ՄԵԾԱՄՈՐ METSAMOR CITY Ուրբաթ, 29.03.2024, 03:54
Ողջույն Հյուր | RSS
Կայքի մենյու

Բաժնի անվանակարգերը
Հանրապետություն [614]
Կրթություն և գիտություն [38]
Մարզային [14]
Պաշտոնական [464]
Մշակույթ [15]
Հասարակություն [846]
Սպորտ [1]
Տեսակետ [49]
Տարածաշրջան [86]
Զանազան [192]
Քաղաքականություն [647]
Համայնք [38]

Մինի - չաթ
 
200

Վիճակագրություն

Ընդամենը առցանց: 1
Հյուրեր: 1
Հաճախորդներ 0

Գլխավոր էջ » Նորությունների արխիվ
« 1 2 ... 307 308 309 310 311 312 313 »


2011թ-ի առաջին կիսամյակում Մեծամորում ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Համայնք | Դիտումներ Просмотров: 493 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 05.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Կամ՝ Սա անձի մասին անավարտ հոդված է
Վիքիփեդիայում՝ ազատ հանրագիտարանում, ի թիվս այլոց, համեստորեն նշված է նաեւ հայ տնտեսագետ, տնտեսագիտության, փիլիսոփայության դոկտոր, Ռուսաստանի հումանիտար ակադեմիայի ակադեմիկոս, 1995—ին Ամերիկյան կենսագրական ինստիտուտի կողմից Տարվա մարդ, 1998—ին ՄԱԿ—ի եւ Քեմբրիջի կենսագրական կենտրոնի կողմից հազարամյակի մարդ ճանաչված Հրանտ Բագրատյանի անունը։
Հայազգի պոպ տնտեսագետը ծնվել է 1958 թվականին։ Նշենք, որ նույն թվականին են ծնվել նաեւ նախկին ամերիկաբնակ (ներկայումս երկնքում ապրող) պոպ երգիչ Մայքլ Ջեքսոնը եւ ներկայումս ամերիկաբնակ հայազգի պոպ երգիչ Անդին։ Եթե վերջիններս հայտնի են մասնավորապես երգեր երգելով, Բագրատյանի զենքը նրա խոսքն է, որը հաճախ է աշխատում իր դեմ։
Ըստ Վիքիփեդիայում նշված կենսագրականի՝ 1975—79—ին նա սովորել է Երեւանի ժողտնտեսության ինստիտուտում, 1982—85—ին՝ ԳԱ տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1979—81—ին ծառայել է խորհրդային բանակում, աշխատանքային գործունեությունը սկսել է 1990—93—ին՝ ՀՀ կառավարության նախագահի առաջին տեղակալ, էկոնոմիկայի նախարար։ Ստացվում է՝ եթե Հայաստանը չանկախանար, Բագրատյանը գործազո՞ւրկ էր մնալու, որովհետեւ դատելով նրա կենսագրությունից, 1985—1990 թվականներին նա ոչ սովորել է, ոչ էլ աշխատել (ի դեպ, այդ մասին ոչինչ չկա նաեւ ՀՀ կառավարո ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 528 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 03.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Վիճակագրությունը չի խոսում զանգվածային արտագաղթի մասին

ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ կրկին հայտարարեց, որ Հայաստանից այժմ զանգվածային արտագաղթ չկա։ Նման պնդման հիմքերը երկրի սահմանները հատող քաղաքացիների մասին առկա վիճակագրությունն է, քանի որ 2008թ—ից ի վեր միգրացիոն հոսքերի վերաբերյալ այլ վիճակագրություն հանրապետությունում չի տարվել։ Ըստ այդմ, վերջին երեք տարիների մեկնողների եւ ժամանողների բացասական սալդոն կազմում է մոտ 78 հազար մարդ։ Սակայն սա դեռեւս ապացույց չէ, որ 78 հազար մարդ ընդմիշտ լքել է Հայաստանը, քանի որ դժվար է ասել, թե այդ մարդիկ մեկնել են մշտական բնակությա՞ն, թե՞ նրանք ուղղակի աշխատանքային միգրանտներ են։ Այս հարցերի պատասխանը կտա այս տարվա աշնանն անցկացվելիք մարդահամարը, որի արդյունքները կհրապարակվեն 2012թ. գարնանը։ Ինչեւէ, նույն վիճակագրությունը խոսում է այն մասին, որ անցած տարի Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին շուրջ 30 հազարով, 2009 թ—ին՝ 25 հազարով, իսկ 2008թ—ին՝ 22 հազարով։ Այսինքն՝ խոսքն այս դեպքում տարեկան 3—4 հազար մարդ ավելացող բացասական սալդոյի մասին է, որն, ըստ միգրացիոն պետական ծառայության պետի, չի կարելի արտագաղթի ահագնացող վտանգ բնորոշել։
Ընդ որում, Գ. Եգանյանի խոսքերով, պետք է նկատել, որ անցած տարվանից ավելացել են արտագնա ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 542 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Թուրք սերունդը պետք է հասկանա, որ ուրիշի հողերի վրա է ապրում

Ագրեսորն ավելի շատ է ատում իր զոհին, քան զոհը՝ ագրեսորին, քանի որ մշտապես հիշեցնում է ագրեսորի ով լինելը։ Թուրքիան 21—րդ դարում էլ չի կարողանում քաղաքակիրթ աշխարհ մուտք գործելու այցեքարտ ստանալ՝ թոթափելով ագրեսորի բարդույթը։
«Թուրքիան, ավելի ճիշտ թուրքական քաղաքական էլիտան, սովոր չէ, որ մեր երկրից հնչեն նման խոսքեր, որ մեր երկրի պաշտոնատար անձինք, առավել եւս երկրի առաջին դեմքն անդրադառնա ազգային հեռահար նպատակներին, մասնավորապես, պահանջատիրության խնդրին։ Իրենք Հայաստանում կնախընտրեին տեսնել խամաճիկային, թրքահաճո ռեժիմ, որպեսզի ազգային խնդիրները, ցեղասպանության, պահանջատիրության հարցը չշոշափվեին, որ հարեւան Թուրքիայում որեւէ մեկը չվիրավորվեր։ Փառք Աստծո, մեր երկրում այդպիսի ռեժիմ չկա։ Ազգային խնդիրներին հաղորդակից ղեկավար ունենք, եւ սա իրենց դուր չի գալիս։ Թուրքերը պետք է համակերպվեն այն գաղափարի հետ, որ Հայաստանի նախագահը, ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ Հայաստանի ցանկացած նախագահ, լինելու է ազգի հավաքական ցանկությունների, նպատակների կրողը։ Սերժ Սարգսյանի հնչեցրած պատասխանը զուսպ, հավասարակշռված եւ սկանդալային ենթատեքստից զերծ էր։ Թուրքիան պետք է համակերպվի նաեւ այն մտքի հետ, որ ստիպված է հարաբերվել Հայաստանի ոչ միայն կոնկրետ նախագահի հետ. նախագահի թիկունքնին ժողովուրդն է ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 562 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 02.08.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Հուլիսի 30, 31—ին եւ օգոստոսի 1—ին Արարատյան դաշտավայրում եւ Սյունիքի հովիտներում կգրանցվի առավելագույն՝ 40 աստիճան տաքություն։ Գիշերային ժամերին Երեւանում ջերմաստիճանը կտատանվի 27—28—ի սահմաններում, ինչը նույնպես բարձր է։

Այս մասին երեկ լրագրողներին հայտնեց «Հայպետհիդրոմետ» օպերատիվ հիդրոօդերեւութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։
Օգոստոսի 5—ից հետո, ըստ օդերեւութաբանի, սակայն, ջերմաստիճանը կնվազի 4—5 աստիճանով։
Զարուհի Պետրոսյանը նշեց, որ Հայաստանում նման շոգերն իրենց նախադեպերն ունեն, օրինակ՝ 1935, 1945, 1956, 1977 եւ 1979 թվականներին օդի ջերմաստիճանը հատել է 40—ի շեմը։ Սակայն այս տարվա շոգերի առանձնահատկությունը բարձր ջերմաստիճանի տեւականությունն է եւ օդի հարաբերական խոնավության նվազումը. «Հայաստանում ամենաշոգ շրջանը հուլիսի վերջին եւ օգոստոսի առաջին տասնօրյակն է։ Արդեն սկսվել է բարձր ջերմաստիճանային ֆոնը եւ կպահպանվի մինչեւ ամսի 4—ը։ Այսինքն մենք 8 օր կունենանք 38—40 աստիճան տաքություն։ Իհարկե, 40 աստիճան կդիտվի միայն 3 օր»։
Զարուհի Պետրոսյանը հատկապես բնության գիրկ մեկնել պատրաստվողներին զգուշացրեց, որ հովտային շրջանում հրդեհավտանգ է, հետեւաբար անհրաժեշտ է խիստ զգուշություն ցուցաբերել, հակառակ դեպքում ամենափոքր կայծն անգամ կարող է մեծ հրդեհի պատճառ դառնալ։
Այն մասին, որ առաջիկա օրերին Երեւանի օդի ջերմաստիճանը կհատի 40—ի շեմը, Պետրոսյանի խոսքով, «Հայպետհիդրոմետը» «Ուշադրություն» խորագրով զգուշացումներ է ուղարկել համապատասխան մարմիններին։
Ամփոփելով, Զ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 29—ին Երեւանում կլինի 39, ամս ... Կարդալ շարունակությունը »

Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 470 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ուխտագնացություն, որ ձգվելու է մինչեւ Գանձասար

Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի փոխոսնակ բարոնուհի Քերոլայն Քոքսի այցն Արցախ՝ հոբելյանական են համարում Ստեփանակերտում։
«Իմ լավագույն բարեկամ, ճանաչված գրող, հրապարակախոս նավագնաց, Արցախի հերոս Չորի Բալայանն էր գլխավոր «մեղավորը», որ ես սիրահարվեցի հայ ժողովրդին, արցախահայությանը եւ ուղիղ երկու տասնամյակ առաջ ոտք դրի այս հինավուրց հողի վրա։ Այն ժամանակ ծանր, մղձավանջային օրեր էր ապրում Արցախը, որին չորս կողմից շրջափակել էր Ադրբեջանը ու հազվագյուտ մարդկանց էր վիճակված ուղղաթիռով վայրէջք կատարել արցախյան որեւէ բնակավայրում։ 
Ամենուր վխտում էին ադրբեջանական օմոնականներն ու սաֆոնովյան պատժիչ ջոկատները, եւ հայերը դատապարտված էին հալածանքների ու բռնատեղահանման։ Ես զգացի, թե ինչպիսի հզոր կամք ունեն արցախցիները, եւ չէի կասկածում, որ անկախ ամենածանր փորձություններից, պայքարելու են մինչեւ վերջ։ 
Այսօր հպարտ եմ, որ իրենց արյամբ ազատագրված սեփական երկրի տերն են»,–ԼՂՀ վարչապետ Ա. Հարությունյանի հետ ունեցած հանդիպումից հետո ասել է Ք. Քոքսը։
Նրա հետ ժամանած 30–հոգանոց պատվիրակության անդամների կազմում, որ ներգրավված են քաղաքագետներ, արվեստագետներ, բժիշկներ, դասախոսներ եւ ուսուցիչներ, իրենց այցը համարում են ուխտագ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Տարածաշրջան | Դիտումներ Просмотров: 570 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Ծաղկաձորում հայագիտական առարկաների օլիմպիադայի մասնակիցների հարցերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հավասարակշռված եւ ճիշտ շեշտադրումներով։ Նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Հրանտ Մելիք—Շահնազարյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ «Նախագահ Սերժ Սարգսյանն առավել կազմակերպված քաղաքական պատասխան չէր էլ կարող տալ։ Այնտեղ անմիջական ագրեսիայի կոչ չի եղել»,—ասաց Հ. Մելիք—Շահնազարյանը։

Քաղաքագետը նշեց, որ պետք է ուշադրություն դարձնել ինֆորմացիոն հոսքին, որովհետեւ ՀՀ նախագահի խոսքը թուրքական եւ ադրբեջանական լրատվամիջոցները ոչ ճիշտ են ներկայացնում։
«ՀՀ նախագահի խոսքը միանշանակ խեղաթյուրված է ներկայացվում եւ մատուցվում այնպես, իբր Սերժ Սարսգյանն անմիջականորեն ագրեսիայի կոչ է արել։ Ադրբեջանական լրագրողները ներկայացնում են, թե Ս. Սարգսյանն ասել է. «Մենք գրավել ենք մեր տարածքները»։ Նա հստակ ասել է, որ հայերը պաշտպանել են թշնամիներից իրենց տարածքները»,–ասաց Հ. Մելիք Շահնազարյանը։
Քաղաքագետը նշեց, որ երկու հանցագործ պետությունների ներկայացուցիչներն իրավունք են վերապահում մեղադրել Հայաստանի իշխանությանը, որն արդար պահանջատիրության կողմնակից է։
Հ. Մելիք Շահնազարյանի խոսքով՝ լավ կլիներ, որ այդ պետությունները հիշեն բոլոր այն հանցագործությունները, որոնք իրականացվել են ոչ միայն հայերի, այլեւ Կովկասի այլ ժողովուրդների նկատմամբ։

Կատեգորիա Категория: Քաղաքականություն | Դիտումներ Просмотров: 517 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Պաշտոնական այցով Հայաստանում է Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին։
ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել բարձրաստիճան հյուրի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել են նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Բրոնիսլավ Կոմորովսկու առանձնազրույցն ու երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով բանակցությունները։
Սերժ Սարգսյանը ողջունել է նախագահ Կոմորովսկուն եւ նրա գլխավորած պատվիրակությանը մեր երկրում։ «Սա Ձեր առաջին պաշտոնական այցելությունն է Հայաստանի Հանրապետություն, եւ մենք համարում ենք, որ շատ լավ առիթ է խոսելու մեր հարաբերությունների ապագայի մասին։ Մեր համոզմամբ, հայ—լեհական հարաբերությունները լավ ապագա ունեն, որովհետեւ դրանք մի կողմից հենվում են մեր դարավոր բարեկամության վրա՝ մեր երկու ժողովուրդներն իրար շատ լավ են ճանաչում, մյուս կողմից մենք դավանում ենք ընդհանուր արժեքներ, ինչը հնարավորություն է տալիս խոսելու երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման մասին։
Մենք ցանկանում ենք Լեհաստանի հետ մեր հարաբերությունները խորացնել։ Դուք առաջին անգամ եք այցելում Հայաստան, թեեւ մենք գիտենք, որ Լեհաստանի նախագահական ընտրությունների առաջին փուլից հետո մի փոքր կ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Պաշտոնական | Դիտումներ Просмотров: 598 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 29.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Իսկ Սորոսը որոշել է զբաղվել ընտանեկան ակտիվների կառավարմամբ
ԱՄՆ—ում ծավալվող ֆինանսական դրամատիկ իրադարձությունների ֆոնին արտերկրյա ԶԼՄ—ները հետաքրքիր հրապարակումներով են անդրադառնում խնդրին։
Ռուսաստանյան «Գազետա.ռու» պարբերականի տեղեկատվության համաձայն՝ այսօր աշխարհում առկա է երեք խոշոր պետական պարտք, եւ անշեղորեն 15 տրլն դոլարին մոտեցող (ՀՆԱ—ի 100%) Միացյալ Նահանգներինը դրանցից միայն մեկն է։
Գոյություն ունեն նաեւ ճապոնական պետական պարտք (ավելի քան 10 տրիլիոն դոլար, կամ Ճապոնիայի ՀՆԱ — ի մոտ 250% — ը) եւ ԵՄ երկրների պետական պարտքերը (որոնք ընդհանուր առմամբ նույնպես գերազանցում են 10 տրիլիոն դոլարը կամ ԵՄ ընդհանուր ՀՆԱ—ի շուրջ 70% — ը)։ Բոլոր մյուս երկրների պետական պարտքը, որտեղ ապրում է մարդկության 5/6—ը, այս երեք գլխավոր պարտքերից ավելի չէ։
Այն գումարի գրեթե կեսը, որ ներկայումս օրական ծախսում է ԱՄՆ–ի կառավարությունը, փոխառություն վերցրած գումարներն են։ Այժմ ԱՄՆ–ի պետական պարտքը չափազանց մեծ է եւ չափազանց արագ է աճում։ Հետեւաբար, ըստ պարբերականի, այդ պարտքը կամ պետք է հին բաղադրատոմսով ինֆլյացիայի ենթարկվի, կամ պարզապես դադարի վճարվել (որը պարզապես կոչվում է դեֆոլտ), կամ հանկարծ ներվի վարկատուների կողմից, կամ էլ գտնվի մի հարուստ եւ առատաձեռն մեկը, ով կվճարի Ամերիկայի փոխարեն։ Ամբողջ ծավալով դեֆոլտը, ըստ պարբերականի, որքան էլ դրա մասին շատ խոսեն, այնքան էլ հավանական չէ։ Բայց նաեւ առայժմ այնքան էլ իրական չէ այն հույսը, թե Չինաստանը (որի մոտ են գտնվում ԱՄՆ — ի գանձապետական պարտատոմսերի մեկ քառորդը) մեծահոգաբար կների իր ամերիկացի բարեկամներին։ Իսկ ամերիկացի մեծահարուստ Ուորեն Բաֆետը վերջերս կոչ է արել իր գործըն ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Զանազան | Դիտումներ Просмотров: 472 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

ՀՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները մասնակցեցին Հայաստան–ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված Հյուսիսատլանտյան խորհրդի նիստին

Հուլիսի 27—ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ—ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստը, որին մասնակցում էին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ու պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՆԱՏՕ—ի անդամ 28 երկրների դեսպանները։
Ինչպես հայտնեցին ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, նիստին Հայաստանի արտաքին քաղաքական եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հանդես եկան ելույթներով։
Իր խոսքում նախարար Նալբանդյանն անդրադարձավ Հայաստան—ՆԱՏՕ համագործակցության տարբեր ոլորտներին, Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններին. եվրոպական ընտանիքի հետ մերձեցման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին, միջազգային հարաբերությունների օրակարգային խնդիրների վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումներին։
Անդրադառնալով Հայաստան–ՆԱՏՕ հարաբերություններին՝ Էդվարդ Նալբանդյանը դրական գնահատեց գործընկերություն հանուն խաղաղության, անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում հաստատված արդյունավետ փոխգործակցությունը։
Հայաստանի պաշտպանութ ... Կարդալ շարունակությունը »
Կատեգորիա Категория: Հասարակություն | Դիտումներ Просмотров: 519 | Ավելացրեց Добавил: admin | Օր: Дата: 28.07.2011 | Մեկնաբանություններ Комментарии (0)

Մուտքի ձև

Որոնել

Օրացույց
«  Մարտ 2024  »
ԵրկԵրկՉրկՀնգՈւրՇբԿր
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Սոց ցանցեր

Ժամանակահատված

Copyright Metsamorcity.do.am © 2024