,–երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ—ում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ Գառնիկ Իսագուլյանը։
Ղարաբաղը դարձել է կովկասյան տարածաշրջանի համար քաղաքական լանդշաֆտ, որը ապրում է բոլոր՝ թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ տնտեսական գործընթացներին համահունչ, եւ այլեւս անդրկովկասյան որեւէ խնդիր առանց ԼՂՀ—ի մասնակցության չի կարող քննարկվել։ «Քանի դեռ ԼՂՀ—ն բանակցությունների կողմ չէ, բոլոր տեսակի հանդիպումները եւ այցելությունները կրելու են խորհրդակցական բնույթ, քանի որ Հայաստանը ԼՂՀ—ի կողքին է, բայց նրա փոխարեն չէ»,–ասաց Իսագուլյանը՝ ընդգծելով, որ այս հանգամանքով է պայմանավորված Կազանի հանդիպման ձախողումը։
Հայաստանում ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ կապված երկու հիմնական տեսակետ կա։ Առաջինը, որը գործել է մինչեւ 1994 թվականի զինադադարը, այն էր, որ եթե հայկական կողմը գնար որոշակի զիջումների, դա Ադրբեջանի մոտ ցանկություն կառաջացներ նույն կերպ վարվել, եւ այդ ճանա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 568 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Փաստաթղթից այն կողմ պետք է անցնել
Ամուսինն ընտանիքի գլուխն է, կինը՝ պարանոցը։ Բայց որքան էլ գլուխը գլխավոր համարվի, միեւնույն է, այն շարժվում է պարանոցի շնորհիվ։ Այդուհանդերձ, դրանք անհավասար կարգավիճակներում են։
Սեռերի հավասարությունը շարունակում է մնալ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում։ Այդ հարցը մեզ եւս հետաքրքրում է, մենք էլ ենք փորձում խնդրին որոշակի լուծում տալ։ Մինչ օրս դա իրականացվել է հիմնականում այս կամ այն որոշման, փաստաթղթի ընդունման միջոցով։ Այսուհետեւ կանանց եւ տղամարդկանց միջեւ հավասարությունը մեկ այլ մեթոդով էլ կփորձենք իրականացնել։ Խոսքը գենդերային բյուջետավորման մասին է։
Իսկ ի՞նչ է գենդերային բյուջետավորումը։ Այն գենդերային իրավահավասարության քաղաքականությունը մակրոտնտեսական քաղաքականության հետ փոխկապակցելու միջոց է։ Ելնում է այն նախադրյալից, որ բյուջեները գենդերային տեսակետից չեզոք չեն։ Դա կիրառվում է ինչպես բյուջեի եկամտային, այնպես էլ ծախսային մասերի նկատմամբ։ Գենդերային բյուջետավորումը մեկնարկում է ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց վրա բյուջեի ազդեցության վերլուծությունից, որի արդյունքում գեդերային սկզբունքը արմատավորվում է բյուջեի ծրագրավորման գործընթացում։ Բացի այդ՝ հանդիսանում է գենդերային իրավահավասարության ռազմավարության իրականացման միջոց, թեեւ չի նշանակում առանձին բյուջե կանանց համար։
Երեկ հայաստանյան եւ միջազգային տարբեր մասնագետների, ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ անցկացված խորհրդաժողովի ժամանակ քննարկվեցին թեմային վերաբերող մի շարք հարցեր։ Օտարերկրացի մասնակիցները հայ գործընկերներին ներկայացրեցին իրենց երկրների փորձը։ Խորհրդաժողովը կազմակերպվել էր ԵԽ—ի ու Ֆրանկոֆ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 571 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցով Հայաստանին կոչ է արվում առավել ակտիվ ջանքեր գործադրել հատկապես աշխատուժի թրաֆիքինգի զոհերին հայտնաբերելու ուղղությամբ։ Այս մասին երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ—ում մարդկանց շահագործման թրաֆիքինգի հարցերով խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը՝ նշելով, որ տարեկան պետական բյուջեից թրաֆիքինգի զոհերի վերականգնման համար հատկացվում է 6 միլիոն 200 հազար դրամ։ Հայաստանում ներկայում գործում է երկու հանրային կացարան՝ թրաֆիքինգի զոհերի պաշտպանության համար։
Բանախոսի հավաստմամբ՝ թրաֆիքինգի վերաբերյալ ԱՄՆ ամենամյա զեկույցը պարբերական բնույթ է կրում։ Այն այս տարի տեղեկություններ է պարունակում նաեւ Հայաստանի մասին, հրապարակվել է հունիսի 28—ին։ 184 երկրների մասին այս զեկույցը մարդկանց թրաֆիքինգի կամ ժամանակակից ստրկության դեմ պայքարի ուղղությամբ առանձին երկրների կառավարությունների ջանքերը դիտարկող ամենաընդգրկուն եւ համապարփակ ուսումնասիրությունն է։ Այն կոչ է անում բոլոր երկրների կառավարություններին՝ ապահովել հակաթրաֆիքինգային այն արդյունքները, որոնք նախանշվում են ՄԱԿ—ի անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիան լրացնող մարդկանց, հատկապես՝ կանանց եւ երեխաների թրաֆիքինգ ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տեսակետ | Դիտումներ Просмотров: 549 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 01.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հունիսի 29-ին տեղի ունեցավ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մկրտիչ Մինասյանի եւ պատվիրակության անդամ Ռուզաննա Առաքելյանի մամլո ասուլիսը, որտեղ ներկայացվեց հունիսի 21-24-ը Փարիզում տեղի ունեցած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ տարեկան Գլխավոր վեհաժողովի աշխատանքը եւ արդյունքները:

Մկրտիչ Մինասյանը նշեց, որ վեհաժողովում ներկայացված են 28 երկրներ, այն գրանցված է ՄԱԿ-ի կողմից եւ այս տարի համագործակցության պայմանագիր է կնքվել Աֆրիկյան երկրների խորհրդարանական վեհաժողովի հետ: Ըստ պատվիրակության ղեկավարի` վեհաժողովի այս տարվա աշխատանքը ուղղված է եղել քրիստոնեության կրոնական արժեքներին եւ ներկա ճգնաժամի հաղթահարման ճանապարհներին:

Մկրտիչ Մինասյանը տեղեկացրեց, որ վեհաժողովի ընթացքում բոլոր պատվիրակների կողմից միաձայն ընդունվել է Հայաստանի պատվիրակության ներկայացրած «Օսմանյան կայսրությունում քրիստոնյա ժողովուրդների` հայերի, հույների եւ ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանության վերաբերյալ» բանաձեւը: Բանաձեւն ընդունվելուց հետո պարոն Մինասյանը Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի անունից շնորհակալություն է հայտնել վեհաժողովի պատվիրակներին: Բանաձեւում մասնավորապես նշված է.

«Մենք, 2011թ.-ի հունիսի 21-ից 24-ը Փարիզում կայացած Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 18-րդ Գլխավոր վեհաժողովի մասնակիցներս,

... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 529 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հայաստանը դեմ է քվեարկել բանաձեւերին, որոնք «հստակեցնում են Աբխազիայից եւ Հյուսիսային Օսեթիայից Վրաստանի տարածք հարկադիր տեղահանվածների եւ փա ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 515 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

«Մարտի 1–ի» գործի շրջանակներում հարցաքննվել են շուրջ 100 նոր վկաներ
«Մարտի 1—ի» քրեական գործի շրջանակներում արդեն իսկ 100 նոր վկա հարցաքննվել է, նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում համացանցում տեղադրված որոշ տեսանյութերի համար։ Այդ մասին երեկ «Մարտի 1»—ի գործով բաց դռների շրջանակներում կազմակերպված ասուլիսում հայտարարեց նույն գործով քննչական խմբի ղեկավար, ՀՔԾ առանձնապես հատուկ գործերով քննիչ Վահագն Հարությունյանը։
Նրա խոսքով, տեսանյութերի փորձաքննությունից բխող քննչական գործողություններ, այդ թվում հարցաքննություններ, իրականացվել են։ «Կարծում եմ, որ անհրաժեշտություն կլինի նաեւ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու, տրված են 20—ից ավելի հանձնարարականներ օպերատիվ միջոցառումներ իրականացնելու նպատակով»,–հայտարարեց քննչական խմբի ղեկավարը։
Չնայած կատարված գործին, այնուամենայնիվ, քննչական խումբը քրեական գործում առաջընթաց չի արձանագրել։ «Գործի քննությունը նույն ինտենսիվությամբ շարունակվում է, բացահայտումներ չունենք եւ հույս ունենք ու ամեն դեպքում ակնկալում ենք արդյունք, որին սպասում է նաեւ ամբողջ հասարակությունը»,–հավելեց Վահագն Հարությունյանը։
Գործի շրջանակներում հարցաքննված 100 նոր վկաների հարցաքննությունից որեւէ էական կամ առարկայական նյութ չի ստացվել ու առաջընթաց չի արձանագրվել։ Գործում տեղաշարժ արձանագր ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 550 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 30.06.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Ապրիլ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024