Կայքի մենյու |
|
|
Բաժնի անվանակարգերը |
|
|
Մինի - չաթ |
|
|
Վիճակագրություն |
Ընդամենը առցանց: 1 Հյուրեր: 1 Հաճախորդներ 0 |
|
|
Գլխավոր էջ » 2011 » Օգոստոս » 02
Վիճակագրությունը չի խոսում զանգվածային արտագաղթի մասին
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը երեկ կրկին հայտարարեց, որ Հայաստանից այժմ զանգվածային արտագաղթ չկա։ Նման պնդման հիմքերը երկրի սահմանները հատող քաղաքացիների մասին առկա վիճակագրությունն է, քանի որ 2008թ—ից ի վեր միգրացիոն հոսքերի վերաբերյալ այլ վիճակագրություն հանրապետությունում չի տարվել։ Ըստ այդմ, վերջին երեք տարիների մեկնողների եւ ժամանողների բացասական սալդոն կազմում է մոտ 78 հազար մարդ։ Սակայն սա դեռեւս ապացույց չէ, որ 78 հազար մարդ ընդմիշտ լքել է Հայաստանը, քանի որ դժվար է ասել, թե այդ մարդիկ մեկնել են մշտական բնակությա՞ն, թե՞ նրանք ուղղակի աշխատանքային միգրանտներ են։ Այս հարցերի պատասխանը կտա այս տարվա աշնանն անցկացվելիք մարդահամարը, որի արդյունքները կհրապարակվեն 2012թ. գարնանը։ Ինչեւէ, նույն վիճակագրությունը խոսում է այն մասին, որ անցած տարի Հայաստանից մեկնողների թիվը գերազանցել է ժամանողների թվին շուրջ 30 հազարով, 2009 թ—ին՝ 25 հազարով, իսկ 2008թ—ին՝ 22 հազարով։ Այսինքն՝ խոսքն այս դեպքում տարեկան 3—4 հազար մարդ ավելացող բացասական սալդոյի մասին է, որն, ըստ միգրացիոն պետական ծառայության պետի, չի կարելի արտագաղթի ահագնացող վտանգ բնորոշել։ Ընդ որում, Գ. Եգանյանի խոսքերով, պետք է նկատել, որ անցած տարվանից ավելացել են արտագնա
...
Կարդալ շարունակությունը »
|
Թուրք սերունդը պետք է հասկանա, որ ուրիշի հողերի վրա է ապրում
Ագրեսորն ավելի շատ է ատում իր զոհին, քան զոհը՝ ագրեսորին, քանի որ մշտապես հիշեցնում է ագրեսորի ով լինելը։ Թուրքիան 21—րդ դարում էլ չի կարողանում քաղաքակիրթ աշխարհ մուտք գործելու այցեքարտ ստանալ՝ թոթափելով ագրեսորի բարդույթը։ «Թուրքիան, ավելի ճիշտ թուրքական քաղաքական էլիտան, սովոր չէ, որ մեր երկրից հնչեն նման խոսքեր, որ մեր երկրի պաշտոնատար անձինք, առավել եւս երկրի առաջին դեմքն անդրադառնա ազգային հեռահար նպատակներին, մասնավորապես, պահանջատիրության խնդրին։ Իրենք Հայաստանում կնախընտրեին տեսնել խամաճիկային, թրքահաճո ռեժիմ, որպեսզի ազգային խնդիրները, ցեղասպանության, պահանջատիրության հարցը չշոշափվեին, որ հարեւան Թուրքիայում որեւէ մեկը չվիրավորվեր։ Փառք Աստծո, մեր երկրում այդպիսի ռեժիմ չկա։ Ազգային խնդիրներին հաղորդակից ղեկավար ունենք, եւ սա իրենց դուր չի գալիս։ Թուրքերը պետք է համակերպվեն այն գաղափարի հետ, որ Հայաստանի նախագահը, ոչ միայն Սերժ Սարգսյանը, այլեւ Հայաստանի ցանկացած նախագահ, լինելու է ազգի հավաքական ցանկությունների, նպատակների կրողը։ Սերժ Սարգսյանի հնչեցրած պատասխանը զուսպ, հավասարակշռված եւ սկանդալային ենթատեքստից զերծ էր։ Թուրքիան պետք է համակերպվի նաեւ այն մտքի հետ, որ ստիպված է հարաբերվել Հայաստանի ոչ միայն կոնկրետ նախագահի հետ. նախագահի թիկունքնին ժողովուրդն է
...
Կարդալ շարունակությունը »
|
|
|
|
Մուտքի ձև |
|
|
Որոնել |
|
|
Օրացույց |
|
|
Սոց ցանցեր |
|
|
Ժամանակահատված |
|
|
|