2011թ-ի առաջին
կիսամյակում
Մեծամորում
կատարվել
և կատարվում են բարեկարգման,
կառուցապատման,
կապիտալ
շինվերանորոգման
աշխատանքներ:
Բետոնապատվել,
ասֆալտապատվել
են մի շարք փողոցներ,
կատարվել
են փողոցների փոսային նորոգման
աշխատանքներ:
Քաղաքից
շարունակաբար
դուրս
են բերվել կենցաղային աղբը:
Արագ թափով ընթանում
են բնակիչների կողմից սեփական
խանութների
և սպասարկման տաղավարների կառուցման
աշխատանքները:
Ավարտվել
են արդեն մի քանի
մասնավոր
խանութների
կառուցումը
և հանձնվել են շահագործման:
Փողոցային
առևտուրը
կանոնակարգվել
է և բնակչության սպասարկումը
կատարվում
է շուկայում: Թիթեղապատվել, տոլապատվել են վարչական շենքերի տանիքների
մի մասը, որոնց աշխատանքները
շարունակվում
են: Ընթացքի մեջ է նաև համայնքային ենթակայության
շենքերի
վերանորոգման աշխատանքները:
Աշխատանքներ
են ձեռնարկվում համայնքի բնակելիների
տանիքների
կապիտալ
վերանորոգման
ուղղությամբ,
որի
արդյունքում
կթիթեղապատվեն
մի քանի տասնյակից ավել բնակելի շենքերի
տանիքները:
Համայնքի քաղաքաշինությունը, նրա
ենթակառույցների
բարեկարեկարգման
և կառուցապատման
աշխատանքները,
ինչպես
նաև
պատշաճ
ժամանակակից
պահանջներին
հարիր
բնակիչների
սպասարկումը
քաղաքապետ
պարոն
Ռոբերտ
Գրիգորյանի
ամենօրյա հոգածության և ուշադրության կենտրոնում է: Ծավալված աշխատանքները վկայում
են համայնքի ղեկավարի սրտացավ
վերաբերմունքի
մասին,
որը
ծառայում
է ի շահ հանրային
բարեկեցության:
Մարտիկ Սարգսյան
Աշխատակազմի գլխավոր մասնագետ